Առողջություն 17:15 28/07/2015

ՀՀ-ում հեպատիտ Ա և Բ-ի հիվանդացության նվազման միտում կա, իսկ Ց-ն շարունակում է հիմնախնդիր մնալ

Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այսօր ներկայացվել են աշխարհում և Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակը, իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, հիմնախնդիրները և անելիքները: Նշվել է, որ այս տարի Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման վիրուսային հեպատիտի կանխարգելումն է:

ԱՆ-ից հայտնում են. «Տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և քաղցկեղից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` շուրջ 240 մլն մարդ քրոնիկ վարակված է հեպատիտ Բ վիրուսով, 130-150 մլն՝ հեպատիտ Ց, տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 մլն նոր դեպք: Հեպատիտ Բ-ի վիրուսը, որպես քաղցկեղի առաջացման պատճառ, 2-րդ տեղում է ծխելուց հետո: Յուրաքանչյուր տարի շուրջ 350 հազար մարդ մահանում է հեպատիտ Ց-ի հետևանքներից:

Արդեն շուրջ 20 տարի է հեպատիտ Ա-ի և Բ-ի դեմ աշխարհում կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են: Այս հիվանդությունների կանխարգելումը և բուժումը զգալի ներդրումներ են պահանջում, ուստի բազմաթիվ երկրներում այն շարունակում է հիմնախնդիր մնալ: Վիրուսային հեպատիտների առողջությանը և տնտեսությանը հասցրած վնասը մեծ բեռ է բազմաթիվ երկրների համար:

2010-ին Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովի կողմից ընդունված վիրուսային հեպատիտների` մասնավորապես Բ-ի և Ց-ի մասին որոշումը ՀՀ առողջապահության նախարարությունն ընդունել է որպես ղեկավար փաստաթուղթ, և իր հետագա աշխատանքներն իրականացրել և իրականացնում է այդ համատեքստում:

Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50%-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: Վերջին տարիներին առկա է հեպատիտ Ա-ի հիվանդացության նվազման միտում. հիվանդացության ցուցանիշը 100.000 բնակչի հաշվարկով 2008թ. եղել է 25.7, իսկ 2014-ին` 2.4, ինչը վկայում է, որ հեպատիտ Ա-ի դեպքերը նվազել են շուրջ 11 անգամ: Արձանագրված հեպատիտ Ա-ի եզակի դեպքերի օջախներում կազմակերպված և իրականացված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ (համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ) տեղային բռնկումներ չեն արձանագրվել:

Հայաստանում դիտվում է նաև վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում` 100000 բնակչի հաշվարկով 2008թ. 3.4, 2014-ին` 1.8: Եթե մինչև պատվաստումների իրականացումը և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5 %, ապա 1999թ. պատվաստումներից հետո հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.07-ի): Սա վառ ապացույցն է պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և դրանց արդյունավետությունը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում:

Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա վերջինս շարունակում է հիմնախնդիր մնալ:

ՀՀ առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, մասնավորապես՝ ստեղծվել են հեպատիտների կանխարգելման հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեխանիզմներ, ձևավորման փուլում է հեպատիտների կանխարգելման գիտամասնագիտական խորհուրդը: Իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական հսկողության համակարգի, լաբորատոր հսկողության համակարգի, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ:

Ծրագրի ամբողջական գործադրումը կնպաստի վիրուսային հեպատիտների, հատկապես՝ արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման, վաղաժամ ախտորոշման, արդյունավետ բուժման միջոցով նվազեցնել վիրուսային հեպատիտների հիվանդացության և մահացության ցուցանիշները Հայաստանի Հանրապետությունում»:

Այսօր հեպատիտների համաշխարհային օրվա կապակցությամբ ներկաները` ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, Ա.Ալեքսանյանի անվ. համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ տնօրեն, բ.գ.թ., պրոֆեսոր Գայանե Մելիք-Անդրեասյանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը և Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի վարիչ, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Հասմիկ Ղազինյանը, իրենց համերաշխությունն են հայտնել աշխարհում հեպատիտների դեմ պայքարող բոլոր ուժերին և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով կապահովվի հեպատիտների կանխարգելումը Հայաստանում:

2011թ.-ից Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է հեպատիտների դեմ պայքարի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմանը։

Ի դեպ, երեկ մամուլի ակումբներից մեկում կազմակերպված ասուլիսի ընթացքում թյուրիմացաբար տեղեկատվություն է հնչել, թե 2014 թվականին Քաջարանի բժշկական կենտրոնում բուժօգնություն և սպասարկում ստանալու ժամանակ հեպատիտ Ց-ով վարակվածություն և հիվանդություն ունեցող հիվանդների բուժումն իրականացվում է պետական միջոցներով։

Հիշեցնենք, որ ելնելով ստեղծված իրավիճակից, դեռ տարեսկզբին ՀՀ առողջապահության նախարարությունը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը, չսպասելով քրեական գործի ավարտին, քննարկումներ սկսեցին հեպատիտ Ց-ով վարակվածների բուժման կազմակերպումն ապահովելու նպատակով։ Արդյունքում` սոցիալական պատասխանատվություն ստանձնելով և բարի կամք դրսևորելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ստանձնեց Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ Ց-ով վարակված հիվանդների բուժօգնության և սպասարկման բուժումը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:34
Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողների ու մրցանակակիրների ցանկը։ Հունահռոմեական ոճի...
Աղբյուր` Panorama.am
23:06
Իրանցի վերլուծաբանը հայտարարել է, որ Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին...
Աղբյուր` Panorama.am
22:51
Հայաստանը չի կարող՝ որպես չեզոք, արտադաշինքային պետություն հանդես գալ. Ռուբեն Սաֆրաստյան
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է....
Աղբյուր` Panorama.am
22:28
Իմնեմնիմի փոդքասթի 92-րդ թողարկումը մեկնարկել են Ղազարյանի և Մարգարյանի հերթապահությամբ
Մեկնարկել է Իմնեմնիմի փոդքասթի 92-րդ թողարկումը։ Այսօր հերթապահներն են Էդգար Ղազարյան, Նարեկ Մարգարյան։ հաղորդման հյուրերն են հյուրեր՝ Ա....
Աղբյուր` Panorama.am
22:09
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի արարքը
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
21:58
Խաչատուր Սուքիասյանից պահանջում են ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից
Մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և...
Աղբյուր` Panorama.am
21:45
Սամվել Վարդանյանի ծեծի և ստորացման նման գործընթաց Հայաստանում 30 տարուց ավել չի գրանցվել. Արսեն Բաբայան
«Ոստիկանության օժանդակությամբ Սամվել Վարդանյանի հայտնի ծեծի և ստորացման գործընթացն ոչ միայն իմ պրակտիկայում այլև Հայաստանում 30 տարուց...
Աղբյուր` Panorama.am
21:18
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապրիլ 17-ի...
Աղբյուր` Panorama.am
21:17
Սամվել Վարդանյանի հետ կատարվածը զարհուրելի այլանդակություն է․ Կարապետյան
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը գրում է․ «Էն դեպքերից ա, որ չի կարելի լռել, սա կարծիք հայտնելու հարց չէ, այլ դիրքորոշման, որը չի կարող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Բրյուսելում «կանաչ լույս» վառեցին հենց այսօրվա համար․ Մենուա Սողոմոնյան
«Այսպիսի հանցագործություն, երբ արտաքուստ տեսնում ենք պետության և հանցավոր խմբի համագործակցություն, երբեք նման բան չէր եղել»,-...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՔՊ «լավերը», «խառոշիները» հավաքվել են կայացրել դատավճիռ, Ալեն Սիմոնյանը հրապարակել է․ Քրիստինե Վարդանյանը՝ Սամվելի խոշտանգման մասին
«Այսօր քաղաքացիական դիրքորոշում արտահայտողին հերթական անգամ ուզում են կալանավորել»,- Շենգավիթի դատարանի դիմաց, որտեղ հավաքվել են...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հիմա ասում են՝ չէ, էլ բանտեր ընկնելով չեք պրծնելու, դուք նաև խոշտանգվելու եք․ Տաթև Վիրաբյան
«Սամվելն այն երիտարսարդ էր, որը Սայաթ Նովա փողոցում Նիկոլի երեսին ասել էլ, թե ով է նա, ինչից էլ վրդովմունք էր առաջացել իշխանական որոշ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Անդրանիկ Քոչարյան, ցեղասպանվածների ցուցակների պատվերը բերեցիր, հիմա էլ սա հետ փոխանցի
Մեկը մեկին հերթ չտալով, քպ-ական պատգամավորները մեկը մեկից առաջ ընկած այնպիսի բաներ են ասում ու սկսում անել, որ...։ Որ։ Մի-երեք օր առաջ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Սամվել Վարդանյանի պաշտպանական թիմին միացել է Արամ Վարդևանյանը, նիստը մեկնարկել է
Շենգավիթի դատարանում մեկնարկել է Սամվել Վարդանյանի գործով դատական նիստը։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ  Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:45
էթիկայի բոլոր կանոններից դուրս է ՝ կոլեկտիվ գնալ միզելը և կալանավորին մենակ թողնելը․ Արման Մխիթարյան
«Ոստիկանական շրջանակներում արատավոր բարքեր են արմատացած, որը պետք է արմատախիլ  արվի, էթիկայի բոլոր կանոններից դուրս է ՝ կոլեկտիվ գնալ...
Աղբյուր` Panorama.am
19:29
Սամվելը հերթականն է, բոլորս գտնվում ենք այդ հարվածի տակ․ Գառնիկ Դավթյան
Շենգավիթի դատարանում  քննվում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը։  Այս պահին դատարանի դիմաց հավաքվել են քաղաքացիներ՝ ի...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հայաստանը Տաթևի համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության առնելու հայտ կներկայացնի
Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:45
Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ․ Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
18:27
Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին ու ոստիկանական ուժերին դրդում է համատեղ հանցագործության
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարություն է տարածել  Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով, որում...
Աղբյուր` Panorama.am
18:13
Էրդողանը հաստատել է՝ Պուտինը մեկնելու է Թուրքիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա, սակայն նրա այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պարտադիր չէ, որ անձը լինի քաղաքական գործիչ, որպեսզի ենթարկվի քաղաքական հետապնդման. օրինակների պակաս չունենք. Հովհաննես Խուդոյան
Հանրային գործունեություն իրականացնող ցանկացած անձ պետք է պատրաստ լինի որոշակի նեգատիվ միջավայրի, որպես կանոն էմոցիոնալ խոսքն արտահայտվում է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. «Իրան-իսրայելական մենամարտը» շատ արագ ազդեց աշխարհում բոլորի տրամադրության վրա
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչել իր դեսպանին։ Սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից։...
Աղբյուր` Panorama.am
17:57
Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար է. ՀԱԿ
«ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ իրավապահ մարմինների կատարած գործողությունները հնարավոր չէ...
Աղբյուր` Panorama.am
17:54
ՔԿ. Այս պահին ուսումնասիրվում են Սամվել Վարդանյանի բռնության վերաբերյալ վարույթ նախաձեռնելու հիմքերը
«Այս պահի դրությամբ ուսումնասիրվում են վարույթ նախաձեռնելու հիմքերը, քննչական ենթակայության հարցն է լուծվում»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ոստիկանության նախկին պետի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը
Աղբյուր` Panorama.am
17:39
«Հայրենյաց բարիքներ» պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք
Իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով, կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
Ադրբեջանական հերթական կեղծիքն է անդրադարձել է monumentwatch.org կայքը
Աղբյուր` Panorama.am
17:23
Սուրեն Պետրոսյան. Ոսկեպարում Փաշինյանն այսօր փափուկ բարձ է դրել մարդկանց գլխի տակ
«Ոսկեպարում Տավուշի համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փափուկ բարձ է դրել բնակիչների գլխի տակ»,-այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:06
2018 թվականի համեմատ Հայաստանի կրթության ոլորտում գնաճը եղել է նվազագույնը 20-30 %. Սուրեն Պարսյան
Մասնագետներն ահազանգում են, որ  վերջն տարիներին առաջին անհրաժեշտության ապրանքների և ընդհանրապես ապրելակերպի թանկացումներից բացի, էական...
Աղբյուր` Panorama.am
17:01
Երրորդ հարկից ընկած մեկ տարեկան երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն  ընդունված մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}