Վիրահատարանները վերազինվում են

11:00 30/01/2012 » Առողջություն

Վիրահատարանները վերազինվում են

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ վերազինվում են ԵՊԲՀ թիվ 1 համալսարանական կլինիկայի 8 վիրահատարանները։

Հիմնադրամից հայտնում են, որ «Վիրաբուժություն» առարկայի գործնական պարապմունքները պատշաճ անցկացնելու համար անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություններին ուսանողների հնարավորինս ակտիվ մասնակցություն, ինչը, սակայն, սահմանափակվում է մի շարք պատճառներով՝ փոքր վիրահատական դաշտ, ուսանողների մեծ թիվ և այլն: Խնդրին լուծում տալու համար Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ վիրահատարաններում տեղադրվում են մոնիտորներ և տեսախցիկներ, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին և դասախոսներին հետևել վիրահատության ընթացքին:

Տեխնիկական այս վերազինման շնորհիվ ուսանողներն ավելի լավ պատկերացում կկազմեն վիրաբուժական գործողությունների ընթացքի ու առանձնահատկությունների մասին, ինչը կբարձրացնի ԵՊԲՀ ուսանողների վիրաբուժական գիտելիքների մակարդակը: Վիրահատությունները կուղեկցվեն դասախոսների մեկնաբանություններով և մասնագիտական բանավեճ-քննարկումներով։

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց