Հարցազրույցներ 15:10 30/04/2012

«Իրական սոցհարցումները այն բազմահազար մարդիկ են, որոնք առանց պարտադրանքի ու ինքնակամ են գալիս Ծառուկյանի հետ հանդիպումներին»

Հեղինակ` Լիա Խոջոյան

Նախընտրական քարոզարշավի, քաղաքական առաջնահերթությունների ու անելիքների մասին Panorama.am-ը զրուցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ նախընտրական քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկին Զոհրաբյան, արդյոք համամիտ եք, որ ընտրություննների օբյեկտիվությունը, թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու համար անելիք ունեն գործընթացի բոլոր մասնակիցները: Եվ եթե այո, ապա ձեր կուսակցությունն ի՞նչ անելիքներ է տեսնում նախընտրական շրջանում և քվեարկության օրը` ընտրություննների օբյեկտիվությունը, թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու համար:
-Միանշանակ քաղաքական բոլոր ուժերը մայիսի 6-ին լրջագույն պատասխանատվություն են կրելու արդար և ազատ ընտրություններ ապահովելու հարցում: Եթե որևէ քաղաքական ուժ թերացավ իր նախընտրական հայտարարությունները կյանքի կոչելու մեջ, վստահ եմ, որ ժողովուրդը դրա գնահատականը տալու և այդ մասին անպայման բարձրաձայնելու է:
«Բարգավաճ Հայաստանի» մասով ես կարող եմ միանշանակ երաշխավորել, որ մենք մեր բոլոր ռեսուրսները ու հնարավորությունները ներդնելու ենք ընտրությունների արդար ընթացքն ապահովելու և ժողովրդի քվեն տեղ հասցնելու համար: Մենք արդեն հայտարարել ենք, որ հանրապետության բոլոր ընտրատեղամասերում տեղադրելու ենք տեսաձայնագրող սարքեր, որոնք ընտրական ողջ գործընթացը առավոտվա 8-ից մինչև վերջին քվեաթերթիկի հաշվելը տեսաձայնագրելու են: Բացի այս, ունենք 9 հազարից ավելի վստահված անձ, ովքեր պրոֆեսիոնալ ուսուցում են անցել ու զինված են ԸՕ-ի գիտելիքներով և նրանք մինչև վերջին պահը մնալու են ընտրատեղամասերում, որպեսզի ընտրողի քվեն տեղ հասնի: ԲՀԿ-ն ամենայն աչալրջությամբ հսկելու է ողջ գործընթացը, որովհետև արդեն իսկ ահազանգեր ենք ստանում, որ զինվորականներին մայիսի 6-ին պատրաստվում են շարասյունով մի ընտրատեղամասից մյուսը տեղափոխել քվեարկելու: Այդ իսկ պատճառով հստակ հայտարարում եմ` մենք ուշադիր հետևելու ենք, որ զինվորներին մի ընտրատեղամասից մյուսը չտեղափոխեն ու այդպիսով, չապահովեն նրանց կրկնակի քվեարկելը: Սա ես որպես ահազանգ եմ հնչեցնում , որպեսզի նրանք, ովքեր նման բան են ծրագրել զերծ մնան դրանից. ամենայն մանրամասնությամբ վերահսկվելու է, մենք յուրաքանչյուր ընտրախախտում բարձրաձայնելու ենք ու նաև ներկայացնելու ենք միջազգային կառույցներին:
Նաև գիտեք, որ մեր կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվի ԸՕ-ի այն դրույթը, որն արգելում է ընտրացուցակները ընտրություններից հետո հրապարակել: Ճիշտ է «Ժառանգությունը», որը հերթական անգամ ուղղակի ճողոպրեց ու չմիացավ այս նախաձեռնությանը մեզ մեղադրում է, թե ինչո՞ւ Ազգային Ժողովում մենք այդ նախաձեռնությանը չմիացանք ժամանակին: Ես չեմ հերքում, որ չենք միացել, բայց «Բարգավաճ Հայաստանը» չէր կարող պատկերացնել, որ ընտրացուցակներում այսպիսի կատարյալ խառնաշփոթ կլինի: Եվ հիմա իսկապես անհրաժեշտ է, որպեսզի քվեարկությունից հետո ընտրացուցակները հրապարակվեն` տեսնելու, թե իրականում ի՞նչ է կատարվում:

-Ո՞ւմ եք համարում ձեր հիմնական ընտրողը:
-Մեր ընտրողն այն քաղաքացին է, ով ուզում է ունենալ բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստան: Ով ուզում է ունենալ այնպիսի Հայաստան, որտեղից ընտանիքները չեն փախնում, ով ուզում է ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ ունի արժանապատիվ աշխատավարձ և արժանապատիվ կենսաթոշակ: Եվ մեր ծրագրերում այս ամենի պատասխանները տրված են:
Ի դեպ, չեմ ցանկանում անուններ հնչեցնել, բայց այս քարոզարշավի ընթացքում մենք տեսանք այնպիսի հեքիաթային ծրագրեր, որոնք ուղղակի հնարավոր չէ իրագործել ոչ մեկ, ոչ էլ երկու տարում: ԲՀԿ-ն անիրատեսական ծրագրեր չի ներկայացրել և ես հույս ունեմ ու վստահ եմ, որ ՀՀ ընտրողն անցած տարիներին համոզվել է, որ Գագիկ Ծառուկյանի թիմը քիչ ասել, բայց շատ արել է: Եվ հիմա էլ ասում ենք` պատրաստ ենք ստանձնել պատասխանատվություն, մեզ ընտրողը հուսախաբ չի լինի:

-Ընտրապայքարի մեջ մտած ուժերից ո՞ւմ եք համարում ձեր գլխավոր մրցակից, հակառակորդ: Նախ` գաղափարախոսության առումով, ապա` տիրապետած ռեսուրսների ու կարողությունների առումով:
-Մենք չենք ցանկանում քաղաքական որևէ ուժի առանձնացնել, քանզի քաղաքական բոլոր ուժերը այս ընտրապայքարում մեր մրցակիցներն են և մենք պատրաստ ենք բոլորի հետ մրցել` ներկայացնելով մեր ծրագրերն ու գաղափարները: Եվ ամենակարևորը` պատրաստ ենք հիմնավորել մեր գաղափարների ու ծրագրերի ամենամրցունակ լինելը:

-Քարոզարշավի վերջին շաբաթն է մեկնարկել, ինչպե՞ս կգնահատեք այս պահի դրությամբ Ձեր, ինչպես նաև մրցակից ուժերի հնարավորությունները:
-Դարձյալ զերծ մնամ քաղաքական այլ ուժերին գնահատականներ տալուց, իսկ ինչ վերաբերում է մեր կուսակցությանը, ապա հանրային վստահության առումով ԲՀԿ-ն այսօր առաջին տեղում է: Եվ ես խորհուրդ եմ տալիս որևէ մեկին չհավատալ կոոպերատիվ սոցիոլոգիական կամ ինչպես ժողովուրդն է կնքել` «չինական» արտադրության սոցիոլոգիական հարցումներին. Իրական սոցիոլոգիական հարցումները այն բազմահազարանոց մարդիկ են, որոնք առանց պարտադրանքի, իրենց կամքով ու հավատով գալիս են Գ.Ծառուկյանի հետ հանդիպումների:

-Ընտրապայքարի մասնակից ուժերից որո՞նց հետ եք պատրաստ հետընտրական դաշինքների և որո՞նց հետ եք բացառում նման համագործակցությունը:
-Հետընտրական դաշինքների մասին հնարավոր կլինի խոսել միայն մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Բայց մեկ բան հստակ է և այդ մասին խոսել է նաև մեր կուսակցապետը` երկիրն այսօր գտնվում է այնպիսի վիճակում, որ անհրաժեշտ է քաղաքական ուժերի շատ ավելի լայն համախմբում ու կոնսոլիդացիա:

-Տիկին Զոհրաբյան, ո՞ր երեք օրինագծերը կընդունեք առաջին հերթին, եթե նոր ձևավորվող խորհրդարանում ունենաք մեծամասնություն և ի՞նչ խնդիրներ են լուծելու դրանք:
-Առաջին հերթին նորից կներկայացվի մեր այն նախաձեռնությունը, որը նախկինում մերժել էր կառավարությունը: Այն է` յուրաքանչյուր տարի բյուջեի ծախսային մասից 0.5-2 տոկոս հատկացվի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, որը մենք համարում ենք երկրի տնտեսության ողնաշարը: Երկրորդ` մենք կփորձենք վերանայել ավանդներին առնչվող նախագիծը, որովհետև այն համակարգը, որ այսօր գործում է ԽՍՀՄ տարիների քաղաքացիների ավանդների վերադարձի հետ կապված կարծես իրեն չի արդարացնում ու ժողովուրդը դրանից դժգոհ է: ԲՀԿ-ն այսօր մշակում է մեխանիզմներ այդ ավանդների վերադարձի շատ ավելի հայեցակարգային ու ճշգրիտ, ինչպես նաև ավելի հասցեական լուծում տալու: Եվ երրորդ, ու սա արդեն իմ անձնական նախաձեռնությունը կլինի` գիրքը ազատել հարկից, որովհետև մենք այսօր կորցնում ենք մեր ընթերցող հասարակությունը և Հայաստանը, ցավոք, վերածվել է գիրք չկարդացող ազգի:

-Ձեր նախընտրական ո՞ր երեք խոստումները կկարողանաք իրականացնել, եթե այնուամենայնիվ ընտրությունների արդյունքում չունենաք մեծամասնություն և չընդգրկվեք կոալիցիաներում:
-Ես երևի դժվարանամ այս հարցին պատասխանել, որովհետև գիտեք, որ խորհրդարանում ներկայացված ցանկացած նախագիծ ընդունվում է ձայների մեծամասնությամբ: Բայց ես միանշանակ լավատես եմ` «Բարգավաճ Հայաստանը» միանշանակ ունենալու է մեծամասնությունը:

-Տիկին Զոհրաբյան, եթե ձեզ հաջողվի ընտրությունների արդյունքում ունենալ խորհրդարանական մեծամասնություն ու ձևավորել միակուսակցական կառավարություն, արտաքին հարաբերություններում այսօր առկա կուրսի մեջ ի՞նչ փոփոխություններ կմտցնեք:
-Հայաստան-Թուրքիա. այս առումով ԲՀԿ-ն մշտապես հայտարարել է ու մեր դիրքորոշոմը չի փոխվել` մենք կողմ ենք Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների հաստատմանը, բայց միանշանակ դեմ ենք, որ այդ հաստատումը լինի մեզ համար ազգային գերակա շահերի հաշվին: Այն է` Լեռնային Ղարաբաղ և Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիր: Մեր արժեքները սակարկման առարկա չեն և քանի դեռ Թուրքիայում չկա քաղաքական այն էլիտան, որ հասկանա, որ հարևանների հետ հարաբերությունները պետք է հաստատել առանց նախապայմանների, մենք որևէ սակարկման չենք գնալու:
Լեռնային Ղարաբաղ. Մենք կարծում ենք, որ շատ ավելի պետք է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները: Մասնավորապես, ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ այլևս հասել ենք այն սահմանագծին, երբ համանախագահները շատ ավելի հասցեական և շատ ավելի կոնկրետ պետք է լինեն իրենց հայտարարություններում: Ու նաև շատ ավելի պահանջատեր պետք է լինեն Ադրբեջանից, որն ուղղակի հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, որը ամեն օր սպառնում է պատերազմով: Իսկ մեկ բան հստակ է` ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով և նրա ինքնորոշմանն այլընտրանք չկա: Եվ, ի դեպ, ես այն կարծիքին եմ, որ սա այն հարցն է, որի վերաբերյալ որևէ ուժ կարող է այլ կարծիք ունենալ:
Հայաստան-Ռուսաստան. ՌԴ- ի հետ Հայաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթի են: Մենք գիտենք, որ Հայաստանն այսօր գտնվում է Ադրբեջանի հետ սառեցված պատերազմի վիճակում և բնական է, որ Ռուսաստանն է մեզ տալիս անվտանգության երաշխիքներ: Ի վերջո մենք չպետք է մոռանանք նաև, որ Ռուսաստանի հետ մեզ կապում են բազմադարյա մշակութային, սոցիալական, տնտեսական, բարեկամական կապերը և որ ՌԴ-ում է ապրում մեր ամենամեծ սփյուռքը: Այսինքն` սրանք կապեր են, որ անպայման պետք է խորանան և զարգանան:
Ինչ վերաբերում է եվրաինտեգրացիային, ապա սա անձամբ ես ամենակարևոր գերակայություններից մեկն եմ համարում, քանի որ մենք գտնում ենք, որ Հայաստանը եվրոպական արժեհամակարգի կրող է և նրա ապագա տեղը եվրոընտանիքում է:

-Եվ վերջինը. ՀԱԿ ղեկավարը հայտարարել է, որ խորհրդարանում մեծամասնություն կազմելու դեպքում նախագահի ինպիչմենթի գործընթաց է սկսելու, իսկ եթե մեծամասնություն չկազմի, ապա փորձելու է դա անել խորհրդարանական մյուս ուժերի հետ: Արդյոք ձեր կուսակցությունը կմիանա այդ գործընթացին:
-«Բարգավաճ Հայաստանն» ունի իր առաջնահերթությունները և խորհրդարանում իր գործունեության ընթացքում բոլորը կտեսնեն, թե որոնք են մեզ համար քաղաքական առաջնահերթությունները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}