Մանկավարժական և Վանաձորի պետական համալսարանները 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին և Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանին 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում է շնորհվել: Այսօր կայացած նիստում նման որոշում է կայացրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովը: Այս մասին հայտնում են ՈԱԱԿ հասարակության հետ կապերի ծառայությունից:
Հավատարմագրման կարգի համաձայն`4 տարով հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:
Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է մասնագիտական ուսումնական բոլոր հաստատությունների համար:
Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշում էր կայացրել ևս 13 բուհերի վերաբերյալ`մեկին շնորհելով հավատարմագրում 6 տարի ժամկետով, ութին`4 տարի ժամկետով, երկուսին`պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, երկուսի հավատարմագրումն էլ մերժել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում