«Օգնեմ» հիմնադրամ. 27 երեխա բուժման համար 2000-ական դոլար կստանա

13:35 30/01/2012 » Առողջություն

«Օգնեմ» հիմնադրամ. 27 երեխա բուժման համար 2000-ական դոլար կստանա

«Օգնեմ» հիմնադրամը գումարային օգնություն է ստացել, որն ուղղվելու է արյան քաղցկեղով տառապող երեխաների բուժմանը: Այս մասին ասուլիսում ասաց «Օգնեմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի նախագահ Էդգար Գյանջումյանը: ««Տաշիր» բարեգործական հիմնադրամն ուսումնասիրելով այս դաշտը, տեսնելով, որ կան խնդիրներ, մեզ առաջարկեց` նվիրաբերել գումար` 55 հազար դոլարին համարժեք դրամ: 27 հիվանդ երեխա կստանան 2000 դոլարին համարժեք դրամ»,- ասաց նա:

Ծրագրում ընգրկված են նորածիններից մինչև 18 տարեկան երեխաներ: Գումարը ոչ թե առձեռն է տրամադրվելու, այլ ծախսվելու է դեղորայքի ու հետազոտման վրա:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիաննա Քաբաբյանն ասաց, եթե դրսում հետազոտվելու կարիք է ունենում երեխան, այդ գումարը կարող են ստանալ առձեռն:

Է. Գյանջումյանը նշեց, որ նման հիվանդությամբ տարեկան 40 դեպք է գրանցվում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց