Ծովասար համայնքի բնակիչների մոտ սննդային թունավորում չի հայտնաբերվել. ՍԱՊԾ
Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովասար համայնքի 4 բնակիչների մոտ սննդային թունավորում չի ախտորոշվել: ՍԱՊԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ծառայության աշխատակազմի Գեղարքունիքի մարզային կենտրոնի աշխատակիցները, փաստը հայտնի դառնալուց անմիջապես հետո, պարզել են պատահարի հանգամանքները:
Նրանք համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել բժշկական կենտրոնից բավարար առողջական վիճակում:
Նշենք, որ նախօրեին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովասար համայնքի 4 բնակիչներ:
Նախորդող հրապարակում՝
Մարտունիում թունավորվել են պիցցայից
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ