Հայ-ռուսական լաբորատորիա՝ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանում

11:38 14/02/2012 » Առողջություն

Հայ-ռուսական լաբորատորիա՝ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանում

Տոմսկի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանում բացվել է «Ռենտգենյան օպտիկա» հայ-ռուսական գիտակրթական լաբորատորիան, որին մասնակցել է Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, լաբորատորիայի գործունեության հիմնական ուղղությունն է լինելու հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների զարգացումը, այդ թվում՝ ռենտգենյան ճառագայթման գեներացիայի նոր աղբյուրների և եղանակների մշակումը, ռենտգենյան օպտիկայի տարրերի մշակումը, դիագնոստիկայի նպատակով մոնոքրոմային ռենտգենյան ճառագայթման փնջերի ստացումն ու կիրառումը և այլն: Լաբորատորիայի բազայի վրա կիրականացվեն նաև կրթական ծրագրեր՝ «արագացուցիչների ֆիզիկա» և «բժշկական ֆիզիկա» ուղղություններով: Լաբորատորիայի սարքավորումների համար բուհը ծախսել է 7,5 միլիոն ռուբլի դրամաշնորհային միջոցներ:

«Ռենտգենյան օպտիկա» լաբորատորիան ղեկավարելու է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը, որն էլ հանդիսանում է լաբորատորիայի ստեղծման նախաձեռնողներից:

Լաբորատորիան իր գործունեությունը ծավալելու է երկու երկրներում. 2013 թ. Երևանում բացվելու է լաբորատորիայի հայաստանյան մասը: Հետագայում լաբորատորիայում իրականացվող հետազոտական ծրագրերին կմասնակցեն նաև այլ երկրների գիտնականներ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց