Ծրագիր` Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների բուժման և խնամքի կազմակերպման համար
Ամերիկայի միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջև կնքված պայմանագրի շրջանակում եվրոպական տարածաշրջանային գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակն իրականացնում են «Տուբերկուլոզի հսկողության ծրագիրը Հայաստանում» 2014-2016թթ.: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Օրերս տեղի է ունեցել առաքելություն` Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների բուժման և խնամքի կազմակերպման մշակմանն աջակցելու նպատակով:
Առաքելությունն իրականացվել է ԱՀԿ փորձագետ Ագոստինո Բոռռայի կողմից` ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և մասնակցությամբ:
Առաքելության շրջանակում ԱՀԿ հայաստանյան գրասենյակում կայացած աշխատաժողովին մասնակցել են տուբերկուլոզի հարցերով զբաղվող շահագրգիռ բոլոր կողմերը։ Քննարկվել են առաքելության կողմից կատարված աշխատանքների նախնական արդյունքները:
Սշխատաժողովի ընթացքում ԱՀԿ փորձագետը ներկայացրել է տուբերկուլոզով հիվանդների խնամքի կազմակերպման մոդելները ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում` անդրադառնալով Լատվիայի, Մոլդովայի և Ռուսաստանի Դաշնության հաջող փորձին։ Ագոստինո Բոռռան ընդգծել է քաղաքական աջակցության, բուժաշխատողներին շահագրգռելու, հիվանդներին հոգեբանական ու սոցիալական աջակցություն տրամադրելու կարևորությունը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրել է նախարարության կողմից այս ոլորտում իրականացվող քաղաքականությունը և առաջիկա ծրագրերը։ Նա մասնավորապես խոսել է հակատուբերկուլոզային ծառայությունում անվճար բուժօգնության, անվճար դեղերի տրամադրման, ախտորոշիչ արագ մեթոդների ներդրման, ամբուլատոր բուժման և հսկողության կազմակերպման և, իհարկե, կանխարգելիչ ծրագրերի մասին։ Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կմշակվի հակատուբերկուլոզային ազգային ծրագիր մինչև 2020 թվականը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին