20:20 08/09/2010 » Առողջություն

Օձը զինվորի է խայթել

Օձի խայթոցի հետևանքով նախօրեին Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 1980թ. ծնված Մարիամ Պետրոսյանը: Հիվանդին ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն: Հակագյուրզին ներարկելու անհրաժեշտություն չի առաջացել:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, սեպտեբմերի 6-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է ընդունվել Արմավիրի Մուսալեռ գյուղի բնակիչ 1990թ. ծնված զինծառայող Արմեն Անդրեասյանը: Հիվանդը ստացել է առաջին բժշկական օգնությունը և հակագյուրզին:

Օձի խայթոցի հետևանքով սեպտեմբերի 5-ին Սևանի բժշկական կենտրոն է ընդունվել նույն քաղաքի բնակիչ 1975թ. ծնված Ռոման Պավլովը: Ստանալով անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, նաև հակագյուրզին` սեպտեմբերի 6-ին հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Սեպտեմբերի 5-ին Էջմիածնի հիվանդանոց է ընդունվել Ակնալիճ գյուղի բնակիչ 1987թ. ծնված Արմեն Կլխատյանը: Հիվանդը ստացել է առաջին բժշկական օգնությունը և հակագյուրզին:

Սեպտեմբերի 1-ին օձի խայթոցի հետևանքով «Մասիսի» բժշկական կենտրոն է ընդունվել Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ 1993թ. ծնված Կամո Պետրոսյանը: Հիվանդին ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց