Չեխիան ու Հայաստանը միասնական ծրագրով` ընդդեմ թունաքիմիկատների, քիմիական աղտոտվածության վտանգի
Չեխիան ու Հայաստանը` ի դեմս «Արմինկա» և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի» կազմակերպությունների, ժամկետանց թունաքիմիկատների վտանգի նվազեցման ուղղությամբ համագործակցություն են սկսում:
Ինչպես այսօրվա ասուլիսում ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը, «Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում» խորագրով ծրագիրը մեկնարկել է նախօրեին:
Նրա խոսքով, նոր ծրագրի հիմնական նպատակն է օգնել Արարատի ու Արմավիրի մարզերի գյուղական համայնքներին` կայուն գյուղատնտեսություն իրականացնելու և քիմիական աղտոտվածության վտանգը վերացնելու հարցերում:
Չեխական «Արմինկա» թունանյութերի և թափոնների ծրագրի տնօրեն Յինդրիխ Փեթրլիկը նշեց, որ կազմկերպությունը կներդնի իր փորձագիտական հմտությունները, որոնք անհրաժեշտ են ընտրված թեժ կետերում պահեստավորված թունաքիմիկատների իրական վտանգի վնասազերծման ու դրանց ոչնչացման համար Չեխայի ունեցած փորձը:
«Անհարաժեշտ է ոչ միայն ոչնչացնել աղտոտված տարածքները, այլև` դա իրականացնելիս չստեղծել նոր վտանգներ մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար»,-ասաց Յ. Փեթրլիկն ու ավելացրեց, որ թունաքիմիկատների գերեզմանոցի ոչնչացման համար հարկավոր է օգտագործել այրում չենթադրող տեխնոլգիաներ, որոնք չեն աղտոտի նաև շրջակա միջավայրը:
Բացի այդ, ըստ չեխական կողմի ներկայացուցչի, Հայաստանում դեռևս օգտագործվում են այնպիսի թունաքիմիկատներ, որոնց օգտագործումն արգելված է. օրինակ`DDT-ն:
Լ. Սիմոնյանն էլ նշեց, որ դեռ 1960 թվականից գյուղատնտեսությունում թունաքիմիկատներն օգտագործվել են հարյուրավոր տոննաներով, որի հետևաքներն ակնհանտ ու զգալի են այսօր:
«Մենք այս ծրագրի միջոցով ցանկանում ենք լուծումներ գտնել առնվազն այն վայրերի համար, որոնք առավել անհանգստացնող են: Ինչպես նաև նպատակ կա ներկայացնել շրջակա միջավայրի համար անվտանգ ու տնտեսապես ավելի արդյունավետ գյուղատնտեսության վարման այլընտրանքային ուղիներ»,-ասաց նա:
Վերջում ՀԿ նախագահը նշեց, որ թերևս այսօր վաճառքում գտնվող թունաքիմիկատներն արգելված չեն Ստոկհոլմի կոնվենցիայով, սակայն ակնհայտ է, որ վտանգում են մարդու առողջությանը:
Նշենք, որ Հայաստանը Ստոկհոլմի կոնվենցիայի անդամ է ու ծրագիրը նպատակ ունի նաև օգնել երկրում կոնվենցիայի իրականացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ