ԳԹԿ տնօրենը ազատվել է պաշտոնից և կղեկավարի թիվ 2 ԸԸՀ-ն

16:24 06/02/2012 » Կրթություն

ԳԹԿ տնօրենը ազատվել է պաշտոնից և կղեկավարի թիվ 2 ԸԸՀ-ն

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԳԹԿ լրատվական ծառայության ղեկավար Գայանե Մանուկյանը:
Նրա փոխարեն ԳԹԿ-ն կղեկավարի ԳԹԿ նախկին փոխտնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանը:

«Ինքս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ եմ, և գուցե …չգիտեմ, այս երկու բեռը միասին կարո՞ղ եմ տանել, թե չէ: Գուցե մի բանից հրաժարվեմ: Գնամ էդ գործը շարունակեմ: Եկեք առաջ չանցնենք»,-իր վերջին ասուլիսում ասել էր Գուրգեն Խաչատրյանը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց