ԿԳ նախարարությունը լծակ չունի ազդելու Հ. Աճառյան համալսարանի վրա. Դասախոսների աշխատավարձը չեն տալիս

15:40 09/09/2010 » Կրթություն

ԿԳ նախարարությունը լծակ չունի ազդելու Հ. Աճառյան համալսարանի վրա. Դասախոսների աշխատավարձը չեն տալիս

Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանն այսօրվա ասուլիսում լրագրողներին վստահեցրեց, որ ԿԳ նախարարությունը տեղյակ է, որ Երևանի Հրաչյա Աճառյան անվան համալսարանի դասախոսներն արդեն մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստանում, սակայն այս հարցում նախարարությունը ոչինչ անելի չի կարող:

Փոխնախարարը հայտնեց, որ նախարարությունը ոչ մի լծակ չունի ազդելու, քանի որ Հրաչյա Աճառյանի անվան համալսարանն ինքնուրույն տնտեսվարող ոչ պետական կառույց է:

Ա. Ավետիսյանի խոսքով, այս հարցը կարող է լուծվել միայն աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

Հարցին, արդյոք այս խնդիրը կարող է հանգեցնել բուհին լիցենզիայից զրկելուն, Ա. Ավետիսյանը նշեց, որ բուհը կարող է լիցենզիայից զրկվել, եթե այդ բուհի աշխատողները, պրոֆեսորադասախոսական կազմը չգնա աշխատանքի և բուհը չունենա դասախոս, բուհը չունենա դասընթացը անցկացնելու համապատասխան պայմաններ և այլն:

Հարցին, թե արդյո՞ք ԿԳ նախարարությունը լծակներ ունի ազդելու Երևանի պետական բուհում հեռակա ուսուցման վարձավճարների թանկացման վրա, փոխնախարարը նշեց, որ «Կրթության մասին» օրենքում հստակ սահմանված է, որ վարձավճարները որպես տնտեսվարող սուբյեկտներ սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ԿԳ նախարարությունը պետական համալսարանի ուսման վարձավճարների սահմանման փուլում խորհրդատվական իրավասություն ունի, ոչ ավելին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց