Էբոլայով հիվանդը ԱՄՆ է տեղափոխվել Բրյուսելից
Տեխաս նահանգի բնակիչը, ում մոտ բժիշկները Էբոլա են ախտորոշել, ԱՄՆ է հասել United Airlines ընկերության ինքնաթիռով: Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընկերության տարածած հաղորդագրությունը:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնը վստահեցրել է, որ ինքնաթիռի մյուս ուղևորներին հիվանդությունը չի սպառնում, քանի որ թռիչքի ժամանակ տղամարդու մոտ հիվանդությունը եղել է ոչ վարակիչ փուլում:
Տղամարդը եղել է Լիբերիայում, այնուհետ մեկնել է Բրյուսել, այնտեղից Վաշինգտոն, հետո էլ Դալլաս:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին