16:10 16/01/2010 » Կրթություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ն «Եվրասիա» համալսարանում էր. Կնքվեց երկկողմ պայմանագիր

ՎիավաՍել-ՄՏՍ-ն շարունակում է կիսել հաջողության իր գաղտնիքը, աշխատանքային փորձը տարբեր համալսարանների ուսանողների հետ: Այս անգամ հերթը «Եվրասիա» միջազգային համալսարանինն էր:

Այսօր համալսարանում ուսանողների հետ հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հնարավորություն տվեց նրանց ավելի հստակ պատկերացում կազմել նորարարական գաղափարներով առաջնորդվող բջջային օպերատորի մասին` ակնկալելով հետագա համագործակցության նոր դրսևորումներ:

Դասախոսությունից առաջ, սակայն, համալսարանի և ընկերության միջև երկկողմ համագործակցության պայմանագիր կնքվեց: Ինչպես համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը նշեց լրագրողների հետ զրույցում, այս անգամ համագործակցության իր առաջարկով` «կրթական փաթեթով» է հանդես եկել նաև համալսարանը: «Ի տարբերություն այլ համալսարանների` մենք անակնկալ մատուցեցինք ընկերությանը: Պարոն Յիրիկյանին առաջարկեցինք մեր կրթական փաթեթը, որը ենթադրում է, որ ընկերության աշխատակիցների երեխաները կարող են սովորել «Եվրասիա» կրթահամալիրի նախակրթարանում, տարրական, միջին դպրոցներում, «Օհանյան» վարժարանի բարձր դասարաններում` ավագ դպրոցում, համալսարանի բակալավրիատի ու մագիստրատուրայի բաժիններում»,- նշեց համալսարանի ռեկտորը:

Իր հերթին, կարևորելով այսպիսի համագործակցությունը, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ ընկերությունը շարունակելու է իր աշխատանքները: «Նոր տարի սկսվեց, բայց պետք է ասել, որ այս տարվա ընթացքում ևս մենք շարունակելու ենք մեր աշխտանքը, մասնավորապես, այն, ինչ կապված է կրթական ոլորտի հետ: Աշխատասիրությունը, նպատակասլացությունը և հավատը նրանում, ինչ արվում է, հաջողության նախապայմաններից են»,- ասաց Ռ. Յիրիկյանը:

Վերջում ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ անցյալ տարվա նման, այս տարի ևս ընկերությունը շարունակելու է համագործակցել կրթական հաստատությունների` համալսարանների հետ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց