12:18 23/01/2010 » Աշխարհում
Աշխարհում ավելի քան 14 հազար մարդ մահացել է խոզի գրիպից
Մահացու ելք ունեցող խոզի գրիպով` A/H1N1-ով վարակվածության թիվն ամբողջ աշխարհում հասել է 14142-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը` հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացրած հաշվետվությանը:
Մեկ շաբաթ առաջ ԱՀԿ-ն հայտնել էր 13554 մահացածների մասին: Բացի այդ, կազմակերպությունը հայտարարել էր, որ որոշ երկրներ հրաժարվել են իրենց երկրում լաբորատոր կարգով հաստատված դեպքերի հաշվառում անցկացնել: Այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն դադարել է հրապարակել հիվանդների մասին տվյալներ:
Նշեք, որ հունվարի 7-ի տվյալներով, A/H1N1-ի վարակվածության դեպքեր հաստատվել են 209 երկրում: Վարակն ամենակտիվ ձևով տարածվել է Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Ասիայում, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում, մասնավորապես, Լեհաստանում, Ավստրիայում, Էստոնիայում, Ռումինիայում, Հունգարիայում և Մոլդովայում:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
08:43 12/03/2010 » Հասարակություն
07:25 12/03/2010 » Քաղաքական
00:42 12/03/2010 » Հասարակություն
Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
00:10 12/03/2010 » Քաղաքական
Ուկրաինայի գերագույն Ռադան հաստատեց նոր կառավարության կազմը` Նոկոլայ Ազարովի գլխավորությամբ
Ս.Նիկոյան. «Որպես հանձնաժողովի նախագահ ես ինքս, մեղմ ասած, ուրախ չեմ , որ այդ հարցը բաց մնաց»
«Մարտի 1-ի էջը երբեք էլ չի փակվի ոչ միայն զոհվածների հարազատների համար, այլև իշխանությունների, քանի որ մեր երկրում հսկայական աշխատանքներ կան կատարելու, որպեսզի մարտիմեկյան դեպքերը չկրկնվեն»
