18:28 25/11/2008 » Առողջություն
ՔԱՋԱՐԱՆ, ԿԱՊԱՆ ... ՆՈՒՅՆԻՍԿ ՈՐԴԸ ԿՍԱՏԿԻ
Մասնագետներն այդտեղ հայտնաբերել են սնդիկ և կադմիում, որոնք ծանր մետաղներից ամենավտանգավորներն են համարվում: «Դրանից հետո պարզեցինք, որ պոչամբարները ներքաշվել են գյուղատնտեսական գործունեության մեջ: Այնտեղ աճեցվող գյուղմթերքներում, մասնավորապես կարտոֆիլում, լոբիում ու կանաչեղենում, հայտնաբերվել են սնդիկի մնացորդներ: Բացի այդ, պոչամբարների զգալի մասն օգտագործվում է, որպես արոտավայր»,-ասաց Ա. Սաղաթելյանը:
Ուսումնասիրության ենթարկելով քաղաքի տարբեր պոչամբարներում արածող կովերի կաթի բաղադրությունը, մասնագետները պարզել են, որ այնտեղ առկա է սնդիկի, կադմիումի, մկնդեղի, իսկ հիմնական մայրուղուն հարակից տարածքներում արածող կովերի կաթում՝ նաև կապարի մնացորդներ:
Հետազոտվել է նաև Քաջարանի 12 և հարակից Լեռնաձոր գյուղի 5 երեխայի առողջական վիճակը: «Քաջարանի երեխաների 70%-ի մոտ մազերում մկնդեղի գերխտություն կա, բոլորի մոտ կա կադմիումի, նիկելի, պղնձի գերազանցություններ, իսկ 4 երեխայի մոտ սնդիկի գերխտություն է հայտնաբերվել: Քաջարանի քաղաքապետարանն իր միջոցներով այդ երեխաներին բուժզննման է ուղարկել ու պարզվել է, որ նրանց մոտ լուրջ առողջական խնդիրներ կան»,-ասաց Ա. Սաղաթելյանն ու ավելացրեց, որ այդ քաղաքում կարելի է անզեն աչքով նկատել անեմիա հիվանդությունը:
Խոսելով Կապանի մասին, Ա. Սաղաթելյանը նշեց, որ քաղաքին շատ մոտ է գտնվում Արծվանիկի պոչամբարը, որտեղ Քաջարանից բերվում են թափոնները: Աղտոտման գումարային քարտեզը նայելիս, ըստ մասնագետի, տեսնում ենք, որ դրությունը համեմատաբար մեղմ է՝ նկատվում է ցածր ու միջին մակարդակի աղտոտւմ: Ուշագրավ է արսենի ճնշումը քաղաքի վրա: Բացի այդ քաղաքում առկա է մկնդեղի գերճնշում:
Հետևելով Քաջարանի փորձին, մասնագետները հետազոտել են գյուղմթերքն ու բնակչության առողջական վիճակը: Ա. Սաղաթելյանը նշեց, որ Կապանի բնակիչները շատ են գովում տարածքում աճող լոբին, թե այն որդոտ չէ: Բայց մասնագետի պնդմամբ, կապարի, նիկելի ու քրոմի այդպիսի աղտոտման պատճառով գյուղմթերքներում նույնիսկ որդը չի կարող ապրել: Առավել վատ վիճակ մասնագետները գրանցել են Սյունիքի գյուղական համայնքում, որտեղ «որևէ մաքուր սննդամթերք չի աճում, յուրաքանչյուրում առկա են տարբեր մետաղների գերնորմատիվային ցուցանիշներ»:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
22:20 31/07/2010 » Քաղաքական
Օգոստոսի մեկից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում
21:25 31/07/2010 » Հասարակություն
Պակիստանում ջրհեղեղի պատճառով մահացածների թիվը հասել է 800-ի
20:35 31/07/2010 » Քաղաքական
20:04 31/07/2010 » Տնտեսություն
16:02 31/07/2010 » Սպորտ
Վենգեր. «Միշտ ասել եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը մեր ավագն է լինելու հաջորդ մրցաշրջանում»
«Առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին
