Անկախ տարիքից, բոլոր կանայք տարին գոնե մեկ անգամ պետք է հետազոտվեն

12:56 04/02/2012 » Առողջություն

Անկախ տարիքից, բոլոր կանայք տարին գոնե մեկ անգամ պետք է հետազոտվեն

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ վերջին տարիներին կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդացման միտում ունի։ Դա, ըստ նրա, հնարավոր է նաև կապված է նրա հետ, որ ժամանակակից սարքավորումների միջոցով վաղ փուլում բացահայտում են հիվանդությունը։

Խ.Հակոբյանը նաև նշեց, որ ցավալի է, սակայն քաղցկեղի դեպքեր են հայտնաբերվել նաև հղի կանանց մոտ։ Մասնագետը խորհուրդ է տալիս՝ հետազոտվել մինչև ամուսնանալը կամ հղիանալը։ Նա նաև նկատեց, որ շուտ ախտորոշելու դեպքում հնարավոր է կանխել հիվանդությունը։

Նար խոսքերով՝ հիվանդությունն ավելի քիչ է հանդիպում մինչև 25 տարեկան աղջիկների մոտ, սակայն դա չի նշանակում, որ նրանք մտահոգվելու առիթ չունեն. «նրանք պետք է հաճախակի ինքնազննում կատարեն և որևէ շեղում նկատելու դեպքում՝ դիմեն մասնագետի»:

Խ. Հակոբյանը նշեց, որ անկախ տարիքից, բոլոր կանայք տարին գոնե մեկ անգամ պետք է հետազոտվեն։

Ինչ վերաբերում հիվանդության ժառանգական, գենետիկ փոխանցումներին, Ա. Հակոբյանը նշեց, որ հիվանդների 15%-ի դեպքում է միայն արձանագրվել: Հնարավոր է նաև, որ ժառանգաբար կրծքագեղձի ֆիզիոլոգիական հատկություններն անցնեն մորից՝ աղջկան, ինչը կարող է հետագայում պատճառ դառնալ, որ հանգեցնի հիվանդության առաջացմանը։ Այս պարագայում, մասնագետը ավելի հավանական է համարում մայրական գծով գենետիկ փոխանցումները, քանի որ հայրական գծով՝ հազվադեպ է նման դեպք արձանագրվում։

«Եթե ընտանիքում եղել են նման հիվանդներ, այդ ընտանիքի կանայք պետք գոնե տարին երկու անգամ հետազոտվեն»,- ընդգծեց Ա. Հակոբյանը։

Ինչ բերաբերում է տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերին, ապա նա նշեց, որ դրանք հազվադեպ են գրանցվում և հիմանականում ի հայտ են գալիս 60 տարեկանից հետո, սակայն կրում են շատ «ագրեսիվ» բնույթ։

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց