- 14:45 | Հայաստան Լսողության խանգարում ունեցող երեխաները կարող են դիմակայել աղետներին
Ս.թ. մայիսի 21-ին Երևանի լոսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում երեխաների կողմից բեմադրվեց ինտերակտիվ կրթական ներկայացում` երկրաշարժի և հրդեհի ժամանակ ճիշտ վարքի դրսևորման մասին. ԱՌՆՆ ծրագրի նպատակն է նվազեցնել աղետների ազդեցությունը խոցելի բնակչության վրա:
- 14:39 | Աշխարհում Իգուաինն ընդունում է «Յուվենթուսի» առաջարկը
Goal.com-ի տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալի» հարձակվողն ամռանը կմիանա «Ծեր սինյորային»:
Աղբյուր` Panorama.am - 14:33 | Աշխարհում Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Այս մասին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի մայրաքաղաքային կառավարման կենտրոնից:
Աղբյուր` Interfax.ru - 14:27 | Աշխարհում Gucci-ն կներկայացնի Flora by Gucci օծանելիքի նորացված տարբերակը
Այն ստեղծվել է ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելիի պատվին:
Աղբյուր` Luxplanet.ua - 14:20 | Աշխարհում Ռուսաստանի Խորհրդարանի նոր շենքը կկառուցվի Մոսկվայի կենտրոնում
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը:
Աղբյուր` Vesti.ru - 14:12 | Տարածաշրջան Թուրքիայում սպանվել է Չեչնիայի պատվավոր հյուպատոսը
Սպանությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Անկարայում:
Աղբյուր` Ria.ru - 14:03 | Հայաստան Գազի գինը կսահմանվի 1խմ դիմաց՝ 156 դրամ
Նշենք, որ այս պահին 1 խմ գազն արժե 132 դրամ:
Աղբյուր` Panorama.am - 14:00 | Աշխարհում Գերմանական հետախուզություն. Ասադը հաղթում է
Spiegel թերթի հաղորդմամբ, կառույցը սկզբունքորեն փոխել է իր տեսակետը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 13:52 | Աշխարհում Աֆղանստանում տեղի ունեցած հերթական պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել
Վիրավորների թիվը հասնում է 28-ի:
Աղբյուր` Pravda.ru - 13:45 | Հայաստան «Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի». Գրիգորիչի ելույթը ծափահարությունների արժանացավ
Մանրամասները` Panorama.am
- 13:37 | Աշխարհում Սիրական ընդդիմությունը մեղադրում է Facebook-ին արգելափակված էջերի համար
Սոցցանցի ղեկավարությունը Սիրիայում արգելափակել է մի շարք տեղական ընդդիմադիր էջերի մուտքը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 13:29 | Աշխարհում Լիբիայում Ասադի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների հետևանքով կա 5 զոհ
Ավելի քան 50 մարդ վիրավոր է:
Աղբյուր՝ BBC Russian - 13:23 | Աշխարհում Լոնդոնում բողոքի ցույցի են դուրս եկել ազգայնականները
Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
Աղբյուր` Vesti.ru - 13:15 | Աշխարհում Տիմոշենկոյին այսօր կայցելեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանները
Ուկրաինայի նախկին վարչապետը 2012թ-ի մայիս ամսից գտնվում է Խարկովի հիվանդանոցում:
Աղբյուր` Ria.ru - 13:07 | Աշխարհում Խորհրդարանը հաստատեց կառավարության ծրագիրը
Ծրագրին դեմ քվեարկեցին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները և այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
Աղբյուր` Panorama.am - 13:00 | Աշխարհում Համացանցը ցնցած տեսանյութի հերոսը մահացել է
18 տարին նոր բոլորած Զաքը քաղցկեղով հիվանդ էր. տեղեկանալով իր հիվանդության մասին երիտասարդը հրաժեշտի հուզիչ տեսահոլովակ էր տեղադրել Youtube-ում:
Տեսանյութը` Newsru.com - 12:52 | Աշխարհում Բրիտանացի քաղաքական գործիչը Լոնդոնում տեղի ունեցածը կապում է Սիրիայում բրիտանական քաղաքականության հետ
Նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զինծառայող էր զոհվել:
Աղբյուր՝ InoPressa - 12:45 | Աշխարհում Իսրայելը բժշկական մարիխուանայի հիմնական մատակարարն է
Երկրում բույսը օգտագործվում է, երբ այլ դեղեր ցանկալի արդյունք չեն տալիս:
Աղբյուր՝ Mignews.co.il - 12:38 | Աշխարհում «Բարսելոնը» քննարկում է Վիլանովայի փոխարեն Վալվերդեի նշանակման հարցը
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կարող է հեռանալ թիմից:
Աղբյուր` Panorama.am - 12:32 | Աշխարհում Այսօր Գերմանիայում նշում են կրթության օրը
Օրը նշելու որոշումը ընդունվել է 1949թ-ին մայիսի 23-ին:
Աղբյուր` Calend.ru - 12:26 | Աշխարհում Վենեսուելայում բողոքի ցույցեր են
Հարյուրավոր մանկավարժներ և ուսանողներ պահանջում են բարձրացնել աշխատավարձերը և կրթաթոշակները:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:20 | Աշխարհում Քերին բանակցություններ կվարի Իսրայելում
ԱՄՆ պետքարտուղարը այսօր կժամանի երկիր` պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման նպատակով:
Աղբյուր` Interfax.ru - 12:13 | Աշխարհում Ռուսաստանը և Սերբիան ռազմական համագործակցության համաձայնագիր կարող են ստորագրել
Պայմանագիրը հնարավոր է կնքվի այս տարվա ընթացքում:
Աղբյուր` Ria.ru - 12:05 | Հայաստան Վարչապետը` էկոնոմիկայի նախարարին. «Զուգարանները արդյունք չեն տվել, սպասում ենք Ձեր վերլուծությանը»
Կատարած աշխատանքների ուսումնասիրությունների արդյունքներով մի շարք թերություններ են հայտնաբերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում:
Աղբյուր` Panorama.am - 11:58 | Աշխարհում Nissan-ը 841 հազար ավտոմեքենա է հետ կանչել ամբողջ աշխարհից
Խնդիրը կապված է ղեկավարման համակարգի հետ:
Աղբյուր՝ Gazeta.ru - 11:50 | Աշխարհում Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերի մակետը վաճառքի է հանվել
Այն զարդարված է Swarovski բյուրեղներով:
Աղբյուր` Luxplanet.ua - 11:43 | Աշխարհում Croatia Airlines-ի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը
Երկու կողմերը համաձայնության են եկել:
Աղբյուր` Euromag.ru - 11:36 | Հայաստան Մխիթարյան. «Մենք դեմ չենք` նվաճելու ևս մեկ մրցանակ»
Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ափսոսում է, որ չի կարողացել աչքի ընկնել «Չեռնոմորեցի» հետ երկրի գավաթի խաղարկության եզրափակչում:
Աղբյուր` Panorama.am - 11:30 | Աշխարհում Շվեդիա. Անկարգությունները շարունակվում են 4-րդ օրն անընդմեջ
Ռեգսվեդ քաղաքում ոստիկանական բաժանմունք են փորձել այրել:
Աղբյուր՝ BBC Russian - 11:24 | Աշխարհում Samsung-ը շուկա է ներմուծել 10 միլիոն Galaxy S4
60 երկրներում վաճառքը սկսվել էր ապրիլի 27-ից:
Աղբյուր` Vesti.ru - 11:17 | Աշխարհում Չորս եգիպտացի մահապատժի է ենթարկվել ղպտի հոգևորականի սպանության համար
Հանցագործությունը տեղի էր ունեցել 2011թ-ին:
Աղբյուր` Lenta.ru - 11:10 | Աշխարհում Պակիստանում պայթյունի հետևանքով առնվազն 12 ոստիկան է զոհվել
Կան մի քանի վիրավորներ:
Աղբյուր` BBC - 11:03 | Տարածաշրջան Վանո Մերաբիշվիլիին տեղափոխել են Թբիլիսիի բանտ
Նախօերին երեկոյան Քութայիսի քաղաքի դատարանը Վրաստանի նախկին վարչապետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր երկամսյա կալանքը:
Աղբյուր` Panorama.am - 10:55 | Աշխարհում Այսօր կրիաների համաշխարհային օրն է
Օրը նշելու որոշումը ընդունվել է 2000թ-ին American Tortoise Rescue կազմակերպության կողմից:
Աղբյուր` Calend.ru - 10:48 | Աշխարհում Ford-ը կփակի իր գործարանները Ավստրալիայում
Ընկերության որոշումը կապված է կրած մեծ կորուստների հետ:
Աղբյուր` Itar-tass.com - 10:43 | Աշխարհում Օկլահոմայում տորնադոյի հասցրած վնասի չափը գնահատվել է 2 մլրդ դոլար
Աղետը մինչև 13 հազար տուն է ավերել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:37 | Աշխարհում Լոնդոնը և Փարիզը մեղադրում են «Հեզբոլահին» ահաբեկչության մեջ
Շիական խմբավորման զինյալները ներկայումս կռվում են նախագահ Բաշար Ասադի կողմից:
Աղբյուր՝ BBC Russian - 10:31 | Աշխարհում Դալիի 14 անհայտ կտավ կվաճառվի աճուրդով
Վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը կարող է մինչև 1 մլն ֆունտ սթեռլինգ կազմել:
Աղբյուր` Panorama.am - 10:25 | Հայաստան 53 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը
1915 թ-ին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում. նրա գնդակից է սպանվել Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան։
Աղբյուր` Wikipedia.org - 10:20 | Աշխարհում Լոնդոն. Ձերբակալվել է 31 տարի առաջ իրականացված պայթյունի կասկածյալը
Ահաբեկչության հետևանքով 4 զինծառայող էր զոհվել:
Աղբյուր՝ Mignews.co.il - 10:15 | Աշխարհում ԱՄՆ-ում իրար են բախվել 4 դպրոցական ավտոբուս
Մոտ 50 ուղևոր հոսպիտալացվել են:
Աղբյուր` Ria.ru - 10:10 | Աշխարհում 80-ամյա ճապոնացի Յուիտիրո Միուրան դարձել է Էվերեստի ամենածեր նվաճողը
Բարձունքը հաղթահարելու համար մոտ 8 օր է պահանջվել:
Աղբյուր` BBC - 10:05 | Հայաստան Արմավիրի մարզ կատարած այցելությունից հետո 7 կետից կազմված ծրագիր է մշակվել
Կառավարության ղեկավարն այցելել է Արշալույս գյուղի մերձակայքում գտնվող հակակարկտային կայան:
Մանրամասները` Panorama.am - 10:00 | Հայաստան Այսօր գրեթե ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, պարզ եղանակ
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 00:00 | Աշխարհում Սերբիան կարողացել է համաձայնության գալ Կոսովոյի հետ
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 23:50 | Աշխարհում Հռոմի պապ. «Աթեիստները լավն են, եթե բարի գործ են անում»
Հայտնել է Reuters-ը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 23:37 | Հայաստան Կարկուտից տուժած գյուղացիները հողի հարկ չեն վճարի, վարկերը կսառեցվեն. Վարչապետը եղել է Արմավիրի մարզում
Տիգրան Սարգսյանի հետ են եղել նաև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Աղբյուր` Panorama.am
- 23:33 | Հայաստան Հալեպում հայ մտավորական է առևանգվել
Հակոբ Միքայելյանը առևանգվել է Հալեպից Բեյրութ տանող ճանապարհին:
Աղբյուր` Panorama.am - 23:30 | Աշխարհում Օկլահոլմում տոռնադոյից վիրավորների թիվը հասել է 324-ի
Այս մասին հայտնել է նահանգապետ Մերի Ֆելինը:
Աղբյուր` Ria.ru - 23:20 | Աշխարհում Օբաման կայցելի տոռնադոյից տուժած Օկլահոմ նահանգ
Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Կարնին:
Աղբյուր` Interfax.ru - 23:12 | Աշխարհում Վրաստանի նախկին վարչապետը ձերբակալվեց 2 ամսով
Քութաիսիում ավարտվեց Վանո Մերաբիշվիլիի դատավարությունը:
Աղբյուր` Itar-tass.com - 23:05 | Աշխարհում Սիրիացի ապստամբերը պատրաստ չեն խաղաղ բանակցություններին
Աղբյուր՝ Mignews.co.il
- 22:57 | Աշխարհում Նոր գողություն Կաննի կինոփառատոնում
Սա արդեն նմանատիպ 3-րդ դեպքն է:
Մանրամասները՝ Mignews.co.il - 22:43 | Աշխարհում Ադրիանոն երկարաձգել է «Բարսելոն»-ի հետ պայմանագիրը
Բրազիլացի ֆուտբոլիստը կմնա իսպանական ակումբում մինչև 2017թ-ը.:
Աղբյուր` Itar-tass.com - 22:32 | Աշխարհում Չեխիայում գողացել են Մերլին Մոնրոյին պատկանող իրեր
Դրանց մեջ եղել են օրիգինալ նկարներ, որոնք պատմական և մշակութային տեսանկյունից անգին են:
Աղբյուր՝ Rosbalt.ru
15:44 23/06/2012 » Հարցազրույցներ
Կ. Մանոյան. Հայտարարության մեջ ԼՂՀ-ի մասին անուղղակի ակնարկ կա
ԼՂ կարգավորման գործընթացի և հակամարտության շուրջ օրերս տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ:
- Պարոն Մանոյան, Դուք կապ տեսնո՞ւմ եք սահմանային միջադեպերի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան կատարած այցի միջև:
-Դեպքերը կապ ունեն այնքանով, որ Ադրբեջանն ուզեց օգտագործել Հիլարի Քլինթոնի այցելությունն իր դժգոհությունը հայտնելու միջազգային հանրությանը հանձինս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյայի, որովհետև Ադրբեջանը դժգոհ է այն առաջարկներից, որ ներկայացնում են ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչները, հատկապես ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին: Բաքուն, երբ չի կարողանում հրապարակավ դրա հակառակը պնդել, յուրովի է մեկնաբանում այն, ասելով, որ ԼՂ-ն ունենա ինքնորոշման իրավունք, բայց Ադրբեջանի կազմում: Բայց այդպիսի բան չկա: Ի դեպ, Ադրբեջանն իր այդ մեկնաբանությունը ներկայացրել էր նաև Արդարադատության միջազգային դատարան, որը Կոսովոյի հարցով քննարկում էր անցկացնում իր տեսակետը հայտնելու համար, սակայն դատարանը Ադրբեջանի կողմից ներկայացվող մեկնաբանությանը հակառակ եզրակացություն կատարեց:
Ունենալով դժգոհություններ` Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը գրավել և ինչ-որ չափով ճնշում գործադրել, բայց դա ունի իր վտանգները, որովհետև նման խախտումները, ռազմատենչ հայտարարությունները և սպառազինումը ի վերջո կարող է հանգեցնել պատերազմի:
- Ադրբեջանի որդեգրած ագրեսիվ գործելաոճն ի՞նչ է տալիս Ադրբեջանին: Նա կարողանո՞ւմ է հասնել իր առջև դրված նպատակներին:
-Իր նպատակներին հասնելու հետ կապված չի կարելի հաստատ ասել` այո, որովհետև իր ուզածն այն է, որ բանակցային գործընթացում այսօր առկա մոտեցումները փոխվեն, իսկ եթե դրանք չեն փոխվում, ուրեմն լուծման ատյանը փոխվի: Այսպիսով, քանի դեռ այդ մոտեցումները մնում են նույնը, Ադրբեջանը միշտ դժգոհ է մնալու: Բայց Հ. Քլինթոնի` Բաքվում հնչեցրած այն հայտարարությունը, որ Փարիզում պետք է նոր մոտեցումներ առաջարկվեն, պարզ է, որ Ադրբեջանի այդ դժգոհությունը բավարարելու համար արված հայտարարություն էր: Փարիզյան հանդիպումը եղավ, բայց մենք ոչինչ չլսեցինք «նոր մոտեցումներ» ասվածի մասին:
Կարծում եմ, որ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է, այսինքն` առնվազն մեկ և կես տարի, բանակցություններում կարգավորման առնչությամբ լուրջ առաջընթաց տեղի չի ունենա: Ադրբեջանը, լինելով դժգոհ բանակցությունների ընթացքից, փորձելու է հարցը տեղափոխել այլ ատյաններ, այս դեպքում` ՄԱԿ:
-Ի՞նչ արդյունքների է հասել Ադրբեջանը` ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամի կարգավիճակում:
-Տեսեք, Ադրբեջանի ՄԱԿ ԱԽ անդամ լինելը անկարևոր բան չէ: Դառնում ես աշխարհի այն սակավաթիվ պետություններից մեկը այնպիսի միջազգային կազմակերպությունում, որտեղ քննարկվում են բավական կարևոր խնդիրներ և հարցեր: Այդտեղ անդամ լինելը գուցե ինչ-որ դեպքերում դժվար իրավիճակի առջև կանգնեցնի այս կամ այն երկրին, բայց նաև քաղաքական իրադարձություններն այդ երկրին հնարավորություն են տալիս, որպեսզի ինքը քաղաքական առևտրի մեջ մտնի: Չի կարելի ասել, որ Ադրբեջանն առ այսօր ոչինչ չի ստացել: Կարծում եմ, որ եթե Ադրբեջանի այս պահվածքի նկատմամբ միջազգային հանրության կողմից որոշակի հանդուրժողականություն կա, դա ինչ-որ չափով պայմանավորված է հենց իր` ՄԱԿ ԱԽ անդամ լինելու հանգամանքով:
- Անդրադառնանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների լոս Կաբոսյան հայտարարությանը: Ինչո՞ւմն էր այդ հայտարարության առանձնահատկությունը:
-Լոս Կաբոսում ընդունված հայտարարության մեջ համանախագահող երկրներն իրենց անհանգստությունն են հայտնում վերջին իրադարձությունների նկատմամբ, այն շեշտադրմամբ, որ այնքան ժամանակ, քանի դեռ հարցը չի կարգավորվել, սահմանային միջադեպեր կլինեն: Նրանք նույն չափով պատասխանատու են գտնում և´ Ադրբեջանի, և´ Հայաստանի նախագահներին` լրիվ անտեսելով ԼՂՀ-ն, առանց որի, փաստորեն, այս հարցը չի էլ կարող կարգավորվել: Այդ հայտարարության մեջ հատուկ այլ բան չկար:
Կարծում եմ, մտահոգության հիմնական պատճառն այն է, որ այդ հակամարտությունը կարող է դարձյալ վերածվել պատերազմի, ինչը ՄԽ համանագահող երկրների և ոչ մեկի շահերից չի բխում:
- Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է հավանական բանակցային նոր ձևաչափի ստեղծումը: Վերջին շրջանում այդ մասին խոսակցությունները գնալով ակտիվանում են:
-Չեմ կարծում, որ նոր ձևաչափ ստեղծվի: Այդպիսի ցանկություն կարող են ունենալ Ադրբեջանը կամ Թուրքիան: Իսկ խոսակցությունների ակտիվացումը մեծ մասամբ այդ երկրների դրդմամբ է տեղի ունենում: Հիմնական խոսակցությունը գնում է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փոխելու, այլ համանախագահների կազմի վերաբերյալ` Ֆրանսիան փոխարինել ԵՄ-ով: Բայց ԵՄ-ն այդ արագ շարժվելու հնարավորությունը չունի, որ կարողանան նման պատասխանատվություն ստանձնել:
- Այդ դեպքում հնարավո՞ր է, որ այդպիսի փոփոխության դեպքում բացասական արդյունք գրանցվի:
-Եթե դա տեղի ունենա, պարզ է, որ բացասական արդյունք կլինի: Ո´չ ՄԽ-ը, ո´չ էլ համանախագահողների այս ձևը իդեալական չեն, բայց առկա պայմաններում համեմատաբար լավագույնն են:
- Եթե ՄԽ բոլոր անդամները գիտակցում են, որ ԼՂ հակամարտությունն առանց Արցախի ժողովրդի համաձայնության, վերջնական լուծում չի կարող ստանալ, ինչո՞ւ Ղարաբաղը չի ներառվում բանակցություններում:
-Անհատ նախագահների հայտարարությունները մեկնելով եզրակացնում ենք, որ իրենք պատկերացնում են, որ Ղարաբաղը բանակցություններին կմասնակցի հիմնական սկզբունքների շուրջ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունից հետո, ինչը ևս ճիշտ մոտեցում չէ և կարող է բացասական հետևանքներ ունենալ: Ղարաբաղը պետք է մասնակցի հիմնական սկզբունքների որոշման փուլում, այլապես, դա նշանակում է, որ ուզում են ինչ-որ սկզբունքներով Ղարաբաղին այս կամ այն ուղղությունը պարտադրել: Հետաքրքրականն այն է, որ համանախագահող երկրների վերջին հայտարարության մեջ 1994 թվականի զինադադարի մասին ակնարկ կա, և կոչ է արվում կողմերին` հարգել այդ զինադադարի պայմանները: Բայց դարձյալ անտեսվում է, այն հանգամանքը, որ այդ զինադադարը ստորագրել են երեք կողմ: Նրանք ինչ-որ բաներ հիշատակում են, բայց ամենակարևորն անտեսում են: Ինչ-որ ժամանակ ԼՂՀ-ի անուղղակի մասնակցությունը բանակցություններին կարող էր հասկանալի լինել, բայց արդեն հասել ենք մի պահի, երբ անհասկանալի է:
- Ի՞նչ եք կարծում, սահմանային միջադեպերի առնչությամբ, արդյո՞ք դրանք շարունակական կլինեն:
-Այն, որ Ադրբեջանը փորձելու է նորից ձեռնարկել այդպիսի հարձակումներ, կարծում եմ, արդեն հաստատված է վերջինիս պահվածքով: Որ այդ փորձերը կարող են, թեկուզ ակամա, վերաճել պատերազմի, դա էլ փաստ է: Թեև, կարծում եմ, որ Ադրբեջանը, վստահ չլինելով իր հաղթանակի վրա, պատերազմ չի ցանկանում: Պետք է նաև նշել, որ թեև պատերազմի դեպքում նավթի օգուտները կդադարեն օգուտ լինելուց, բայց միաժամանակ Ադրբեջանը «կրակի հետ է խաղում»: Արդեն երևում է, որ նրա նման պահվածքը հետաքրքրում է միջազգային հանրությանը և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հնարավորինս ճնշում գործադրի Ադրբեջանի վրա` առանց կողմերի միջև կեղծ հավասարության նշան դնելու:
Զրուցեց` Դավիթ Պետրոսյանը
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
14:40 23/05/2013 » Քաղաքական
Հեծանի՞վ, ուղղաթի՞ռ, թե՞… Վարչապետը` իր փոխադրամիջոցն ընտրելու, գազի գնի և բռնված ձկների մասին
14:30 23/05/2013 » Հասարակություն
Նախախորհրդարան. Այդ հրամանը կատարած անձինք ենթակա են քրեական պատասխանատվության
14:25 23/05/2013 » Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան» պայքարում են Ալկանտարայի համար
14:23 23/05/2013 » Հասարակություն
14:20 23/05/2013 » Սպորտ
23/05/2013
Խմբագիրները մշակում են պայմանագրի օրինակելի ձև ու պատրաստվում են օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ
«Երկու տասնյակ մարդ է աշխատում է օրաթերթում: Այդ բոլորը աշխատավարձ են ստանում, մենք հարկեր ենք վճարում, ինտերնետի վճար, իսկ մեկ ուրիշը որոշում է, որ կարելի է առանց աշխատելու եկամուտ ստանալ»:









Հեծանի՞վ, ուղղաթի՞ռ, թե՞… Վարչապետը` իր փոխադրամիջոցն ընտրելու, գազի գնի և բռնված ձկների մասին
-Տարբեր երկրների կառավարությունների ղեկավարները, օրինակ, հեծանիվով են գնում աշխատանքի, չե՞ք պատրաստվում հետևել նրանց: -Համաշխարհային փորձը բազմազան է: Թույլ տվեք, իմ փոխադրման ձևերը ինքս որոշեմ:
Սլովակ լրագրող. Մեզ մոտ բյուրոկրատիա է, իսկ Արցախում` դեմոկրատիա (Տեսանյութ)
«Մեր երկրում չես կարող գնալ ու զրուցել նախարարի հետ: Այստեղ ես կարող եմ գնալ և նախարարի հետ զրուցել, ոչ մի խնդիր: Շատ քիչ մարդիկ մեզ մոտ գիտեն, թե որտեղ է Արցախը և ինձ համար դա ուղղակի աղետ է»
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ծրագրի մասին խոսել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
-Այ դու էլ խելքի կգաս, մյուսն էլ, մյուսն էլ: Էս ծրագիրը որ ընդունվեց, կհասկանաք, որ իրոք կարելի ա մարդ մնալ, լավ մարդ դառնալ...