10:48 25/12/2007 » Կրթություն
ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Վարչապետը նշել է, որ Ազգային ժողովում 2008թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ևս անդրադարձ է արվել այս թեմային, մասնավորապես` կարևորվել է արտերկրի բարձր վարկանիշ ունեցող բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին աջակցելու նպատակով պետական բյուջեով որոշակի միջոցներ հատկացնելու խնդիրը: Եվ քանի որ կրթությունը և գիտությունը կառավարության գործունեության գերակայությունների շարքում են, հետևաբար, ըստ նրա, այդ հարցը կառավարությունում չէր կարող ուշադրության չարժանանալ: Խորհրդակցությունը նպատակ ունի լսել ոլորտի մասնագետների կարծիքներն ու առաջարկությունները և արդյունավետ լուծումներ գտնել հիշյալ խնդիրների համար:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են խնդրի լուծման տարբեր մոտեցումներ, որոնք ներառում են և պետական, և ոչ պետական աջակցության հնարավորություններն ու մեխանիզմները:
Ամփոփելով քննարկման արդյունքները` Ս. Սարգսյանն առանձնացրել է հարցի լուծմանն ուղղված երկու մոտեցում` ընտրել արտերկրում սովորող լավագույն ուսանողներին և աջակցել նրանց ուսման առաջընթացին, և ընտրել հանրապետության առաջատար բուհերի տաղանդավոր սովորողներին ու օժանդակել նրանց, որպեսզի վերջիններս կարողանան իրենց հնարավորությունները լավագույնս բացահայտել: Վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը քննարկման արդյունքներից ելնելով, երեքշաբաթյա ժամկետում նշված հարցերի վերաբերյալ որոշակի առաջարկություններ կներկայացնի` խնդրի վերաբերյալ համակողմանի մոտեցում մշակելու համար:
Ինչպես հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ, ԵՊՀ պրոռեկտոր Սամվել Հարությունյանը, ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը, արտաքին գործերի, կրթության և գիտության նախարարների տեղակալներ, հանրապետության մի շարք գիտական ինստիտուտների և բուհերի ղեկավարներ ու գիտնականներ:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
17:10 09/02/2010 » Քաղաքական
Թուրքիայում Իրանի դեսպանը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին
17:07 09/02/2010 » Սպորտ
17:05 09/02/2010 » Մշակույթ
Եվա Ռիվաս. Ես պատրաստ եմ հենց վաղը դուրս գալ «Եվրատեսիլի» բեմ
16:59 09/02/2010 » Հասարակություն
Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդը ստանձնում է առաջնորդական իր պաշտոնը
16:55 09/02/2010 » Տնտեսություն
100 խոշոր հարկատուներից 31-ը «Ամերիաբանկ»-ի ակտիվ հաճախորդներն են
Ալիևը թագավորում է, բայց իրեն թագավոր չի զգում
Ես ինձ համարում եմ գործադիր իշխանության ղեկավար, ձեր երկրների դեպքում դա վարչապետն է, ով կարող է ընտրվել մի քանի անգամ: Ինչո՞ւ պետք է ժողովուրդն այդ իրավունքից զրկված լինի:
