«Ավագ դպրոցները կայացման խնդիր ունեն. Ժամանակին համընթաց պետք է վերանայվեն դասավանդման մեթոդներն ու ծրագրերը»

18:11 07/09/2010 » Կրթություն

«Ավագ դպրոցները կայացման խնդիր ունեն. Ժամանակին համընթաց պետք է վերանայվեն դասավանդման մեթոդներն ու ծրագրերը»

«Այսօր ավագ դպրոցների համակարգը դեռ ստեղծման փուլում է, այդ իսկ պատճառով կայացման կարիք ունի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գալիոթ» ավագ դպրոցի տնօրեն Կարինե Մուրադյանը: Նա նշեց, որ այսօրվա ավագ դպրոցին անհրաժեշտ են նոր կրթական ծրագրեր, դասավանդման նոր մոտեցումներ, քանի որ ժամանակաները փոխվում են և անընդհատ պետք է վերանայվեն դասավանդման մեթոդներն ու ծրագրերը:

Նա նշեց, որ ավագ դպրոցը պետք է դիտել ոչ միայն դպրոցից բուհ անցկացնող կամուրջ, այլ նաև մասնագիտական կայացման ճանապարհի սկիզբ աշակերտների համար: «Ավագ դպրոցը պետք է աշակերտներին աջակցի մասնագիտկան ընտրության հարցում»,- ասաց նա:

Կ. Մուրադյանի խոսքով, այսօր նախևառաջ ավագ դպրոցը պետք է ժխտի կրկնուսույցի ինստիտուտը: «Ավագ դպրոցի հիմնական նպատակն է բուհին տալ համակողմանի զարգացած աշակերտներ»,- ասաց նա և հավելեց, որ այսօր խնդիրն այն է, որ այսօրվա հիմնական դպրոցը չի ապահովում այն շեմը, որով աշակերտը պետք է մտնի ավագ դպրոց:

«Դրա համար էլ այսօրվա ավագ դպրոցները 10-րդ դասարանում պետք է շտկեն հիմնական դպրոցի բացթողումները, իսկ 11-րդ և 12-րդ դասարաններում ավելի խորանան այն ուղղություններում, որոնք ընտրել է աշակերտը»,- ասաց նա:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց