Ամուսնու կողմից հրազենային վիրավորում ստացած կնոջ մոտ առկա է դրական շարժընթաց
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն հեմոդինամիկ ցուցանիշները բավարար են:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող կնոջը կատարվել է էքստուբացիա: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Կնոջ` կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ եկած տղայի առողջական վիճակը նույնպես գնահատվում է ծանր, հիմնական ցուցանիշները բավարար են:
Հիշեցնենք, որ 28-ամյա կինը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն էր ընդունվել հունիսի 30-ին ծանր վիճակում` հրազենային միջանցիկ վնասվածքով։ Երեք ժամ տևած, բարեհաջող վիրահատության ընթացքում կատարվել էր հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում։ Կնոջ մոտ առկա էր ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզյոզ օջախ։ Արյունահոսությունը դադարեցվել է, հեմատոման` հեռացվել։
Նախորդող հրապարակումներ՝
ԱՆ. Ամուսնու կողմից հրազենային վիրավորում ստացած կնոջ վիրահատությունն ավարտվել է բարեհաջող
Կնոջը գնդակահարել է ամուսինը, հիվանդասենյակում. Բժիշկ
Բժիշկները պայքարում են վիրավոր կնոջ կյանքը փրկելու համար
Ողբերգական դեպք՝ Երևանի ծննդատներից մեկում