17:53 04/08/2009 » Կրթություն

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԵՏՐԵՐԻ ՇԱՊԻԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Հրապարակվել են դպրոցական տետրերի շապիկների ձևավորման մրցույթի հաղթողների անունները: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը հայտնեց, որ համաձայն Մշակույթի նախարարի N 391-Ա հրամանի տեղի է ունեցել դպրոցական տետրերի շապիկների ձևավորման մրցույթի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամներին ներկայացվել են մրցութային հայտերը:

Բաց քվեարկության արդյունքում մանկական թեմայով լավագույն աշխատանքներ են ճանաչվել Ասյա Կոստանյանի և «Տիգրան Մեծ» հրատարակչության ներկայացրած աշխատաքները, որոնց համար սահմանվել է 100.000-ական դրամ պարգև:

Հատուկ մրցանակի արժանացավ Ազատուհի /Տաթև/ Մնացականյանի հեղինակած աշխատանքների շարքը: Վերջինս կարժանանա 200.000 դրամ պարգևի:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել