- 13:06 | Աշխարհում Իսրայելի նախկին վարչապետը կոչ է արել բաժանել Երուսաղեմը
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելում հետաձգվել էր Երուսաղեմի Օրը:
Մանրամասները՝ «Obozrevatel.com» - 13:00 | Հայաստան Գևորգյան հոգեւոր ճեմարանի դիմորդները նախքան քննությունները տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան
Ճեմարան կարող են դիմել ՀՀ եւ արտասահմանյան երկրների մինչեւ 21 տարեկան քաղաքացիներ որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն եւ զավակն են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Գևորգյան Հոգևոր Ճեմարան - 12:55 | Հայաստան Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով գտնվում է Չիկագոյում
Նախարարը մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը:
Աղբյուր՝ «Aysor.am» - 12:45 | Աշխարհում Հոկեյի աշխարհի չեմպիոն է դարձել Ռուսաստանի հավաքականը
Եզրափակիչ խաղում ՌԴ-ի հավաքականը 6-2 հաշվով պարտության է մատնել Սլովակիայի ընտրանուն:
Աղբյուր՝ «Trud.ru» - 12:39 | Աշխարհում Կաննի փառատոնը շարունակվում է
Կինոփառատոնի արդեն 4-րդ օրն է. հյուրերի դատին այսօր կհանձնվի ռեժիսոր Ջոն Հիլլքոութի «Lawless» ֆիմլը:
Օրվա լուսանկարները՝ «InVogue.am» - 12:33 | Հայաստան Եվրասիա համալսարան 120 տեղի համար դիմել է ընդամենը 11 դիմորդ
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է վերջին տարիներին իր համալսարանում կատարված մի շարք աշխատանքներ։
Մանրամասները՝ «Aysor.am» - 12:25 | Հայաստան Հունիսի 1-ից կիրառության մեջ են մտնելու նոր նույնականացման քարտերը և կենսաչափական անձնագրերը
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Աղբյուր՝ «Aysor.am» - 12:18 | Աշխարհում Նոր երկրաշարջ է գրանցվել Իտալիայում
Երկրի հյուսիսում տեղի ունեցած 5-9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 50-ը:
Աղբյուր՝ «Smh.com.au» - 12:12 | Աշխարհում «G8». Հունաստանը պետք է մնա Եվրագոտում
«Մեծ ութնյակի» գագաթնաժողովի անդամ երկները մտադիր են պահպանել Հունստանին՝ որպես ԵՄ անդամ երկիր, և պայքարել Եվրագոտում ֆինանսական ճգնաժամի և այլ խնդիրների լուծման համար:
Աղբյուր` «Վեստի.ռու» (Vesti.ru) - 12:06 | Աշխարհում Ուսանողական բողոքի ցույցեր Կանադայում
Մոնրեալում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է մոտ 200 մարդ. ոստիկանների հետ բախումների հետևանքով մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել 10 մարդ, այդ թվում 4 ոստիկաններ:
Աղբյուր՝ «Korrespondent.net» - 12:00 | Աշխարհում Գիտնականները պարզել են այն երկրները, որտեղ ավելի հաճախ են աստերոիդներ ընկնում
Այդ ցանկի մեջ են մտնում Չինաստանը, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Ֆիլիպինները, Իտալիան, Բրիտանիան, Բրազիլիան և Նիգերիան:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 11:54 | Հայաստան Շիրակում քամին տարել է հարսանյաց տան տանիքը
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը:
Աղբյուր` «Panorama.am» - 11:48 | Հայաստան Հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Քոչար փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում գտնվող բենզալցակայանում
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, հրդեհի բարդության «Բիս-1» աստիճանով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Աղբյուր` «Panorama.am» - 11:42 | Աշխարհում Ռուսական «Սուպերջեթ-100»-ի ուղևորների մեջ եղել է 31 կին և 14 տղամարդ
Ավարտվել է Ինդոնեզիայում վթարված իքնաթիռի զոհերի մարմինների ճանաչման գործընթացը:
Աղբյուր՝ «Izvestia.ru» - 11:35 | Աշխարհում Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավին 7 ժամով ազատ են արձակել բանտից
Բռնաբարության մեղադրանքով դատապարտված նախկին նախագահը ազատ է արձակվել՝ իր որդու հարսանիքին մասնակցելու համար:
Աղբյուր՝ «Trud.ru» - 11:29 | Աշխարհում Չիկագոյում սկսվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Ժողովի քննարկման հիմնական թեման է Աֆղանստանից զորքերի դուրս բերումը:
Աղբյուր՝ «Korrespondent.net» - 11:23 | Տարածաշրջան Ադրբեջանի մայրուղիներից մեկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում ադրբեջանցի սպաներ են մահացել
Այս մասին տեղեկացրել է «ՍալամՆյուզ» լրատվական գործակալությունը:
Աղբյուր՝ «Aysor.am» - 11:17 | Հայաստան Երևանում մեկնարկել է հոմիոպատների միջազգային համաժողովը
Համաժողովին այս տարի մասնակցում են ոլորտի մասնագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից և մի շարք այլ երկրներից:
Աղբյուր՝ «Aysor.am» - 11:11 | Աշխարհում Նավթային և գազային խոշոր ընկերություններ որոշել են հարկեր չմուծել Մոսկվայում
Հունվարի 1-ից ընկերությունները հնարավորություն են ստացել համախմբվել իրենց մասնաճյուղերի հետ և ընդհանուր հարկ մուծել, որը նպաստառու չէ Մոսկվայի համար:
Աղբյուր` «Newsru.com» - 11:05 | Աշխարհում Սերբիայում նախօրեին կայացած նախագահական ընտրություններում Բորիս Տադիչը պարտություն է կրել
Ըստ նախնական արդյունքների, ընդդիմադիր թեկնածու Տոմիսլավ Նիկոլիչը Բ.Տադիչից առաջ է անցել շուրջ 2 տոկոսով՝ հավաքելով 49.3% ձայն:
Սկզբնաղբյուր` «BBC» - 11:00 | Աշխարհում Վատիկանը դատական հետապնդմամբ է սպառնացել «Նորին Սրբությունը» գրքի հեղինակին
Գիրքը նվիրված է կաթոլիկ եկեղեցում իշխանության համար անդրկուլիսյան պայքարին:
Աղբյուր` «Panorama.am» - 10:54 | Հայաստան ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից պետական բյուջե մուտք է եղել 474.0 հազար դրամ գումար
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում:
Աղբյուր` «Panorama.am» - 10:48 | Աշխարհում Դաղստանում կարգավորվել է վթարված գազամուղու աշխատանքները
Մասնագետները գազամուղու հրդեհը սաբոտաժի հետևանք են համարել:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 10:42 | Աշխարհում Ժիրինովսկին կհարցաքննվի կաշառակերության մեղադրանքով
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը մեղադրվում է 150 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ:
Աղբյուր՝ «Trud.ru» - 10:35 | Աշխարհում Չիկագոյում տեղի ունեցած բողոքի ցույցի հետևանքով կան ձերբակալվածներ
Քաղաքում, որտեղ տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, ձերբակալվել է 45 մարդ:
Սկզբնաղբյուր` «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» (ИТАР-ТАСС) - 10:29 | Աշխարհում Երկրի բնակիչները այսօր կարող են հետևել արևի հազվագյուտ խավարմանը
Օղակաձև արևի խավարումը տեսանելի կլինի Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափի բնակիչների համար:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 10:23 | Հայաստան Գյումրիում գիշերը երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Աղբյուր` «Panorama.am» - 10:18 | Աշխարհում Ուկրաինայի ոստիկանությունը հերքել է թմրանյութերի օրինականացումը
Կիևի ոստիկանության կենտրոնական բաժանմունքից հայտարարել են, թե Ուկրաինայի օրենսդրությունում թմրանյութերի վերաբերյալ որևէ փոփոխություն չի արվել:
Աղբյուր` «Panorama.am» - 10:13 | Հայաստան Երկրաշարժ Աշոցքում
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա. ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Աղբյուր` «Panorama.am» - 10:07 | Հայաստան ՀՀ առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
Քամու ուժգնացումը կդիտվի 7-12մ/վ. ջերմաստիճանը՝ ցերեկը +24+26, երեկոյան +17+19:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 10:02 | Հայաստան Այսօր հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 01:17 | Աշխարհում Ֆրանսիայում 2 մարդ զոհվել է, ևս 15-ը ստացել են լուրջ վնասվածքներ
Սպորտային մեքենան մրցաշարի ժամանակ դուրս է եկել երթևեկելի մասից և մխրճվել հանդիսատեսների բազմության մեջ:
Աղբյուր՝ «korrespondent.net» - 01:12 | Տարածաշրջան Իրավապաշտպան. Եվրատեսիլից հետո Ադրբեջանում իրադրությունը կվատանա
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ ուշադրություն բևեռելու նպատակով իրավապաշտպանները մտադիր են Բաքվում անցկացնել համերգ «Երգը ժողովրդավարության համար» խորագրով:
Աղբյուր՝ «korrespondent.net» - 01:06 | Աշխարհում Չեխիան ծրագրում է Գլխավոր հյուխատոսություն բացել Օդեսայում
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Ճեխիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Աղբյուր՝ «korrespondent.net» - 00:59 | Աշխարհում Ուկրաինացիները նախընտրում են հանգստանալ Ղրիմում, Իսրայելում և Իսպանիայում
Այս տարի ուկրաինացիների 45%-ը նախընտրում է հանգստանալ արտերկրում:
Աղբյուր՝ «novostimira.com.ua» - 00:54 | Աշխարհում Գնդակահարել են Սադամ Հուսեյնի թիկնապահի ընտանիքին
- 00:48 | Աշխարհում Բողոքում են Իրաքի ներքին գործերին միջամտելու դեմ
Շուրջ 200 բողոքի ցույց են արել Իրաքում Թուրքիայի հյուպատոսության շենքի առջև:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:43 | Աշխարհում Պակիստանը պատրաստվում է հերթական հրթիռային փորձարկումներին
Մինչև մայիսի վերջը մտադիր են փորձարկել փոքր հեռավորության «Նասր» բալիստիկ հրթիռները:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:37 | Աշխարհում Առնետները գրոհում են Պետերբուրգի բազմաբնակարանները
Հյուսիսային մայրաքաղաքի բնակիչները բողոքում են:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:32 | Աշխարհում Քառօրյա սուգ Իտալիայում
Վարչապետի հրամանով՝ պետական դրոշները երկրի ամբողջ տարածքում խոնարհված կմնան ևս երեք օր:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:26 | Աշխարհում Պինգվինը, որ փախչում էր պինգվինաշեն
Ճապոնիայում կենդանաբանական այգուց երկու ամիս առաջ փախած պինգվինը գտնվել է:
Աղբյուր՝ «pravda.ru.feedsportal.com» - 00:20 | Աշխարհում Քաղաքակա՞ն, թե մշակութային քայլ
Բելառուսի նախագահը պարգևատրել է Կիրկորովին:
Աղբյուր՝ «topnews.ru» - 00:11 | Աշխարհում Օգտատերերը «Facebook»-ից պահանջում են 15 մլրդ դոլար
20 օգտատերեր հայց են ներկայացրել՝ իրենց համացանցային ակտիվությանը հետևելու համար: Նրանց խոսքերով՝ հետևել են իրենց գործողություններին նույնիսկ երբ ցանցում չեն գտնվել:
Աղբյուր՝ «pravda.ru.feedsportal.com» - 00:06 | Աշխարհում Մեզ հետ ոչ մի կապ չունի, բայց հետաքրքիր է
Որոշ հաշվարկներով՝ կանայք տարեկան լրացուցիչ 1,3 հազար դոլար ավելի են ծախսում, քան տղամարդիկ: Իսկ վերջիններս հազար դոլար ավելի են ծախսում, քան տղամարդիկ:
Աղբյուր՝ «inosmi.ru» - 23:56 | Աշխարհում Հակաթուրքական ակցիա Իրաքում
Բասրայում շուրջ 200 մարդ բողոքի ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության շենքի մոտ:
Աղբյուր՝ «azatutyun.am» - 23:47 | Աշխարհում ՎԶԵԲ-ը որոշել է ստեղծել ներդրումային հիմնադրամ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի որոշմամբ՝ նոր ստեղծվելիք 1 մլրդ եվրոյի ներդրումային հիմնադրամից ֆինանսավորվելու են արաբական երկրների տնտեսությունները:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 23:42 | Աշխարհում «Մեծ ութնյակը» Հունաստանը տեսնում է եվրագոտում
Այդ մասին նշված է Գագաթնաժողովում ընդունված հռչակագրում:
Աղբյուր՝ «bbc.co.uk» - 23:34 | Աշխարհում Լենինի հայրենիքում ՆԱՏՕ-ին չեն սպասում, խոստումներ էլ չեն հավատում
ՆԱՏՕ-ի կողմից տարանցիկ բեռնափոխադրումներ կատարելու նպատակով Ուլյանովսկում օդանավակայան տրամադրելու Ռուսաստանի առաջարկը բողոքի ալիք է բարձրացրել:
Աղբյուր՝ «bbc.co.uk» - 23:26 | Աշխարհում Մերիլենդի դատարանը թույլատրել է միասեռականների «ամուսնալուծությունը»
Դատարանը որոշել է, որ նրանք կարող են պաշտոնապես «ամուսնալուծվել», թեև այդ նահանգում առայժմ չի թույլատրվել պաշտոնական «ամուսնությունը»:
Աղբյուր՝ «bbc.co.uk» - 23:18 | Աշխարհում Թուրքմենիայի նախագահը հավանություն է տվել անկախ մարզական թերթ հիմնելու առաջարկին
Թերթը լույս կտեսնի երեք լեզուներով և կաշխատի ինքնաֆինանսավորման սկզբունքով:
Աղբյուր՝« regnum.ru» - 23:10 | Աշխարհում Ռուս կինեմատոգրաֆիստները լուրջ աջակցություն են ստանում պետությունից
- 23:03 | Աշխարհում Օլլանդը պայմաններ է ներկայացնում Մերկելին
Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը հանդիպումը կարևորել է «միմյանց ճանաչելու, հարաբերություններ հաստատելու և համագործակցության մեթոդները հստակեցնելու» տեսանկյունից:
Աղբյուր՝ «inosmi.ru» - 22:57 | Հայաստան Պարգևատրվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հաղթողները
Օլիմպիադայի արդյունքում ՀՀ և ԼՂՀ մոտ 70 աշակերտներ արժանացան առաջին, երկրորդ և երրորդ տեղերի:
Աղբյուր` « panarmenian.net » - 22:49 | Աշխարհում Իրանը ողջունում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցը
Արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին նշել է, թե Յուկիա Ամանոյի այցը «լավ նախանշան է»:
Աղբյուր՝ «azatutyun.am» - 22:44 | Աշխարհում Մետալուրգներն ու ածխահատները պահանջում են աշխատավարձի բարձրացում
Շուրջ երեք հազար աշխատավորներ պահանջում են ընդամենը 30 %-ով բարձրացնել ամսական վաստակը:
Աղբյուր՝ «rus.azattyq.org»
09:35 22/02/2012 » Հասարակություն
«Համոզված եմ` ծնողների գերակշիռ մասը, որքան էլ ծանր պայմաններ լինեն, երբեք մանկատան կողմ չեն շրջվի»
Երեխաների մանկատանը հայտնվելու, նրանց հետագա ճակատագրի ու ոլորտի վրա մշակույթի ազդեցության մասին հարցազրույց Հայ օգնության միության երևանյան գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանի հետ:
-Տիկին Մնացականյան, վերջին տարիներին կարծես հասարակությունը սկսել է ավելի շատ խոսել ու բարձրաձայնել մանկատների ու մանկատան սաների ճակատագրերի մասին: Արդյո՞ք սա նշանակում է, որ ոլորտում իրավիճակը փոփոխվել է ու գուցե դրական զարգացումներ ունենք:
-Համաձայն եմ` բարձրաձայնվում է, բայց ոլորտում փոփոխություններ, որպես այդպիսին, տեղի չունեցան: Այս պահի դրությամբ ճահճացած վիճակ է, հույս ունեմ «խաղաղություն կամ լռություն փոթորիկից առաջ» իրավիճակն է, որովհետև, ըստ իս, հասունացել է այն պահը, երբ կտրուկ փոփոխություններ են հարկավոր: Դրանք, իհարկե, վտանգավոր են, երբեմն վախենալու, ու տրամաբանական է, որ քայլերը լավ հաշվարկված պետք է լինեն, որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ բացասական հետևանքներից:
Այս տարի կլրանա 10 տարին, ինչ իրականացվում է մանկատան շրջանավարտներին անվարձահատույց բնակարան տրամադրելու ծրագիրը, բացի այդ կառավարությունը նախաձեռնություններով հանդես եկավ ու վերջին երկու տարվա ընթացքում երկու մանկատուն վերակազմավորվեց` մեկը գիշերօթիկ դպրոցի, մյուսը խնամքի կենտրոնի… բայց, այնուամենայնիվ, բոլոր այդ նախաձեռնությունները չեն իրականացվել ամբողջ դաշտը վերլուծության ենթարկելով:
Տեսեք. 2002թ-ին կյանքի կոչվեց Երեխայի պաշտպանության ազգային ծրագիրը, որը իր գործողությունների պլանով նախատեսված էր մինչև 2015թ-ը, իսկ սա շատ մեծ ժամկետ է, քանի որ անգամ տարվա ընթացքում շատ բան է փոխվում ու այս կարգի երկարաժամկետ ծրագիր ունենալն ուղղակի անտրամաբանական է: Տարիներ ի վեր ես` հանձինս ՀՕՄ-ի, բարձրացրել եմ այդ հարցը, որ ծրագիրը կարիք ունի վերանայման, այսինքն` եթե նորը չենք գրում, ապա առնվազն պետք է գնահատենք, թե ի՞նչ է արվել և ի՞նչն է ժամկետանց: Ու դրա կարիքը հիմա էլ կա:
Երբ երկու մանկատուն վերակազմավորվեց, դա արձագանք էր բարձրացված աղմուկին, բայց իրականում այդպես էլ չդիտարկվեց, թե ընդհանուր դաշտում քանի՞ հաստատություն ունենք, քանի՞ ռիսկային խմբի երեխա ունենք, ի վերջո` թիվը պակասե՞լ է, ինչո՞ւ է պակասել և արդյոք դա բեռնաթափման արդյունք է և այլն: Իրականում հասարակության մեջ էլ փոփոխություններ տեղի են ունեցել և այդ մշակույթը`երեխաներին մանկատուն հանձնելու, միգուցե հետ է նահանջում…
-Բայց Ձեր կարծիքով իսկապես նահանջե՞լ է:
-Որոշ չափով այո…գոնե մանկատների մակարդակով ես կարող եմ ասել, որ թիվը կրճատվել է, որովհետև եթե թիվը չկրճատվեր, ապա կառավարությունն այդ քայլին չէր էլ գնա: Եվ շատ գնահատում եմ այն փաստը, որ 2007թ-ին մանկատուն ընդունման օրենքում լուրջ փոփոխություններ կատարվեցին և երեխային մանկատուն հանձնելն այսօր այդպես խաղուպար չէ, բավականին դժվարությունների հետ է կախված և եթե աշխատի զուգահեռաբար նաև որդեգրման ինստիտուտը, այսինքն ծնողը գիտակցի, որ եթե նա զավակին հանձնում է մանկատուն, ապա հրաժարվում է երեխայից: Կարծում եմ` այդ ժամանակավորության գաղափարը վատ գաղափար է:
-Նման խոսակցություններ կան, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն է պատրաստվում, որ երկու տարվա ընթացքում երեխայի ծնողը կամ նրան պետք է վերադարձնի կենսաբանական ընտանիք, կամ հրաժարվի ծնողական իրավունքից:
-Երանի, որովհետև ես տեղյակ եմ, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ նման նախաձեռնությամբ հանդես են եկել, բայց… Բայց քանի որ, կրկնում եմ, դա ընդհանուր դաշտում չի դիտվում, ապա դրական արդյունքների բարդ է հասնելը: Ի վերջո, ընդհանուր դաշտը միայն սոցիալական դաշտը չէ, երբ արդարացնում են, թե սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից ելնելով է ծնողը հանձնում երեխային մանկատուն… ես համոզված եմ` ծնողների գերակշիռ մասը, որքան էլ ծանր պայմաններ չլինեն, երբեք մանկատան կողմ չեն շրջվի:
-Ի՞նչ բացթողումներ ունենք, որ հանգեցնում են այս իրավիճակի խորացմանը:
-Շատ կարևոր է մշակութային ասպարեզը, որն ուղղակի անհրաժեշտ է մատնանշած նահանջի համար: Երեխային մանկատուն հանձնելու մշակույթը մեզանում երբեք չի եղել, այն ներմուծվել ու արմատավորվել է բարեգործական հաստատությունների շնորհիվ, որոնք շատ բացասական ազդեցություն են թողել: Բայց ես ավելի քան վստահ եմ` այդ ամենը կարելի է հետ պտտել, որովհետև մեր ազգային հիշողության մեջ այն դեռ չի կարծրացել` հատուկ է գերտերություններին: Մեծ երկրների պարագայում գուցեև արդարացված է նման հաստատությունների գոյությունը, բայց Հայաստանի պես երկրում, առկա ժողովրդագրական խնդիրների կողքին նման սոցիալական քաղաքականությունը համահունչ չէ և նույնիսկ շռայլություն է: Եվ մշակույթը շատ լուրջ դեր ունի, այդպես պարզունակ չէ, թե` գիտեք, ծնողներ, մի հանձնեք ձեր երեխաներին մանկատուն. ամենը գալիս է տնտեսական վիճակին:
Երբ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ բնակարան հատկացնելու հնարավորություն պետությունը չունի, սակայն մեկ այլ ծրագիր է առաջարկում` սոցիալական տների ծրագիրը (ասենք`երեք սենյականոց բնակարանում երեք մանկատան շրջանավարտի հատկացվում է մեկական սենյակ), ի՞նչ արեց մշակույթը, ի՞նչ դերակատարում ստանձնեց: Համապատասխան բաժինները մանկատան շրջանավարտներին իրավիճակն այնպես ներկայացրեցին, որ երեխաները հերթով հրաժարվեցին այդ բնակմակերեսից: Ի՞նչ է անում մշակույթը` ոչ մի բան: Ոչ մի սոցիալական քարոզչություն, թեկուզ նույն անիմաստ սերիալներում, չկա, երիտասարդներն այսօրվա իրական կյանքը տեսնելու փոխարեն ձևավորում են լրիվ այլ կյանքի մոդել, որը ներկայացված է սերիալներում, ֆիլմերում և այլն: Եվ արդյունքում` հրաժարվում այդ բնակմակերեսից: Մինչդեռ եթե ֆիլմ նկարահանվեր սոցիալական այդ տանն ապրուստի մասին…
-Այսինքն միայն ծրագիրը բավարար չէ խնդրի լուծման համար, անհրաժեշտ է նաև քարոզարշավ:
-Այո, անշուշտ: Իսկ փոխարենը մենք, անտեսելով մեր տնտեսական իրավիճակը, սևացնում ենք, քննադատում ենք միակ հնարավորը, որ այս պահին պետությունը կարող է անել: Եվ արդյունքում Ստեփանավանի, Սպիտակի, Մարալիկի և այլ սոցիալական տներում կոնկրետ մեր խմբի` մանկատան շրջանավարտների բնակեցվածության թիվն ավելի մեծ կլիներ, եթե սոցիալ-մշակութային քարոզչությունում տանուլ չտայինք ու այդ ամենը ներկայացվեր իրականության լույսի ներքո:
Նշենք, որ սոցիալական տուն արդեն հանձնվել է նաև Գյումրու «Մուշ» թաղամասում` Ա.Մնացականյանի խոսքերով, երեխաներն արդեն բնակեցրել են և նրանց անգամ կահույքն է ուղարկվել: Առաջիկա օրերին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավաստմամբ, կհանձնվի նաև Մարալիկի սոցիալական տունը, որը դեռևս սեպտեմբեր-հոկտեմբերին պետք է հանձնվեր, սակայն ջրամատակարարման խնդրի պատճառով այդ գործընթացը այսքան ամիսներ հետաձգվեց: Իսկ բնակարան ստանալու հերթում 250-ից ավելի մանկատան շրջանավարտներ կան…
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Լիա Խոջոյան
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
13:04 21/05/2012 » Սպորտ
12:57 21/05/2012 » Քաղաքական
12:55 21/05/2012 » Քաղաքական
12:53 21/05/2012 » Հասարակություն
Մասնագետներ. Հայաստանում արդեն արդիական է դարձել ճարպակալումը
12:50 21/05/2012 » Իրավունք
Ինչպե՞ս են անօթևանները հաշվառվում. Ոստիկանությունը պատասխանել է ՄԻՊ-ին








Հայաստանում ոչ թե սեքսուալ հեղափոխություն է եղել, այլ էվոլյուցիոն հեղափոխություն
Թյուր է կարծիքը, թե սեռական խնդիրների մասին չխոսելն ու չբարձրաձայնելը ապահովագրում է հասարակությանն ասեքսուալությունից:
Հմայակ Հովհաննիսյանն իսկապես ասել է` Ծառուկյանն Աստված չի
Խնդիրները և նպատակները վերանայվում են, ուստև պետք է վերանայվի նաև իմ մասնակցության ձևաչափը:
«Ինչո՞ւ են ուզում ինձ վարկաբեկել». ԱԱԾ կանչված դատավոր
- Թողեք իրենք իրենցով կքննեն, կասեն: