- 12:45 | Աշխարհում Հոկեյի աշխարհի չեմպիոն է դարձել Ռուսաստանի հավաքականը
Եզրափակիչ խաղում ՌԴ-ի հավաքականը 6-2 հաշվով պարտության է մատնել Սլովակիայի ընտրանուն:
Աղբյուր՝ «Trud.ru» - 12:39 | Աշխարհում Կաննի փառատոնը շարունակվում է
Կինոփառատոնի արդեն 4-րդ օրն է. հյուրերի դատին այսօր կհանձնվի ռեժիսոր Ջոն Հիլլքոութի «Lawless» ֆիմլը:
Օրվա լուսանկարները՝ «InVogue.am» - 12:33 | Հայաստան Եվրասիա համալսարան 120 տեղի համար դիմել է ընդամենը 11 դիմորդ
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է վերջին տարիներին իր համալսարանում կատարված մի շարք աշխատանքներ։
Մանրամասները՝ «Aysor.am» - 12:25 | Հայաստան Հունիսի 1-ից կիրառության մեջ են մտնելու նոր նույնականացման քարտերը և կենսաչափական անձնագրերը
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Աղբյուր՝ «Aysor.am» - 12:18 | Աշխարհում Նոր երկրաշարջ է գրանցվել Իտալիայում
Երկրի հյուսիսում տեղի ունեցած 5-9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 50-ը:
Աղբյուր՝ «Smh.com.au» - 12:12 | Աշխարհում «G8». Հունաստանը պետք է մնա Եվրագոտում
«Մեծ ութնյակի» գագաթնաժողովի անդամ երկները մտադիր են պահպանել Հունստանին՝ որպես ԵՄ անդամ երկիր, և պայքարել Եվրագոտում ֆինանսական ճգնաժամի և այլ խնդիրների լուծման համար:
Աղբյուր` «Վեստի.ռու» (Vesti.ru) - 12:06 | Աշխարհում Ուսանողական բողոքի ցույցեր Կանադայում
Մոնրեալում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է մոտ 200 մարդ. ոստիկանների հետ բախումների հետևանքով մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել 10 մարդ, այդ թվում 4 ոստիկաններ:
Աղբյուր՝ «Korrespondent.net» - 12:00 | Աշխարհում Գիտնականները պարզել են այն երկրները, որտեղ ավելի հաճախ են աստերոիդներ ընկնում
Այդ ցանկի մեջ են մտնում Չինաստանը, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Ֆիլիպինները, Իտալիան, Բրիտանիան, Բրազիլիան և Նիգերիան:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 11:54 | Հայաստան Շիրակում քամին տարել է հարսանյաց տան տանիքը
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը:
Աղբյուր` «Panorama.am» - 11:48 | Հայաստան Հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Քոչար փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում գտնվող բենզալցակայանում
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, հրդեհի բարդության «Բիս-1» աստիճանով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Աղբյուր` «Panorama.am» - 11:42 | Աշխարհում Ռուսական «Սուպերջեթ-100»-ի ուղևորների մեջ եղել է 31 կին և 14 տղամարդ
Ավարտվել է Ինդոնեզիայում վթարված իքնաթիռի զոհերի մարմինների ճանաչման գործընթացը:
Աղբյուր՝ «Izvestia.ru» - 11:35 | Աշխարհում Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավին 7 ժամով ազատ են արձակել բանտից
Բռնաբարության մեղադրանքով դատապարտված նախկին նախագահը ազատ է արձակվել՝ իր որդու հարսանիքին մասնակցելու համար:
Աղբյուր՝ «Trud.ru» - 11:29 | Աշխարհում Չիկագոյում սկսվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Ժողովի քննարկման հիմնական թեման է Աֆղանստանից զորքերի դուրս բերումը:
Աղբյուր՝ «Korrespondent.net» - 11:23 | Տարածաշրջան Ադրբեջանի մայրուղիներից մեկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում ադրբեջանցի սպաներ են մահացել
Այս մասին տեղեկացրել է «ՍալամՆյուզ» լրատվական գործակալությունը:
Աղբյուր՝ «Aysor.am» - 11:17 | Հայաստան Երևանում մեկնարկել է հոմիոպատների միջազգային համաժողովը
Համաժողովին այս տարի մասնակցում են ոլորտի մասնագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից և մի շարք այլ երկրներից:
Աղբյուր՝ «Aysor.am» - 11:11 | Աշխարհում Նավթային և գազային խոշոր ընկերություններ որոշել են հարկեր չմուծել Մոսկվայում
Հունվարի 1-ից ընկերությունները հնարավորություն են ստացել համախմբվել իրենց մասնաճյուղերի հետ և ընդհանուր հարկ մուծել, որը նպաստառու չէ Մոսկվայի համար:
Աղբյուր` «Newsru.com» - 11:05 | Աշխարհում Սերբիայում նախօրեին կայացած նախագահական ընտրություններում Բորիս Տադիչը պարտություն է կրել
Ըստ նախնական արդյունքների, ընդդիմադիր թեկնածու Տոմիսլավ Նիկոլիչը Բ.Տադիչից առաջ է անցել շուրջ 2 տոկոսով՝ հավաքելով 49.3% ձայն:
Սկզբնաղբյուր` «BBC» - 11:00 | Աշխարհում Վատիկանը դատական հետապնդմամբ է սպառնացել «Նորին Սրբությունը» գրքի հեղինակին
Գիրքը նվիրված է կաթոլիկ եկեղեցում իշխանության համար անդրկուլիսյան պայքարին:
Աղբյուր` «Panorama.am» - 10:54 | Հայաստան ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից պետական բյուջե մուտք է եղել 474.0 հազար դրամ գումար
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում:
Աղբյուր` «Panorama.am» - 10:48 | Աշխարհում Դաղստանում կարգավորվել է վթարված գազամուղու աշխատանքները
Մասնագետները գազամուղու հրդեհը սաբոտաժի հետևանք են համարել:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 10:42 | Աշխարհում Ժիրինովսկին կհարցաքննվի կաշառակերության մեղադրանքով
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը մեղադրվում է 150 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ:
Աղբյուր՝ «Trud.ru» - 10:35 | Աշխարհում Չիկագոյում տեղի ունեցած բողոքի ցույցի հետևանքով կան ձերբակալվածներ
Քաղաքում, որտեղ տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, ձերբակալվել է 45 մարդ:
Սկզբնաղբյուր` «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» (ИТАР-ТАСС) - 10:29 | Աշխարհում Երկրի բնակիչները այսօր կարող են հետևել արևի հազվագյուտ խավարմանը
Օղակաձև արևի խավարումը տեսանելի կլինի Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափի բնակիչների համար:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 10:23 | Հայաստան Գյումրիում գիշերը երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Աղբյուր` «Panorama.am» - 10:18 | Աշխարհում Ուկրաինայի ոստիկանությունը հերքել է թմրանյութերի օրինականացումը
Կիևի ոստիկանության կենտրոնական բաժանմունքից հայտարարել են, թե Ուկրաինայի օրենսդրությունում թմրանյութերի վերաբերյալ որևէ փոփոխություն չի արվել:
Աղբյուր` «Panorama.am» - 10:13 | Հայաստան Երկրաշարժ Աշոցքում
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա. ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Աղբյուր` «Panorama.am» - 10:07 | Հայաստան ՀՀ առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
Քամու ուժգնացումը կդիտվի 7-12մ/վ. ջերմաստիճանը՝ ցերեկը +24+26, երեկոյան +17+19:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 10:02 | Հայաստան Այսօր հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 01:17 | Աշխարհում Ֆրանսիայում 2 մարդ զոհվել է, ևս 15-ը ստացել են լուրջ վնասվածքներ
Սպորտային մեքենան մրցաշարի ժամանակ դուրս է եկել երթևեկելի մասից և մխրճվել հանդիսատեսների բազմության մեջ:
Աղբյուր՝ «korrespondent.net» - 01:12 | Տարածաշրջան Իրավապաշտպան. Եվրատեսիլից հետո Ադրբեջանում իրադրությունը կվատանա
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ ուշադրություն բևեռելու նպատակով իրավապաշտպանները մտադիր են Բաքվում անցկացնել համերգ «Երգը ժողովրդավարության համար» խորագրով:
Աղբյուր՝ «korrespondent.net» - 01:06 | Աշխարհում Չեխիան ծրագրում է Գլխավոր հյուխատոսություն բացել Օդեսայում
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Ճեխիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Աղբյուր՝ «korrespondent.net» - 00:59 | Աշխարհում Ուկրաինացիները նախընտրում են հանգստանալ Ղրիմում, Իսրայելում և Իսպանիայում
Այս տարի ուկրաինացիների 45%-ը նախընտրում է հանգստանալ արտերկրում:
Աղբյուր՝ «novostimira.com.ua» - 00:54 | Աշխարհում Գնդակահարել են Սադամ Հուսեյնի թիկնապահի ընտանիքին
- 00:48 | Աշխարհում Բողոքում են Իրաքի ներքին գործերին միջամտելու դեմ
Շուրջ 200 բողոքի ցույց են արել Իրաքում Թուրքիայի հյուպատոսության շենքի առջև:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:43 | Աշխարհում Պակիստանը պատրաստվում է հերթական հրթիռային փորձարկումներին
Մինչև մայիսի վերջը մտադիր են փորձարկել փոքր հեռավորության «Նասր» բալիստիկ հրթիռները:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:37 | Աշխարհում Առնետները գրոհում են Պետերբուրգի բազմաբնակարանները
Հյուսիսային մայրաքաղաքի բնակիչները բողոքում են:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:32 | Աշխարհում Քառօրյա սուգ Իտալիայում
Վարչապետի հրամանով՝ պետական դրոշները երկրի ամբողջ տարածքում խոնարհված կմնան ևս երեք օր:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:26 | Աշխարհում Պինգվինը, որ փախչում էր պինգվինաշեն
Ճապոնիայում կենդանաբանական այգուց երկու ամիս առաջ փախած պինգվինը գտնվել է:
Աղբյուր՝ «pravda.ru.feedsportal.com» - 00:20 | Աշխարհում Քաղաքակա՞ն, թե մշակութային քայլ
Բելառուսի նախագահը պարգևատրել է Կիրկորովին:
Աղբյուր՝ «topnews.ru» - 00:11 | Աշխարհում Օգտատերերը «Facebook»-ից պահանջում են 15 մլրդ դոլար
20 օգտատերեր հայց են ներկայացրել՝ իրենց համացանցային ակտիվությանը հետևելու համար: Նրանց խոսքերով՝ հետևել են իրենց գործողություններին նույնիսկ երբ ցանցում չեն գտնվել:
Աղբյուր՝ «pravda.ru.feedsportal.com» - 00:06 | Աշխարհում Մեզ հետ ոչ մի կապ չունի, բայց հետաքրքիր է
Որոշ հաշվարկներով՝ կանայք տարեկան լրացուցիչ 1,3 հազար դոլար ավելի են ծախսում, քան տղամարդիկ: Իսկ վերջիններս հազար դոլար ավելի են ծախսում, քան տղամարդիկ:
Աղբյուր՝ «inosmi.ru» - 23:56 | Աշխարհում Հակաթուրքական ակցիա Իրաքում
Բասրայում շուրջ 200 մարդ բողոքի ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության շենքի մոտ:
Աղբյուր՝ «azatutyun.am» - 23:47 | Աշխարհում ՎԶԵԲ-ը որոշել է ստեղծել ներդրումային հիմնադրամ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի որոշմամբ՝ նոր ստեղծվելիք 1 մլրդ եվրոյի ներդրումային հիմնադրամից ֆինանսավորվելու են արաբական երկրների տնտեսությունները:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 23:42 | Աշխարհում «Մեծ ութնյակը» Հունաստանը տեսնում է եվրագոտում
Այդ մասին նշված է Գագաթնաժողովում ընդունված հռչակագրում:
Աղբյուր՝ «bbc.co.uk» - 23:34 | Աշխարհում Լենինի հայրենիքում ՆԱՏՕ-ին չեն սպասում, խոստումներ էլ չեն հավատում
ՆԱՏՕ-ի կողմից տարանցիկ բեռնափոխադրումներ կատարելու նպատակով Ուլյանովսկում օդանավակայան տրամադրելու Ռուսաստանի առաջարկը բողոքի ալիք է բարձրացրել:
Աղբյուր՝ «bbc.co.uk» - 23:26 | Աշխարհում Մերիլենդի դատարանը թույլատրել է միասեռականների «ամուսնալուծությունը»
Դատարանը որոշել է, որ նրանք կարող են պաշտոնապես «ամուսնալուծվել», թեև այդ նահանգում առայժմ չի թույլատրվել պաշտոնական «ամուսնությունը»:
Աղբյուր՝ «bbc.co.uk» - 23:18 | Աշխարհում Թուրքմենիայի նախագահը հավանություն է տվել անկախ մարզական թերթ հիմնելու առաջարկին
Թերթը լույս կտեսնի երեք լեզուներով և կաշխատի ինքնաֆինանսավորման սկզբունքով:
Աղբյուր՝« regnum.ru» - 23:10 | Աշխարհում Ռուս կինեմատոգրաֆիստները լուրջ աջակցություն են ստանում պետությունից
- 23:03 | Աշխարհում Օլլանդը պայմաններ է ներկայացնում Մերկելին
Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը հանդիպումը կարևորել է «միմյանց ճանաչելու, հարաբերություններ հաստատելու և համագործակցության մեթոդները հստակեցնելու» տեսանկյունից:
Աղբյուր՝ «inosmi.ru» - 22:57 | Հայաստան Պարգևատրվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հաղթողները
Օլիմպիադայի արդյունքում ՀՀ և ԼՂՀ մոտ 70 աշակերտներ արժանացան առաջին, երկրորդ և երրորդ տեղերի:
Աղբյուր` « panarmenian.net » - 22:49 | Աշխարհում Իրանը ողջունում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցը
Արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին նշել է, թե Յուկիա Ամանոյի այցը «լավ նախանշան է»:
Աղբյուր՝ «azatutyun.am» - 22:44 | Աշխարհում Մետալուրգներն ու ածխահատները պահանջում են աշխատավարձի բարձրացում
Շուրջ երեք հազար աշխատավորներ պահանջում են ընդամենը 30 %-ով բարձրացնել ամսական վաստակը:
Աղբյուր՝ «rus.azattyq.org» - 22:38 | Աշխարհում Մինսկը և Մոսկվան կհամագործակցեն կրթության ոլորտում
- 22:31 | Աշխարհում Ահաբեկչություն Աֆղանստանում. 8 զոհ
Պայթյունը տեղի է ունեցել Պակիստանի հետ սահմանին մոտ, մինչ ոստիկանները ստուգում էին մոտոցիկլետները, մահապարտը պայթեցրել է ինքնիրեն ու ևս 7 հոգու:
Աղբյուր՝ «belta.by» - 22:26 | Հայաստան Մայիսի 31-ին կառավարությունը հրաժարական կտա
Նախագահը 10-օրյա ժամկետում վարչապետ կնշանակի:
Աղբյուր` «armenpress.am»
19:54 02/02/2012 » Կրթություն
ԵՊՀ ռեկտոր. Թբիլիսիի պետական համալսարանում հայագիտությունը մեծ ավանդույթներ ունի
Առաջին անգամ Երևանի պետական համալսարանի ռեկտորատի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հայ-վրացական ուսանողական ձմեռային դպրոց: Ծրագրին, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, մասնակցում էին 80 երիտասարդներ, որից 40-ը Վրաստանի ներկայացուցիչներ էին, իսկ 40-ը`Հայաստանի: Թբիլիսիի և Ախալցխայի համալսարանները ներկայացնող ուսանողներից բաղկացած պատվիրակության կազմում կային ուսանողներ, ովքեր ազգությամբ հայեր էին:
Ինչպես տեղեկացնում են Երևանի պետական համալսարանից, վեցօրյա ծրագրի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ մի շարք թեմաներով, անցկացվել են ինտելեկտուալ խաղեր, մարզական միջոցառումներ, ինչպես նաև մասնակիցների համար ընթերցվել են դասախոսություններ։ Միջոցառումների շրջանակներում երիտասարդները այցելել են նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր։
Իսկ արդեն մեկշաբաթյա դպրոցի ամփոփման ընթացքում դպրոցի մասնակիցները հանդիպել են ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գեորգի Տաբատաձեին և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Հանդիպման ընթացքում մասնակիցները դեսպանին և ռեկտորին ոչ միայն հարցեր են հղել հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ, այլ նաև հանդես են եկել մի շարք առաջարկներով, որոնք հիմք կդառնան, որպեսզի հայ և վրացի երիտասարդների հարաբերությունները տեղափոխվեն նոր հարթություն:
Համագործակցության նոր առաջարկներ եղան, որպեսզի կազմակերպվեն ուսանողական հայ-վրացական մշակութային օրեր, իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ նշել է, որ իրականություն դառնալու դեպքում հանդիպմանը կհրավիրվեն նաև Հայաստանի և Վրաստանի նախագահները:
ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գեորգի Տաբատաձեն նշել է, որ նմանօրինակ ծրագրերի անցկացումը իսկապես շատ լավ գաղափար է, և հույս հայտնել, որ անպայման այն պետք է շարունակական լինի. «Երբեմն նման հանդիպումները շատ ավելի կարևոր են, քան քաղաքական հանդիպումները, քանի որ երկու հանրապետությունների բարեկամության սերտացման, մշակույթների փոխանակման գործում երիտասարդների դերակատարությունն ավելի մեծ է»,-ասել է դեսպանը՝ հավելելով, որ արդեն իսկ բավականին ժամանակ է կորել, և պետք է ամեն ինչ անել բաց թողած ժամանակը լրացնելու և հայ-վրացական հարաբերությունները ավելի ընդլայնելու համար:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ ասել է, որ Թբիլիսիի պետական համալսարանում հայագիտությունը որպես ուղղություն և գիտական կրթական ծրագիր մեծ ավանդույթներ ունի, իսկ Երևանի պետական համալսարանում գործում է վրացագիտության կենտրոն, և այս տարվա սեպտեմբեր ամսից կովկասագիտություն ծրագրի շրջանակներում արդեն բակալավրիատում և մագիստրատուրայում կուսուցանվի վրացագիտություն` լեզու, մշակույթ, գրականություն, պատմություն:
ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով երեկ հանդես է եկել «Ուսանողական ինքնակառավարման մարտահրավերներ» թեմայով դասախոսությամբ ընդգծել է. «Սա առաջին փորձն է և երկար տարիներ մեր ուսանողները ցավոք չեն շփվել, և հայ-վրաց երիտասարդները միմյանց այնքան էլ լավ չեն ճանաչում, պատկերացումները միմյանց երկրների, մշակույթների մասին շատ աղոտ է, մենք փորձում ենք նման դպրոցների արդյունքում ունենալ երիտասարդներ, ովքեր լավ տեղեկացված կլինեն իրենց հարևան երկրի մասին, ինչը կնպաստի մեր երկու երկրների մերձեցմանը»:
Ձմեռային դպրոցի մասնակիցները ընդունեցին նաև հռչակագիր, որտեղ կարևորել են նմանօրինակ նախաձեռնությունները, հանդես են եկել հայ-վրացական ուսանողական ցանցի ստեղծման նախաձեռնությամբ, արձանագրել են համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները և դիմել են պատկան մարմիններին աջակցության խնդրանքով: Հանդիպման ընթացքում ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանն մասնակիցներին պատվոգրեր է հանձնել` ի նշան ակտիվ մասնակցության:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
12:50 21/05/2012 » Իրավունք
Ինչպե՞ս են անօթևանները հաշվառվում. Ոստիկանությունը պատասխանել է ՄԻՊ-ին
12:43 21/05/2012 » Իրավունք
12:42 21/05/2012 » Սպորտ
12:42 21/05/2012 » Քաղաքական
12:40 21/05/2012 » Հասարակություն








Հայաստանում ոչ թե սեքսուալ հեղափոխություն է եղել, այլ էվոլյուցիոն հեղափոխություն
Թյուր է կարծիքը, թե սեռական խնդիրների մասին չխոսելն ու չբարձրաձայնելը ապահովագրում է հասարակությանն ասեքսուալությունից:
Հմայակ Հովհաննիսյանն իսկապես ասել է` Ծառուկյանն Աստված չի
Խնդիրները և նպատակները վերանայվում են, ուստև պետք է վերանայվի նաև իմ մասնակցության ձևաչափը:
«Ինչո՞ւ են ուզում ինձ վարկաբեկել». ԱԱԾ կանչված դատավոր
- Թողեք իրենք իրենցով կքննեն, կասեն: