Առողջություն 20:22 31/03/2015

Հայաստանը մտնում է Եվրոպական տարածաշրջանի 18 երկրների մեջ, որոնք ունեն տուբերկուլոզի դեղակայունության խնդիր

«Տուբերկուլոզը դեռևս մնում է վարակիչ հիվանդությունների ցանկում և բազում մարդկային կյանքեր խլում: Այս հիվանդությունը մարդկային պատմության ընթացքում ավելի շատ մարդկանց մահվան պատճառ է դարձել, քան որևէ այլ վարակիչ հիվանդություն։ Այն շարունակում է տարեկան մոտ 1.5 մլն կյանք խլել, և հաճախ թիրախ են դառնում բնակչության առավել խոցելի խմբերը»,- Ռիգայում անցկացվող «Տուբերկուլոզը և դեղերի հանդեպ դրա դիմադրողականությունը» խորագրով Արևելյան գործընկերության առաջին նախարարական հանդիպմանն իր ելույթում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այս մասին հաղորդում են ԱՆ լրատվական ծառայությունից:

Տուբերկուլոզի հիվանդացության շեմը բարձրացել է 1990-ականներն` կապված Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԽՍՀՄ-ի կործանումից հետո արձանագրված տուբերկուլոզի համաճարակի հետ: 2000թ. համաճարակային իրավիճակն ավելի է կայունացել, և տարեկան դեպքերի թիվը սկսել է կրճատվել 2005թ. սկսած: Տուբերկուլոզի տարածվածության ցուցանիշները տարեցտարի նվազում են:

«Տուբերկուլոզը, որպես հանրային առողջապահական համաշխարհային խնդիր, արդիական է նաև Հայաստանի Հանրապետության համար»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով` չնայած, որ մեր երկրում տարեցտարի նկատվում է տուբերկուլոզով հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազում (2014թ. 34,7 և 1,6` 100 հզ. բնակչությանը) և համաճարակաբանական իրավիճակի բարելավում` դեղակայունության խնդիրը դեռևս շարունակում է արդիական լինել:

Հայաստանն, ըստ ԱՀԿ-ի տվյալների, մտնում է Եվրոպական տարածաշրջանի 18 երկրների մեջ, որոնք ունեն դեղակայունության խնդիր:

ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարության կողմից հաստատված «Տուբերկուլոզի ազգային ծրագրի» շրջանակում իրականացնում է միջոցառումներ, որոնք ուղղված են դեպքերի վաղ հայտնաբերմանը, ախտորոշմանը, բուժմանը` ներառելով նաև հիվանդության դեղակայուն ձևերը:

Արմեն Մուրադյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարության քաղաքականությունն այս հարցում ուղղված է հիվանդների անհիմն հոսպիտալացումների թվի կրճատմանը, ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության բարելավման և բուժօգնության նոր մոտեցումների, մեթոդների ներդրմանը:

Նա հայտնել է, որ դեղակայուն տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի բարելավման համար 2013թ. ներդրվել է կարեկցական բուժման նոր ծրագիր` հակատուբերկուլոզային նոր դեղերի կիրառմամբ։ Հակատուբերկուլոզային նոր դեղերի կիրառման փորձը կարեցական ծրագրի ներդրումով ներկայացված է ԱՀԿ Եվրոպական գրասենյակի կողմից տպագրված «Դեղակայուն ՏԲ-ի կանխարգելման, բուժման և վերահսկողության փորձը» հավաքածուում, որը լավագույն օրիանակ է եվրոպական տարածաշրջանի երկրների համար:

«Շնորհիվ ԱՀԿ-ի, Գլոբալ հիմնադրամի, «Բժիշկներ առանց սահմանների» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանում արդյունավետորեն կիրառվում են բուժօգնության նոր մոդելները, ինչպես տուբերկուլոզի արտաթոքային ձևով հիվանդների, այնպես էլ` դեղազգայուն հիվանդների և նրանց ընտանիքների անդամների բուժման դեպքում»,- ասել է Արմեն Մուրադյանը:

Տուբերկուլոզով հիվանդների հոսպիտալացման մակարդակի նվազեցման, ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման և ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի ամրապնդման, ինչպես նաև ներհիվանդանոցային վարակների տարածումը կանխարգելելու, և հատկապես դեղակայունության շեմը նվազեցնելու նպատակով ՀՀ ԱՆ կողմից 2014թ. իրականացվել է ստացիոնար օղակի ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխում` նախկին օր/մահճակալ ֆինանսավորման մեխանիզմից անցում կատարելով տուբերկուլոզի դեպքերի քանակով և ֆիքսված արժեքով ֆինանսավորման: Այս փոփոխությունը նաև նախատիպ է հանդիսացել հոգեբուժական և նարկոլոգիական ծառայությունների համար: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի աջակցությամբ մշակվել և ներդրվել են նաև հոսպիտալացման և դուրսգրման նոր չափանիշներ: Հետագա փոփոխությունները կապված են ՀՀ ԱՆ քաղաքականության առաջնահերությունների հետ և ուղղված կլինեն ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի բարելավմանը, ինչը կօգնի հիվանդության վաղ հայտնաբերմանը և բուժմանը նաև խոցելի խմբերի շրջանում: Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորման նոր մեխանիզմի շնորհիվ նախատեսվում է կատարել արագ հետազոտման արդյունավետ ապակենտրոնացում` մեթոդը հասանելի դարձնելով երկրի բոլոր շրջաններում։

«Մենք գիտակցում ենք, որ տուբերկուլոզի և այլ վարակների համակցման` օրինակ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում, անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության, ոչ պետական կառույցների և հիվանդների ներգրավում: Դեղակայուն ՏԲ-ն պահանջում է համալիր մոտեցում ոչ միայն երկրի ներսում, այլև միջպետական, միջտարածաշրջանային մոտեցում, ինչպես, օրինակ, միգրանտների շրջանում, որոնք վարակի տարածողներ են»,- հավելել է ՀՀ առողջապահության նախարարը:

Ելնելով վերը նշվածից` նա ավելացրել է, որ ՀՀ ԱՆ պատրաստակամություն է հայտնում համատեղ պայքարել տուբերկուլոզի դեմ, ինչպես նաև համագործակցել խորհրդատվության տրամադրման, փորձի փոխանակման գործում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}