- 18:22 | Աշխարհում Ֆաբիո Կապելլո. «Ես մնում եմ Ռուսաստանում»
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հերքել է լուրերը, որ պատրաստվում է տեղափոխվել ՊՍԺ:
Աղբյուր՝ Panorama.am - 18:08 | Աշխարհում Նեպալում զբոսաշրջիկներով ուղղաթիռ է վթարվել
Օդաչուի և անձնակազմի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվել:
Աղբյուր` Pravda.ru - 18:00 | Հայաստան Հովիկ Օհանյանը` ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ
Նշանակումը կատարվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով:
Աղբյուր` Panorama.am - 17:47 | Աշխարհում Եգիպտոսին չօգնեց ԵՄ-ի կողմից ստացած 1 մլրդ եվրոն
Այն նախատեսված էր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:
Աղբյուր՝ Mignews.co.il - 17:40 | Աշխարհում «Ռուսաստանը թուլյ չի տա, որ նվազի իր միջուկային ուժի արդյունավետությունը»
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Աղբյուր` Ria.ru - 17:33 | Աշխարհում ԵՄ ոստիկանության ծառայության կողմից վրացի «օրենքով գողեր» են ձերբակալվել
Նրանց թիվը 13-ն է:
Աղբյուր` Gazeta.ru - 17:25 | Հայաստան Այս գիշեր հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև ու ամպրոպ
Օդի ջերմաստիճանը հարավային շրջաններում կնվազի 2-4 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 17:20 | Աշխարհում Պերեսը մեկնել է Լոնդոն` Բեյլի հետևից
Մադրիդի «Ռեալի» նախագահը տրամադրված է ավարտել շատերի կողմից սպասված գործարքը և «Տոտենհեմի» առաջատար խաղացողներից մեկին` Գարետ Բեյլին տեղափոխել «Արքայական թիմ»:
Աղբյուր` Panorama.am - 17:15 | Աշխարհում Կապելոն մտադիր չէ լքել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը
Լուրը հաստատել է Sportyou.es իսպանական կայքը:
Աղբյուր` Interfax.ru
- 16:50 | Աշխարհում Ջոնի Դեպի և Վանեսա Պարադիի ամուսնալուծության պատճառը աշխատանքային հագեցված գրաֆիկն է եղել
Այս մասին դերասանը առաջին անգամ պատմել է բրիտանական թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ:
Աղբյուր` Metro.co.uk - 16:40 | Աշխարհում Վրաստանի քաղաքացին ցմահ բանտարկության է դատապարտվել Հունաստանում
Վրացին մեղադրվել է հույն դերասանի սպանության մեջ:
Աղբյուր` Lenta.ru - 16:32 | Հայաստան Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր կանգառասրահներ են տեղադրվել
Արմենակյան փողոցը երկար տարիներ հիմնական նորոգման չէր ենթարկվել:
Աղբյուր` Yerevan.am - 16:26 | Աշխարհում Ա.Աշոտյան. «Օբամա, Պուտին, Օլլանդ` OPO Minsk style»
ՀՀ Կրթության և գիտության նախարարն այս մասին գրել է facebook-յան իր էջում:
Աղբյուր` Panorama.am - 16:20 | Աշխարհում Կիպրոսը կոչ է արել ԵՄ-ին վերանայել ֆինանսական օգնության պայմանները
Երկրի նախագահը հայտարարել է, որ տրվելիք աջակցությունը ոչնչացնում է կիպրոսական բանկերի համբավը:
Աղբյուր` BBC Russian - 16:13 | Աշխարհում Տիմոշենկոյին կարող են ազատ արձակել` Գերմանիայում բուժվելու համար
Ուկրաինայի նախկին վարչապետին հնարավոր է ազատ արձակեն ս.թ. աշնանը:
Աղբյուր` Newsru.com - 16:05 | Հայաստան Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Իրինա Զաքյանին և Տիգրան Գևորգյանին
Շնորհավորելով արվետագետներին` քաղաքապետը բարձր է գնահատել և կարևորել նրանց գործունեությունը հայ մշակույթն ու կատարողական արվեստը արտերկրում ճանաչելի դարձնելու գործում։
Աղբյուր` Yerevan.am - 16:00 | Աշխարհում Եվրոպան կոչ է անում Ուկրաինային չխախտել միասեռականների իրավունքները
Վենետիկի հանձնաժողովը վերլուծել է Ուկրաինայում, ՌԴ-ում և Մոլդավիայում ընդունված օրինագծերը:
Մանրամասները` Rosbalt.ru - 15:46 | Աշխարհում «Մոնակոն» երազում է ստանալ Ինյեստայի տրանսֆերը
Ֆրանսիական ակումբը պատրաստ է 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 40 մլն եվրո:
Աղբյուր` Panorama.am - 15:40 | Աշխարհում Արևմուտքը պետք է ստիպի սիրիական ընդդիմությանը բանակցել
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:
Աղբյուր` Itar-tass.com - 15:30 | Աշխարհում Dior-ը ներկայացրել է իր նոր Addict Eau Délice օծանելիքը
Բույրի հեղինակը Ֆրանսուա Դեմարշին է:
Աղբյուր` Luxplanet.ua
- 15:22 | Աշխարհում Նեթանյահուն կոչ է արել Իրանին դադարեցնել միջուկային բոլոր ծրագրերը
ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունից հետո, այդ մասին խոսել է Իսրայելի վարչապետը:
Մանրամասները ` Mignews.co.il - 15:13 | Հայաստան ՀՀ քաղաքացիությունը պրոբլեմ. Ինձ շարունակ ասում են, որ ես քաղաքացիության իրավունք չունեմ, իսկ ես ուզում եմ Հայաստան գալ…
Մանրամասները` Panorama.am
- 15:06 | Աշխարհում Ճապոնիան ռեկորդներ է սահմանում օտարերկրացի զբոսաշրջիկների թվով
Այս տարի այդ թիվը ավելացել է 31%-ով:
Աղբյուր` Utro.ru
- 15:00 | Աշխարհում Չինացի պաշտոնյան կախաղան է հանվել 11 աղջկա բռնաբարության համար
Դաժան հանցագործության զոհերը անչափահասներ էին:
Աղբյուր` Vzglyad.ru
- 14:52 | Աշխարհում Ռիհանան բարձրախոսով հարվածել է իր երկրպագուներից մեկին
Տեսանյութը` Vesti.ru
- 14:45 | Աշխարհում The New York Times. Արտասահմանում Օբամային սառը ընդունեցին
Պատճառը Չինաստանը և Ռուսաստանն էին:
Մանրամասները` InoPressa - 14:37 | Աշխարհում Դիաբետի 2-րդ տեսակի զարգացման պատճառը մսամթերքներն են
Ուսումնասիրությանը ավելի քան 140 հազար մարդ է մասնակցել:
Մանրամասները` Meddaily.ru - 14:30 | Տարածաշրջան Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում ողջ գիշեր բախումներ են եղել. կան վիրավորներ
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` մինչև լուսադեմ փողոցային մարտեր են ընթացել ցուցարարների ու ոստիկանների միջև:
Աղբյուր` Panorama.am - 14:19 | Աշխարհում Սիրիայի հարավում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ
Հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Աղբյուր՝ Rosbalt.ru
- 14:12 | Հայաստան Սոցհարցում. Ամերիկացիները չեն վստահում թերթերին և հեռուստատեսությանը
Հարցումն անցկացվել է Գելափի համալսարանի կողմից:
Աղբյուր` Pravda.ru - 14:05 | Աշխարհում Փհենյան հերքել է Կիմ Չեն Ինի` Հիտլերով տարված լինելու մասին լուրերը
Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժով են սպառնացել լուրերը տարածողներին:
Աղբյուր` Lenta.ru - 13:50 | Հայաստան Մխիթարյանը կդառնա հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստը
«Սպորտ Էքսպրեսն» իր հրապարակումներից մեկում անդրադարձել է Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության թեմային:
Մանրամասները` Panorama.am - 13:43 | Տարածաշրջան Թուրքիա. Ոստիկանությունը ամբողջովին վերահսկում է իրավիճակը երկրում
Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետը:
Աղբյուր` Itar-tass.com - 13:35 | Աշխարհում Սոմալիի մայրաքաղաքում հարձակում է իրականացվել ՄԱԿ-ի շենքի վրա
Զոհերի և տուժածների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվել:
Աղբյուր` Ria.ru - 13:26 | Աշխարհում Porsche-ն ոտնակներով մանկական մեքենա է ներկայացրել
Գերմանական ընկերությունը ձգտում է սեր սերմանել իր գնորդների մեջ դեռ վաղ հասակից:
Լուսանկարը` Luxplanet.ua - 13:20 | Հայաստան «Սպասումից վեր...Պատմություններ Թուրք-Հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսը հետաձգվել է
Այն պետք է տեղի ունենար հունիսի 20-ից 30-ը, ՆՓԱԿ-ում:
Աղբյուր` Հրանտ Դինք հիմնադրամ - 13:15 | Աշխարհում Պրահայում հզոր պայթյուն է տեղի ունեցել էլէկտրակայանում
Չեխիայի մայրաքաղաքի կեսը հոսանքազրկվել է:
Աղբյուր` Euromag.ru - 13:08 | Հայաստան «Սպայկա» ընկերությունը կանգնած է ֆերմերների կողքին». Ծիրանի մթերման գինը չի փոխվի` 400-500 դրամ
Աղբյուր`
Panorama.am - 13:00 | Աշխարհում ԱՄՆ-ը զորավարժություններ կանցկացնի Հորդանանում
Դրանց կմասնակցեն զինվորականներ 19-ը երկրներից:
Աղբյուր՝ Mignews.co.il - 12:50 | Աշխարհում Սերգեյ Դարենկոն դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել ուղիղ եթերում
Լրագրողին այս մասին տեղյակ են պահել ոստիկանները:
Մանրամասները` Interfax.ru - 12:37 | Աշխարհում Լոնդոնում ներկայացվել է աշխարհում ամենաբարակ սմարթֆոնը
Հեղինակը չինական Huawei ընկերությունն է:
Աղբյուր` Vesti.ru - 12:30 | Հայաստան Պարարտանյութի և դիզելային վառելիքի բաշխման վերաբերյալ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են. ՏԿՆ
Մանրամասները` Panorama.am
- 12:17 | Աշխարհում Ջրհեղեղները Գերմանիայում փոխարինվել են արևադարձային տապով
Օդի ջերմաստիճանը հասել է 38 աստիճանի:
Աղբյուր` Itar-tass.com - 12:10 | Աշխարհում Թուրքիայի իշխող կուսակցությունը առաջարկում է կարգավորել սոցիալական ցանցերը
Հաղորդել է թուրքական NTV հեռուստաալիքը:
Աղբյուր` Ria.ru - 12:03 | Աշխարհում Եմենում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել
11 բնակիչ ծանր վիրավորվել են:
Աղբյուր` BBC Russian - 11:54 | Հայաստան Երիտասարդին մահվան հասցրած բժշկի գործողություններին իրավական գնահատական չի տրվում
Մանրամասները` Panorama.am
- 11:48 | Աշխարհում Մեկ շաբաթվա ընթացքում Նիգերիան լքել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ
Երկրում շարունակվում է դաշնային զորքերի և ապստամբների միջև հակամարտությունը:
Աղբյուր` Gazeta.ru - 11:40 | Աշխարհում Բարբարա Սթրեյզանդը երգել է Շիմոն Պերեսի համար
Երուսաղեմում մեծ շուքով նշել են Ւսրայելի նախկին նախագահի ծննդյան 90-ամյակը:
Աղբյուր` The Times of Israel - 11:33 | Աշխարհում 151 տարի առաջ այս օրն ԱՄՆ-ում վերացավ ստրկությունը
Օրենքն ընդունվել է 1862թ-ին Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի կողմից:
Աղբյուր` Calend.ru - 11:25 | Աշխարհում Կիմ Չեն Ինը խորհուրդ է տվել իր կողմնակիցներին ուսումնասիրել Հիտլերի Mein Kampf գիրքը
Հյուսիսային Կորեայի ղեկավարի կարծիքով, այն կօգնի զարգացնել առաջնորդին բնորոշ հատկությունները:
Աղբյուր` Interfax.ru - 11:16 | Հայաստան «Freedom House». Հայաստանը բարելավել է իր ցուցանիշները
Հրապարկվել է «Անցումային շրջանում գտնվող պետությունները» խորագրով զեկույցը. նվիրված է 2012թ. Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի 29 երկրներում ժողովրդավարության զարգացման միտումներին:
Աղբյուր` Panorama.am - 11:10 | Աշխարհում Գերմանիայում արգելվել է մենթոլ պարունակող ծխախոտների վաճառքը
Հաղորդել է Süddeutsche Zeitung թերթը:
Աղբյուր` Euromag.ru
- 11:03 | Աշխարհում Կոռուպցիայի մեջ մեղադրվող Մոնրեալի քաղաքապետը հրաժարական է տվել
Այս մասին հաղորդել է France-Presse գործակալությունը:
Աղբյուր` Lenta.ru - 10:56 | Աշխարհում Դեսպան Համլետ Գասպարյանն այցելել է Տրանսիլվանիա` մասնակցելու Գեռլա քաղաքի օրերին
Քաղաքի օրերը ավանդական տոնակատարություն է, որ արդեն 15 տարուց ի վեր կազմակերպվում է տեղական իշխանությունների կողմից և համընկնում Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնին:
- 10:49 | Հայաստան Իտալացի զբոսաշրջիկներ. «Գալով Հայաստան` տեսանք մի ուրիշ երկիր»
Մանրամասները` Panorama.am
14:28 15/06/2012 » Իրավունք
Փողերը նվիրել են Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս»-ի համար, այդ բոլորը պարզ է. Սալբի Ղազարյանի հարցազրույցը
«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության կողմից փողերի լվացման հատկանիշներով մայիսի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում կանչվել է ԱԱԾ ցուցմունք տալու, սակայն հրաժարվել է խոսել:
ԱԱԾ-ում հնչած հարցերի, ստեղծված իրավիճակի ու դրա զարգացումների շուրջ Panorama.am-ը զրուցել է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ
-Տիկին Սալբի, այսօր մամուլում տեղեկություն կար, որ Ձեզ հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն, Դուք իսկապե՞ս հրավիրվել եք:
-Այո, կանչել են հարցաքննության:
-Ի՞նչ հարցերի շուրջ է եղել հարցաքննությունը:
-Հարցաքննությունը եղել է այս նույն հարցի շրջանակներում և այնտեղ, ինչպես երեք օր առաջ ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ հաստատում էին, որ «Սիվիլիթաս»-ը խախտել է ինչ-որ օրենքներ, հաշվետվություններ, ուզում էին այդ ուղղությամբ գնալ: Բայց ես ցուցմունք չեմ տվել:
-Ի՞նչ հիմքերով եք հրաժարվել ցուցմունք տալուց, տիկին Ղազարյան:
-Այդ հայտարարության (ԱԱԾ-հեղ.) այնպես հստակ է ասվել, որ «Սիվիլիթասը» խախտել է ինչ-որ կարգեր և այնտեղ գնում է մեկ պարբերություն ինչ-որ խախտումների, և փաստորեն, ես այլևս վկա չեմ, այլ տնօրենն եմ մի կազմակերպության, որն ինչ-որ բաներ խախտել է: Այսինքն, արդեն կասկածյալ եմ, և ես, այդ հանգամանքից ելնելով, հրաժարվեցի ցուցմունք տալ:
-Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչությունն այսօր հայտարարել է, որ գրանցված 700 հիմնադրամներից 500-ը հաշվետվություն չեն ներկայացրել, որը նախատեսված է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով: Այդ հիմնադրամների թվում է նաև «Սիվիլիթաս»-ը: Այդ մասին ի՞նչ կասեք:
-Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը, բայց պետք է ստուգենք այդ ամենը, չէի ուզի այսպես հանպատրաստից որևէ բան ասել: Բայց ես նաև կուզեի ասել, որ եթե այդպես է իրավիճակը, ուրեմն այդ բոլորը պետք է սկսվեր ինչ-որ ծանուցումով կամ զգուշացումով, այլ ոչ թե քրեական գործ հարուցելով: Եթե մենք մեղք ունեինք այդ աստիճանի, ապա պետք էր ուղղակի ծանուցել այդ մասին, այլ ոչ թե քրեական գործ հարուցել:
-ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում էր, որ բարեգործության նպատակով Հայաստանում թողնված գումարը փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի և նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին: Այդպե՞ս է, թե՞ ոչ:
-Մենք այդ ամենի մասին պատրաստվում ենք միասնական հայտարարությամբ հանդես գալ, որպեսզի ամեն մեկն իր հերթին մեկնաբանություն չանի: Բայց որ այդ փողերը նվիրել են Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս»-ի համար, այդ բոլորը պարզ է:
-Ընդհանրապես, Տիկին Ղազարյանը, դուք ինչպես եք գնահատում այս գործընթացը:
-Ես գտնում եմ, որ աբսուրդ է, որ նախ քրեական գործ կհարուցվի և դանից հետո միայն կփորձեն փաստեր գտնել` լինի «Սիվիլիթաս»-ի հարթակում, լինի Օսկանյանի հարթակում, թե գործարքը կատարողների հարթակում: Դրա համար ինձ թվում է, որ սա առնվազն ճնշում է և այո, քաղաքական ճնշում է, որովհետև մենք վերջ ի վերջո այսօր հիմնադրամ ենք, որ մի քիչ այլ կերպով ենք աշխատում, ոչ տրադիցիոն ձևերով, պետք եղածից ավելի թափանցիկ, ունենք «Սիվիլնեթ», որն անկառավարելի է, որտեղ անդրադառնում ենք այն թեմաներին, որոնք հետաքրքրում, հուզում են երիտասարդ ու պրոֆեսիոնալ սերունդին, դրա համար ես գտնում եմ, որ սա մեր գործը խոչընդոտելու ձև է:
-Տիկին Ղազարյան, դուք կապ հաստատե՞լ եք Ջոն Հանթսմանի հետ, նա տեղյա՞կ է ստեղծված իրավիճակի մասին:
-Մենք անընդհատ կապի մեջ ենք Հանթսմանի ընկերության հետ, և ես կենթադրեմ, որ իրենք տեղյակ են: Կոնկրետ հարց չկա, որի համար մենք իրենց ասելիք կամ զգուշացնելիք ունենք:
Նախորդող` Եթե կարիք լինի, Հանթսմանների ընտանիքը հանդես կգա հայտարարությամբ. Օսկանյանի փաստաբանի հարցազրույցը
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
18:27 19/06/2013 » Քաղաքական
18:16 19/06/2013 » Սպորտ
18:15 19/06/2013 » Սպորտ
18:13 19/06/2013 » Սպորտ
18:13 19/06/2013 » Իրավունք









Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը
-Ես այլևս չեմ մեղադրում ինչ-որ մեկին, որ գնում է: Մարդ նախ իր անձնական խնդիրները պետք է կարողանա լուծել, հետո նոր հայրենասիրությունը, մյուս բաները:
Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ
-Մարդիկ փոխվել են, դարձել են ավելի ինքնանփոփ, ֆիքսվել են իրենց վրա: Դա գալիս է կյանքի ոչ նորմալ պայմաններից:
Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»
-Ինչ վերաբերում է չլինելուն, երևի առաջին պատճառներից մեկն այն է, որ շատ անձնական է դարձել ամեն ինչը, և եթե դու միջին շնորհալի մարդուն չասես տաղանդավոր, կդառնաս թշնամի: