Մեկ տարում բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 4.3% և 3.1%-ով

15:16 31/07/2012 » Տնտեսություն

Մեկ տարում բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 4.3% և 3.1%-ով

2012թ. հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4% գնաճ, ինչը խոհանոցային սպասքի` 0.4%, կենցաղային էլեկտրաապրանքների` 0.5%, վառելիքի`0.7%, ոսկերչական ապրանքների` 0.9%, հագուստի և գործվածքի` 1.2%, գեղահարդարման ապրանքների` 1.9%, գորգեղենի`2.5%, շինանյութերի` 2.5%, մշակույթի ապրանքների` 5.5% գնաճի արդյունք է:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, գրենական պիտույքների, կահույքի, տեքստիլեղենի, դեղամիջոցների ապրանքախմբերում 2012թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է 0.1-0.2% գնաճ: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է կոշկեղենի`1.1%, անձնապիտո ապրանքների`0.6%, այգեգործական ապրանքների`0.1% գնանկում, իսկ լվացող միջոցների ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

2012թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 2.0% և 1.0% գնանկում: 2012թ. հուլիսին 2011թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 4.3% և 3.1%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ`8.7% և 3.3%-ով:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2012թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-1.0% գնաճ, իսկ 3-ում` 0.2-0.1% գնանկում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց