Ազնիվ լինելը լավ է առողջության համար

15:35 08/08/2012 » Աշխարհում

Ազնիվ լինելը լավ է առողջության համար

«Notre Dame» համալսարանի հետազոտողների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ստելը բացասաբար է անդրադառնում առողջության վրա: Այս մասին գրում է «Daily Mail» պարբերականը:

Պարզ է դարձել, որ ստելու ժամանակ մարդիկ ավելի շատ լարվում են կամ տխրում: Ստելու ժամանակ նաև ի հայտ են գալիս կոկորդի ցավ և գլխացավ:

10 շաբաթ տևած ուսումնասիրությանը մասնակցել է 18-ից 71 տարեկան 110 մարդ: Մասնակիցներից գրեթե կեսին հանձնարարվել է ընդհանրապես չստել ուսումնասիրության ժամանակ, իսկ մյուս կեսին ստելու վերաբերյա ոչ մի հրահանգ չի տրվել: Ամեն շաբաթ մասնակիցներն անցել են ստի դետեկտորը տեստը:

Նրանք, ովքեր քիչ են ստել, առողջական քիչ բողոքներ են ունեցել. լարվածության պակաս, դադարել են տխրել, կոկորդի ցավ և գլխացավ չեն ունեցել և սկսել են ավելի լավ շփվել մարդկանց հետ:

«Մենք հայտնաբերեցինք, որ մասնակիցները, ովքեր օրվա ընացքում կարողացել են քիչ ստել, առողջական խնդիրներ գրեթե չեն ունեցել»,- ասել է պրոֆեսոր Անիտա Քելին:

«Փաստորեն ազնվությունն ամենալավ քաղաքականություն է»,- գրում է պարբերականը: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց