Առողջություն 14:58 22/05/2015

«Չի կարելի այսպես շարունակել». Պիպոյանը՝ մանկապարտեզներում գրանցված թունավորումների մասին

Վերջին օրերին Արմավիրի մի քանի մանկապարտեզների երեխաների շրջանում գրանցված թունավորումները «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը համարում է կառավարության անգործության ու սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա ոչ պրոֆեսիոնալիզիմ հետևանք. «Չի կարելի այսպես շարունակել: Էդ երեխեքը մեղք են, մի հատ հաշվեք, թե քանի երեխա է տուժել»:

Նա կարծում է, որ եթե 2014-ի սեպտեմբերին կառավարություն ներկայացրած առաջարկությունները կյանքի կոչվեին, ապա սննդամթերքի անվտանգության առումով ռիսկերը նվազագույնի կհասցվեին. «Այդ ժամանակ մենք կունենայինք Հայաստանի ողջ տարածքում սննդամթերք մատակարարվող տնտեսվարողների բազա, կիմանայինք, որ տնտեսվարողը որ մանկապարտեզին որ արտադրության ապրանք է մատակարարում, կունենայինք ծնողական ինստիտուտներ…»:

Պիպոյանը նկատեց, որ Երևանի քաղաքապետարանը այդ առաջարկություններից հետո մրցույթում հաղթող ճանաչված ընկերություններին ուղորդել է ՍԱՊԾ՝ տվյալների գրանցում իրականացնելու:

«Մենք առաջարկում էինք, որ մրցույթում շահած տնտեսվարողները գրանցվեին Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունում, որպեսզի ունենայինք մեկ միասնական բազա: Մրցույթում շահելուց հետո ՍԱՊԾ-ն պետք է ստուգում իրականացնի այդ ընկերություններում, որպեսզի հերթը չհասնի երեխաներին թունավորումներին, մենք պետք է կանխեինք դա: Վերջ, երեխաները թունավորվել են, մենք այս համակարգի ներդրման մասին խոսել ենք մինչ թունավորումները, երբ ոստիկանությունը կանխել էր փչացած հավերի մատակարարումը: Ասել էինք, եթե չներդրվի այդ համակարգը, ապա լինելու է թունավորում»:

Պիպոյանը նկատեց, որ միգուցե նույն ընկերությունը սնունդ է մատակարարում նաև Գեղարքունիքի մանկապարտեզներին:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում թունավորման դեպքեր գրանցվեցին Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի, Արմավիր քաղաքի թիվ 6 և թիվ 9 մանկապարտեզների սաների շրջանում: Պարզվում է, որ այս մանկապարտեզներին սնունդ մատակարարում է միևնույն՝ «Մ.Ա.Ս.Տ.Ա.» ՍՊԸ-ն:

Սննդամթերի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը Panorama.am-ին ասաց, որ իրենք չունեն տվյալների բազա, թե այդ ընկերությունը այլ մարզերի մանկապարտեզներին սնունդ մատակարարո՞ւմ է, թե՞ ոչ: Այս պահին հստակ է, որ «Մ.Ա.Ս.Տ.Ա.» անունով ընկերությունը սնունդ մատակարարում է Արմավիր քաղաքի 10 մանկապարտեզի, ինչպես նաև Արմավիրի մարզի Ալաշկերտ ու Շենիկ համայնքերի մանկապարտեզներին:

Հիշեցնենք, որ Ալաշկերտում առաջինը գրանցվեց երեխաների թունավորման դեպքը: Առողջապահության նախարարությունից այսօր հայտարարեցին, որ հիվանդներից հայտնաբերվել է շիգելլա զոնե, իսկ խոհանոցների և խմբասենյակների մի շարք առարկաներից՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ:

Շենիկի գյուղապետ Կորյուն Մինասյանը Panorama.am-ին ասաց, որ այս պահին իրենց գյուղի մանկապարտեզի սաների ծնողներից բողոքներ չեն ստացել երեխաների առողջական վիճակի մասին. «Մենք ամեն օր հետաքրքրվում ենք երեխաների առողջությամբ: Դա մեր սուրբ պարտականությունն է»:

Ի դեպ, գյուղապետը չգիտեր էլ, որ համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզին սնունդ մատակարարում է այն նույն ընկերությունը, որը սնունդ տանում էր նաև Ալաշկերտ գյուղի մանկապարտեզին:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. « Շիգելա զոնեն (դիզենտերիան) համարվում է «կեղտոտ ձեռքերի» հիվանդություն, որը հանդիսանում է մարդկային շփման գործոնով պայմանավորված վարակ»:

Պիպոյանը սրան արձագանքեց. «Հասարակ օրինակ եմ ուզում բերել. Հայ ընտանիքների քանի տոկոսում է խոհանոցն իդեալական մաքրության մեջ, հայ ընտանիքների քանի տոկոսում են դանակն ախտահանում, և այլն, և այլն: Ոչ, հումքն է խնդիրը, շիգելա զոնեն սննդային թունավորում է: Շատ լավ կլինի, եթե հիվանդություններից չխոսեն այն մարդիկ, ում իրավասության շրջանակում դա չէ, իրենք թող խոսեն սննդամթերքի անվտանգությունից: Շիգելա զոնեի մասին թող խոսեն բժիշկները: Ստացվում է, որ բոլորը կեղտոտ ձեռքերո՞վ են սնունդ պատրաստել ու կերել»:

Նախորդող հրապարակումներ՝
Փոխմարզպետ. Արմավիրի բոլոր մանկապարտեզներում ուսումնասիրություն է իրականացվում
Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ վաղը պարզ կլինի Ալաշկերտի երեխաների թունավորման պատճառը
Առաջիկա երկու օրերի ընթացքում պարզ կդառնա Ալաշկերտի հոսպիտալացված երեխաների հիվանդության պատճառը

Ինչո՞ւ են մանկապարտեզներում հաճախացել երեխաների թունավորումները
Գյուղապետ. Ալաշկերտից հոսպիտալացվածների թվում մանկապարտեզի ու դպրոցի սաներ են
Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվել երեխաներ
Ալաշկերտի մանկապարտեզը չի գործում
Մանկապարտեզներին քիմիական մշակման ենթարկված թռչնամիս մատակարարելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Էդվարդ Մխիթարյան անունով անհատ ձեռնարկատեր ՍԱՊԾ-ում գրանցված չէ. Սուքիասյան
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Երեխաները փչացած հավի միսը չեն կերել. Վստահեցնում են մանկապարտեզներից
Նոր մանրամասներ փչացած հավի մսի գործից
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
«Թունավորված երեխաների մեծ մասի մոտ աղիքային վարակ է». մասնագետի մեկնաբանությունները
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել է սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը
ԱՆ. Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է
Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
Եղվարդի մանկապարտեզում թունավորված 15 երեխայից 2-ը տեղափոխվել են Երևան
ՍԱՊԾ –ն՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի մասին
Պիպոյանը՝ Եղվարդի դեպքի մասին. «Դանակը հասավ ոսկորին»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}