Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ

16:02 03/02/2012 » Կրթություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ

Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարայանն այսօր մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի այս տարվա առաջին նիստին, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված խորհրդի նախագահի ընտրության հարցի քննարկման շրջանակում խորհրդի անդամները առաջադրել ենն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Առաջադրմանը հաջորդած բաց քվեարկության արդյունքում Տարոն Մարգարյանը միաձայն ընտրվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորահակալություն հայտնելով վստահության համար`քաղաքապետն իր հերթին վստահեցրել է, որ իր նախագահության ընթացքում կանի հնարավորը` բուհի առջև ծառացած խնդիրների լուծման և ձեռնարկվող ծրագրերի աջակցման ու կյանքի կոչման ուղղությամբ: «Թե ճարտարապետությունը և թե շինարարությունը Երևան քաղաքի դեմքն է: Համալսարանի աջակցությամբ մենք կարող ենք պահպանել այդ դիամգիծը: Քաղաքապետարանի համագործակցությունը բուհի հետ հնարավորությունների լայն դաշտ է ստեղծում ինչպես ուսանողների, այնպես էլ մեր քաղաքի համար»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Օրակարգի հաջորդ հարցի շրջանակում ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը` ներկայացնելով 2011 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը, նշել է, որ բուհը կարևորում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրերի խթանումը, ուսանողների սոցիալական խնդիրների հաղթահարումն ու արտերկրից ուսանողական հոսքերի ավելացումը: Դրական գնահատելով նախորդ տարում իրականացրած աշխատանքները` խորհուրդը հաստատել է համալսարանի 2012 թվականի բյուջեն:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց