13:43 28/11/2007 » Կրթություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ Ո՞ՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆ Է ԱՎԵԼԻ ԳԵՂԵՑԻԿ

Հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հմտությունների խթանման նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը սեպտեմբերի 24-ին «Կրթական միջավայր» ինտերնետային կայքում հայտարարել էր «Ուսուցչի օրվան» նվիրված «Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ» լուսանկարի մրցույթը։

Ինչպես տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքէջից, Հայաստանի 10 մարզերի շուրջ 40 դպրոցների աշակերտներն իրենց ավելի քան 200 լուսանկարներն էլեկտրոնային փոստով ուղարկել են մրցույթի կազմակերպիչներին: Այս լուսանկարներից շուրջ 180-ը տեղադրվել են «Կրթական միջավայր» (www.school.ktak.am) կայքի «Մրցույթի պատկերասրահ» բաժնում, որպեսզի հնարավոր լինի ինտերնետում հետևել մրցույթի ընթացքին:
Հանձնաժողովն ամփոփելով մրցույթի արդյունքները, որոշել է շնորհել մեկ առաջին (Վանաձորի հ.21 միջն. դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Աստղիկ Օհանյան), երկու՝ երկրորդ (Մարտունու հ.2 միջն. դպրոցի 5–րդ դասարանի աշակերտներ Հայարփի և Մարիամ Բարսեղյաններ) և մեկ երրորդ (Երևանի Գայի անվ. հ. 129 միջն. դպրոցի 9–րդ դասարանի աշակերտ Անի Գրիգորյան) մրցանակներ:
Մրցանակներ են շնորհվել «Սիրով արված լուսանկար» (ինը մրցանակ), «Հետաքրքիր լուսանկար» (տասը մրցանակ), «Ուրախ լուսանկար» (չորս մրցանակ) անվանակարգերի հաղթողներին:

Աղբյուրի հաղորդմամբ, մրցույթի բոլոր մրցանակակիրները կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ առաջին-երրորդ տեղերը զբաղեցնողները կստանան նաև խորհրդանշական նվերներ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց