Հարցազրույցներ 17:47 25/04/2012

Վ.Կարապետյան. Ռ.Հովսեփյանին ինձ թշնամի չեմ համարում ու ոչ էլ հակառակորդ. մենք պարզապես մրցակիցներ ենք

Հեղինակ` Զրուցեց Լիա Խոջոյանը

Թիվ 6 ընտրատարածքում ԲՀԿ-ն առաջադրել է Աջափնյակի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Վահան Կարապետյանի թեկնածությունը: Ներկայացնում ենք 2007թ-ի մայիսյան խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցության, ներկայիս ընտրապայքարի, մրցակցության ու հիմնական մրցակիցների հետ փոխհարաբերությունների մասին Panorama.am-ի հարցազրույցը պատգամավորության թեկնածուի հետ:

-Պարոն Կարապետյան, անցած խորհրդարանական ընտրություններին Դուք պայքարել եք մանդատի համար, սակայն այն հասավ ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանին: Ի՞նչը ստիպեց այս անգամ ևս մտնել ընտրապայքարի մեջ:
-Երևի թե հիմնական պատճառը, որ ես նորից իմ ուժերը փորձում եմ ժողովրդի ծանր սոցիալական վիճակն է, նաև երկրի վիճակը: 2007թ-ին ես մասնակցել եմ որպես անկուսակցական, իսկ 2009թ-ին արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամն էի ու Աջափնյակի տարածքային կազմակերպության պատասխանատուն, քանի որ վստահ եմ, որ այդ ուժը ունակ է երկրում լուրջ փոփոխություններ անել: Իսկ այն, որ մեր երկրին բարեփոխումներ են պետք, անհերքելի է:

|-Գանք սակայն Աջափնյակի խնդիրներին: Անցած ընտրություններում Ձեզ հաղթեց Հ.Փամբուկյանը: Դուք ինքներդ աջափնյակցի եք, ի՞նչ կասեք, համայնքի շահերը իսկապե՞ս պաշտպանվել են անցած տարիներին, Աջափնյակի խնդիրները բարձրաձայնվե՞լ են ԱԺ-ում նրա կողմից:
-Պարոն Փամբուկյանն անցած հինգ տարիներին երևի հինգ օր էլ Հայաստանում չի եղել, ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չի… բայց ստացավ ժողովրդի վստահության ամենաբարձր քվեն` ինձանից մի քանի հարյուր ձայնով է առավել եղել: Նա, իմ կարծիքով, նույնիսկ ԱԺ նիստերին չի մասնակցել, որովհետև արտասահմանում է մինչև հիմա: Այնպես որ` հասկանալի է, որ ընդամենը երկու-երեք անգամ Հայաստանում լինելով նա չէր էլ կարողանալու բարձրացնել աջափնյակցիներին վերաբերող խնդիրները խորհրդարանում:

-Իսկ որո՞նք են աջափնյակցիների խնդիրները:
-Մեզ մոտ շատ են վթարային շենքերը, երևի թե Երևանում ամենից շատ դրանք Աջափնյակում են կենտրոնացած: Աղբահանությունն է լուրջ խնդիր, ճանապարհաշինությունը…. շատ խնդիրներ ունենք իրականում:
Լուրջ է նաև մարդկանց զբաղվածության հարցը, որովհետև Աջափնյակը հարուստ չէ արտադրություններով, ժողովուրդը պարապուրդի է մատնված, թեև հասկանում եմ, որ այդ խնդիրը առկա է գերթե բոլոր համայնքներում:

-Ձեր հիմնական մրցակիցը համարվում է ՀՀԿ-ի թեկնածու Ռուբեն Հովսեփյանը, ով նաև Աջափնյակ վարչական շրջանի գործող ղեկավարն է: Արդյո՞ք Ձեր բարձրաձայնած համայնքի բազմաթիվ խնդիրները նրա թերացման հետևանք չեն:
-Ես հարցին այլ կերպ կպատասխանեմ` եթե մի բան չի արվել, ուրեմն չի արվել: Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ում թերացումն է, որովհետև համայնքի կառավարման մանրամասներին ես ինքս չեմ տիրապետում: Ես մեղավորներ չեմ փնտրում, իսկ իմ ու մեր կուսակցության հաղթանակի դեպքում արդեն այդ հարցերին հստակ մոտեցումներ կտրվեն: Ամեն դեպքում այն խնդիրները, որ կային համայնքում, մնացել են նույնը, բազմաթիվ հարցեր չեն լուծվել ու շարունակում են հրատապ մնալ:

-Դուք համամի՞տ եք, որ Ռ.Հովսեփյանն է Ձեր հիմնական մրցակիցը:
-Ես ինքս Ռ.հովսեփյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ, մենք ինչ-որ խնդիրներ երբևէ չենք ունեցել: Ու ամենակարևորը` Ռ.Հովսեփյանին ես ինձ թշնամի չեմ համարում ու ոչ էլ հակառակորդ, մենք պարզապես մրցակիցներ ենք: Կարևորն այն է, որ աջափնյակցին ճանաչում է և Ռուբեն Հովսեփյանին, և Վահան Կարապետյանին` ինձ:

-Բայց նրան թերևս ավելի շատ են ճանաչում…
-Բնական է, ի վերջո նա երկար տարիներ աշխատել է ժողովրդի հետ, այսօր էլ համայնքի ղեկավար է: Իմ գործունեությունը, ճիշտ է, բիզնեսի ոլորոտում է` զբաղվում եմ գյուղմթերքների արտադրությամբ («Վասանավի» ՍՊԸ տնօրենն է – Լ.Խ.), բայց ժողովրդի հետ շփումը միշտ եղել է ու ես էլ ճանաչված ու հրագված լինելու խնդիր համայնքում չունեմ:

-Իսկ գործարարությունը չի՞ խանգարի Ձեր ապագա պատգամավորությանը:
-Ընկերությունը 2000թ-ին եմ հիմնադրել ու այսօր այն արդեն այնպիսի հստակ մեխանիզմով է աշխատում, որ իմ ներկությունն այլևս պարտադիր չէ: Ինձ կփոխարինեն ուրիշները:

-Քարոզարշավի ընթացքը միշտ ուղեկցվում է ընտրակաշառքների տարբեր դրսևորումների մասին խոսակցություններով: Կոնկրետ Աջափնյակում թեկնածուներից բնակիչները թե բակային տարածքները ասֆալտելու, թե կանաչապատելու խոստումներ են ստացել, թե ավելի առարկայական` ձու են ստացել Զատկի տոնին ընդառաջ: Դուք կա՞ք այդ ամենի մեջ, ի՞նչ եք խոստանում աջափնյակցիներին հենց Դուք:
-Ինձ էլ են բազմաթիվ նմանատիպ խոսակցություններ հասնում, բայց որևէ անուն ես չեմ ուզում ոչ հնչեցնել, ոչ էլ այս առումով ինչ-որ բան ասել: Միայն մի բան` ժողովուրդը ինքը պետք է գիտակցված գնա ընտրության ու իր քվեն տա այն մարդուն, ում հավատում է: Այլ կերպ չի կարելի, որովհետև մեր երկիրը կանգնած է լուրջ վտանգի առաջ:

-Բայց Դուք համաձա՞յն եք տարածված այն կարծիքի հետ, որ վերջին տարիներին անցկացված ընտրություններում ընտրողները ոչ թե գնահատում են թեկնածուների արժանիքները, այլ նայում են, այսպես ասենք, նրա ձեռքին ու ըստ այդմ կողմնորոշվում:
-Ճիշտ չէ բոլորի մասին այդպես ասելը … ու հետո ինձ թվում է, որ հարցն ավելի գլոբալ է, քանի որ մեր պետությունը իսկապես ծանր վիճակում է հայտնվել, մարդահամարի տվյալներով 300 հազար մարդ է երկրից հեռացել, իսկ ևս 600 հազարն էլ Հայաստանում չեն ապրում, բայց դեռ այստեղ գրանցված են. ես եմ ճշտել ցուցակները: Ու եթե նույն կերպ շարունակվի, ապա հաջորդ ընտրություններին Հայաստանում կես միլիոն մարդ էլ չի մնա:

-Ձեր առաջնորդը նախընտրական հանդիպումներում բնակչությանը միշտ ասում է, որ չի հանդիպում նրանց հետ, որպեսզի խնդրի իրեն ընտրեն: Դուք ինչպե՞ս եք անցկացնում հանդիպումները, ի՞նչ սկզբունքով եք փորձում շահել աջափնյակցու վստահությունը:
-Ճիշտն ասած ես ու պարոն Ծառուկյանը իրար շատ նման ենք բնավորություններով և այն, ինչի մասին ասում ենք, դա վաղուց գործով ապացուցել ենք: Դրա համար ժողովուրդը հավատում է մեզ ու ինձ թվում է, որ այս անգամ էլ ժողովուրդը չի սխալվի: Ու իմ թիմը շատ վճռական է` մեր ձայներին տեր կանգնելու առումով :

-Քարոզարշավը կիսվել է, ինչպիսի՞ մթնոլորտ է համայնքում: Լարվածություն նկատո՞ւմ եք:
-ՀԱԿ-ի ու «Ժառանգության» թեկնածուի հետ խնդիրներ երևի թե կարելի է ասել չունենք: Իսկ ՀՀԿ-ն… կարծում եմ, նրանք մեզ սվիններով ընդունեցին, որովհետև Աջափնյակը աչքի է ընկնում ՀՀԿ-ական կարկառուն գործիչներով և ամենևին էլ պարտադիր չէ անուն հնչեցնեմ, որ հասկանալի լինի ում մասին է խոսքը: Լարվածությունը կա, բայց միևնույն է ` այն մարդը ով չի կարող այդ տեղում լինի, պետք է զիջի այն ուրիշին:

-Ասում եք, որ լարվածություն տեսնում եք, իսկ հնարավո՞ր է, որ այն բախումների ու թեժացումների բերի ընտրապայքարի վերջին օրերին:
-Կանխատեսւոմ չեմ ուզում անել, բայց չեմ բացառում նման զարգացումներ… Ամեն դեպքում նկատելի է, որ ուզում են վախի մթնոլորտ ստեղծել համայնքում: Բայց ես պատերազմով անցած մարդ եմ ու պայքարել եմ արտաքին թշնամիների դեմ և ներքին տզրուկների դեմ հաստատ կարող եմ պայքարել: Չեմ վախենում ոչ մեկից ու կարծում եմ այդ մասին բոլորն էլ գիտեն ու իմ թիմն էլ, կրկնում եմ, շատ վճռական է տրամադրված:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}