15:41 05/10/2007 » Կրթություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 14-19-ը Հայաստանում կանցկացվի միջազգային գիտաժողով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի նախագահ Սեդա Գասպարյանը: Գիտաժողովի հյուրերի զգալի մասը հոկտեմբերի 20-ին կմեկնի Ստեփանակերտ` մեկօրյա գիտական նիստ անցկացնելու նպատակով:

Գիտաժողովի նպատակն է Հայաստանում գիտական, մշակութային, գրականագիտական, ընդհանուր լեզվաբանական, տիպաբանության վերաբերյալ ուսումնասիրությանները ներկայացնել արտերկրից հրավիրված տվյալ ոլորտների մասնագետներին: Այս ոլորտներում իրենց կատարած ուսումնասիրությունների վերաբերյալ զեկույցներով հանդես կգան նաև արտերկրից հրավիրված հյուրերը: Գիտաժողովը նաև նպատակ ունի նպաստել Հայաստանում անգլերեն լեզվի զարգացմանը, արտերկրի մասնագետների և հայ մասնագետների փորձի փոխանակմանը:

Ս. Գասպարյանը տեղեկացրեց, որ գիտաժողովին մասնակցելու համար հրավիրքներ են ուղարկվել Ֆրանսիա, Անգլիա, Կիպրոս, Իսպանիա, Ուկրաինա և մի շարք այլ պետություններ: Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան 125 մասնագետներ: Նշենք, որ այս գիտաժողովը կազմակերպում է Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիան:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց