Բարեկարգվելու և վերագործարկվելու է շուրջ 400 նախադպրոցական հաստատություն

15:10 09/09/2010 » Կրթություն

Բարեկարգվելու և վերագործարկվելու է շուրջ 400 նախադպրոցական հաստատություն

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը տեղեկացրեց, որ նախադպրոցական ոլորտի աջակցության մեծ ծրագիր է իրականացվում:
«Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնականում մարզերի նախադպրոցական հաստատությունների գործարկումը: Ա. Ավետիսյանի խոսքով, նախադպրոցական ոլորտի աջակցության ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին և ավարտվելու է 2013 թ.-ին:

«Այս ժամանակաշրջանում նախատեսվում է հիմնականում գյուղերում բարեկարգել և վերագործարկել շուրջ 400 նախադպրոցական հաստատություն»,- ասաց նա և հավելեց, որ նախ պետք է լուծվի մանկապարտեզների շենքերի վերանորոգման և կահավորման խնդիրը:

Փոխնախարարի խոսքով, շեշտը դրվել է հիմնականում գյուղերի վրա, քանի որ այսօր գործող մանկապարտեզների գերակշիռ մասը գտնվում են քաղաքներում:

Ըստ նրա, այս ծրագրին պետք է նաև աջակցեն տեղական ինքնակառվարման մարմինները, և համատեղ ուժերով պետք է լուծվի նախադպրոցական ոլորտի խնդիրները:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց