- 17:00 | Աշխարհում Սիրիական ընդդիմադիր խմբավորումներ. Ասադը պետք է հեռանա
Սիրիայի ընդդիմադիրների հանդիպումը տեղի է ունեցել Իսպանիայում:
Աղբյուր` ABC News - 16:50 | Աշխարհում Apple-ը և Google-ը գլխավորել են ամենաթանկ ապրանքանիշների ցուցակը
Այն կազմել է Millward Brown Optimor գործակալությունը:
Աղբյուր` Itar-tass.com - 16:44 | Հայաստան «Դորիանսի» բելգիացի և հոլանդացի երկրապագուները քվեարկել են, սակայն նրանց ձայները չեն հաշվել
Մանրամասները` Panorama.am
- 16:36 | Աշխարհում Աշխարհի ամենածեր կոկորդիլոսը նշել է իր 110-ամյակը
Կենդանին ապրում է Ավստրալիայում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 16:28 | Աշխարհում Վենգրիայում ավանակները թոշակառու են սպանել
Կենդանիները հարձակվել են 65-ամյա տղամարդու վրա և ոտնատակ արել նրան:
Աղբյուր` Vesti.ru - 16:20 | Տարածաշրջան Նինո Բուրջանաձեն կպայքարի Վրաստանի նախագահի պաշտոնի համար
Երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն ս.թ. հոկտեմբեր ամսին:
Աղբյուր` Ria.ru - 16:13 | Հայաստան Մալայանի կենտրոնն ինքնագործունեությամբ է զբաղվա՞ծ. ԱՆ-ն վստահեցում է` երեխաների բուժումն անվճար է
Աղբյուր` Panorama.am
- 16:07 | Աշխարհում Շոտլանդիայում համասեռամոլներին թույլատրել են հոգևորական կոչումներ ստանձնել
Այս մասին գրել է շոտլանդական Scotsman թերթը:
Աղբյուր` Interfax.ru - 16:00 | Աշխարհում Պուտինը առաջարկել է իր օգնությունը Օբամային տորնադոյի հետևանքները վերացնելու գործում
ՌԴ ղեկավարը ցավակցել է ԱՄՆ նախագահին աղետի հետևանքով մեծաքանակ զոհերի կապակցությամբ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 15:52 | Տարածաշրջան Թուրքիայում օդապարիկների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի
Հաղորդել է Associated Press-ը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 15:45 | Աշխարհում «Պետք է եռապատկել ջանքերը, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բեկումնային առաջընթացի հասնենք»
«Ռուսասատանի ձայն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Աղբյուր` Panorama.am - 15:40 | Աշխարհում Եգիպտոսում սկսվել են պատանդ ընկած զինվորականների ազատ արձակման հատուկ գործողությունները
Հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Աղբյուր` Itar-tass.com - 15:30 | Աշխարհում Անկարգությունների երկրորդ օրը Ստոկհոլմում. Կան ձերբակալվածներ և վիրավորներ
Ցուցարարներին զայրացրել է ոստիկանների կողմից կատարված սպանությունը:
Աղբյուր` Newsru.com - 15:23 | Աշխարհում ԱՄՆ պետքարտուղարը Սիրիայի ճակատագիրը կքննարկի Օմանում
Ջոն Քերին սկսում է իր շրջագայությունը դեպի Մերձավոր Արևելք:
Աղբյուր՝ BBC Russian - 15:15 | Աշխարհում 15 միլիոն ստորագրություն` նախագահ Մուրսիի դեմ
Եգիպտացիները փորձում են հասնել նախագահական արտահերթ ընտրությունների:
Աղբյուր՝ Mignews.co.il - 15:07 | Հայաստան Կլասիկ գրիգորիչական շուլուխ է եղել. Վահան Հովհաննիսյանը կառավարությանը կոչ է արել լուրջ չվերաբերվալ Գալուստ Սահակյանի խոսքերին
Մանրամասները` Panorama.am
- 15:00 | Աշխարհում Եվրոպայում ամենահայտնի ավտոմեքենան VW Golf-ն է
Երկրոդ տեղում Renault Clio-ն է, երրորդում` Volkswagen Polo-ն:
Աղբյուր` Vesti.ru - 14:53 | Աշխարհում Շոտլանդիան մեղադրում է Մեծ Բրիտանիային տնտեսության աճի խափանման մեջ
Երկրի իշխանությունները զեկույց են կազմել:
Աղբյուր` Interfax.ru - 14:46 | Աշխարհում Հումանիտար օգնության կարիք ունեցող սիրիացիների թիվը գերազանցել է 8 միլիոնը
Թիվը կազմում է բնակչության 38%-ը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 14:38 | Տարածաշրջան «Մինչև օգոստոսի 2-ը ժամը 9-ը յուրաքանչյուր վայրկյանն օգտագործելու եմ երկրում առկա խնդիրները վերացնելու համար»
Հայտարարել է ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Աղբյուր` Panorama.am - 14:30 | Աշխարհում Սաուդյան Արաբիայում Եմենի 5 քաղաքացի է կախաղան հանվել
Նրանք մեղադրվում էին թագավորության աշխատակցի սպանության մեջ:
Աղբյուր` Itar-tass.com - 14:23 | Աշխարհում «Սիրիան կանգնած է մասնատման առջև»
Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի ԱԳ քարտուղար Ուիլյամ Հագը:
Աղբյուր` The Telegraph - 14:14 | Աշխարհում Իրաքում զոհերի թիվը հասել է առնվազն 13-ի
Պայթյունները տեղի են ունեցել ականապատ 2 մեքենայի միջոցով:
Աղբյուր` BBC - 14:07 | Աշխարհում Ցածր կալորիականությամբ դիետաները` դեպրեսիայի աղբյուր
Դրանք զրկում են օրգանիզմը սնուցող նյութրից:
Աղբյուր՝ Meddaily.ru - 14:00 | Հայաստան Գեղհովիտ համայնքի բազալտի հանքավայրը կփակվի
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել բնապահպանական փորձաքննության ներկայացված հայտերի քննարկում:
Մանրամասները` Panorama.am - 13:43 | Աշխարհում Լեհաստանում հարկադիր վայրէջք է կատարել վառվող շարժիչով ինքնաթիռը
Անձնակազմը և ուղևորները չեն տուժել:
Աղբյուր` Lenta.ru - 13:36 | Աշխարհում Rolex Cosmograph Daytona հոբելյանական ժամերը պատրաստվել են պլատինից
Բրենդային այս ժամերը առաջին անգամ ներկայացվել էին 50 տարի առաջ հատուկ պրոֆեսիոնալ ավտոարշավորդների համար:
Աղբյուր` Luxplanet.ua - 13:30 | Աշխարհում Իսրայելը հրաժարվել է Երուսաղեմում ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությանը
Երկիրը մեղադրել է պաղեստինցիներին առաքելության աշխատանքը քաղաքականացնել փորձելու մեջ:
Աղբյուր` Ria.ru - 13:22 | Աշխարհում Ուկրաինացի պատգամավորները կոչ են անում արգելել գեյ-շքերթի անցկացումը Կիևում
Շքերթը նախատեսված է անցկացնել մայիսի 25-ին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 13:15 | Հայաստան «Եթե մահացածները քվեարկում են, ապա ինչո՞ւ Խաչիկյանը չօգտագործեր նրանց հարստանալու համար»
Դաշնակցականը ծիծաղեցրել է պատգամավորներին:
Մանրամասները` Panorama.am - 13:08 | Աշխարհում Nescafé-ն համարվել է Շվեյցարիայի ամենաթանկարժեք ապրանքանիշը
Ընկերության գինը գնահատվել է 10,77 մլրդ դոլար:
Աղբյուր` Euromag.ru - 13:00 | Աշխարհում Աֆղանստանում պայթյունի հետևանքով 6 ոստիկան է զոհվել
Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհին:
Աղբյուր՝ BBC Russian - 12:53 | Աշխարհում Ռուսաստանում կնշվի բևեռախույզի օրը
Հրամանը ստորագրվել է ՌԴ նախագահի կողմից:
Աղբյուր` Interfax.ru - 12:45 | Աշխարհում ՆԱՏՕ-ի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը կանցնի հունիսի 4-5-ին
28 երկրների ներկայացուցիչները կհավաքվեն Բրյուսելում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:35 | Հայաստան Իրանից բերված ալյուրը օգտագործման համար վտանգավոր է ճանաչվել
ԻԻՀ-ից ներկրվող 20420 կգ կշռով մսոսկրային ալյուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Ագարակի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է բեռի տնօրինման արգելման կարգադրագիր:
Աղբյուր` Panorama.am - 12:29 | Աշխարհում Իրաքի հյուսիսում պայթյունների զոհ է դարձել 5 մարդ
44 բնակիչ վիրավոր է:
Աղբյուր` Ria.ru - 12:22 | Աշխարհում Նոր սկանդալ ԱՄՆ-ում. ՀԴԲ-ն հետևել է Fox News-ի լրագրողներին
Այս մասին հայտարարել է հեռուստաալիքի փոխնախագահը:
Աղբյուր` Newsru.com - 12:15 | Աշխարհում Մախաչկալայում կրկնակի ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 52-ի
Պայթյունների զոհ էր դարձել 4 մարդ:
Աղբյուր` Vesti.ru - 12:10 | Աշխարհում Աֆղանստանում չարգելեցին կանանց վաճառքը
Երկրի խորհրդարանը չեղյալ է համարել կանանց իրավունքների պաշտպանման նոր օրինագիծը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 11:58 | Աշխարհում Curiosity մարսագնացը վերականգնել է Մարսի ուսումնասիրությունը
Սարքը Կարմիր մոլորակ էր ժամանել 2012 թ. օգոստոսի 6-ին:
Աղբյուր` Itar-tass.com - 11:51 | Հայաստան «Դժոխք երկրի վրա». «Շիրակ կենտրոն»-ը` Գյումրու տնակների մասին
Տեսանյութը` Panorama.am
- 11:45 | Աշխարհում Լյուքսենբուրգը կփոխի Սահմանադրությունը
Փոփոխությունը կազդի նաև իշխանական զիված ուժերի ղեկավարության վրա:
Աղբյուր` Euromag.ru - 11:38 | Աշխարհում BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր М5 և М6 մոդելները
Ավտոմեքենաների նախնական գինը 103 հազար եվրոն է:
Աղբյուր` Luxplanet.ua - 11:30 | Աշխարհում Վերմոնտ նահանգում օրինականացրել են էֆթանազիան` «թեթև մահը»
Օրենքի ընդունումը թույլ կտա անբուժելի հիվանդին «վերահսկել իր ճակատագիրը»:
Աղբյուր` Lenta.ru - 11:23 | Աշխարհում Պաշտոնական. «Մոուրինյոն հեռանում է «Ռեալից»
Երեկ երեկոյան հատուկ հրավիրած մամուլի ասուլիսում հաստատել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Աղբյուր` Panorama.am - 11:15 | Աշխարհում Moody's-ը սպառնացել է իջեցնել ԱՄՆ-ի վարկանիշը
Կոնգրեսը և Սպիտակ տունը պետք է համաձայնության գան բյուջեի և պետպարտքի նվազեցման հարցերում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 11:08 | Աշխարհում Չինաստանում կառուցել են Ամիթաբհա Բուդդայի աշխարհի ամենաբարձր արձանը
Արձանի բարձրությունը հասնում է 48 մետրի:
Աղբյուր` Itar-tass.com - 11:02 | Աշխարհում Իսրայելցի զինվորականները գնդակահարել են սիրիական տարածքները
Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվել:
Աղբյուր` Ria.ru - 10:55 | Աշխարհում Apple-ը սկսել է առաջին iWatch-ի փորձարկումը
Նորույթը կներկայացվի ս.թ. հոկտեմբեր ամսին:
Աղբյուր` Vesti.ru - 10:50 | Հայաստան Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել «Փարաջանով» ֆիլմը
2012թ-ին ավարտին են հասցվել «Անվերջ վերադարձ», «Եթե բոլորը», «Սայաթ Նովա», «Ձայն լռության» ֆիլմերը:
Աղբյուր` Panorama.am - 10:43 | Աշխարհում Օբաման Օկլահոման աղետի գոտի է հայտարարել
Հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 10:37 | Աշխարհում 1265թ-ին այս օրն է ծնվել Դանթե Ալիգիերին
1308-21 թվականներին գրված Աստվածային կատակերգությունը համարվել է իտալերենով ամենալավ գրական գործը և համաշխարհային գրականության գլուխգործոցը։
Աղբյուր` Calend.ru - 10:31 | Աշխարհում Գվատեմալայի նախկին ղեկավարին հրաժարվել են դատել ցեղասպանության համար
Երկրի Սահմանադրական դատարանը հանել է Էֆրաին Ռիոս Մոնտեի դեմ մեղադրանքը:
Աղբյուր` Vzglyad.ru - 10:25 | Հայաստան Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքը
Մանրամասները` Panorama.am
- 10:20 | Աշխարհում Հյուսիսային Կորեան ազատ է արձակել 16 չինացի ձկնորսներին
Չինացիներով նավը առգրավվել էր ավելի քան 2 շաբաթ առաջ:
Աղբյուր՝ BBC Russian
15:30 30/06/2012 » Հասարակություն
Ի. Գասպարյան. Ցեղասպանության հուշարձանը գաղտնի է կառուցվել
Հայաստանում ասորական համայնքի խնդիրների, համայնքի գործունեության ու նախաձեռնությունների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանի հետ:
- Անդրադառնանք ՀՀ-ում ասորական համայնքի խնդիրներին: Ի՞նչ խնդիրներ կան այսօր համայնքի առաջ:
- Ասորական համայնքի խնդիրը մեկն է` պահպանել իրեն: Հայաստանի կառավարության կամ մեր կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպատակաուղղված են համայնքի պահպանման խնդրին: Գիտեք, Հայաստանում առկա է արտագաղթ և ասորիներն էլ են արտագաղթում: Հասկանալի է, կան սոցիալական խնդիրներ, որոնք վերաբերում են ինչպես ամբողջ երկրին, այնպես էլ ասորական համայնքին, սակայն այսօր ասորիները և այլազգի ներկայացուցիչները հասարակությանը անտեսանելի խտրականության են ենթարկվում: Մեզ կարող են ազգային պատկանելիության պատճառով ազատել աշխատանքից: Բայց դա, որպես կանոն, դժվար է ապացուցել:
- Ունե՞ք այդպիսի օրինակներ
Այո, վերջին օրինակներից մեկը. «ԱրմենՏել»-ում է այդպիսի դեպք գրանցվել: Այդ ընկերության Արտաշատի մասնաճյուղում աշխատող մի ասորուհու են ազատել աշխատանքից: Արտաքուստ անտեսանելի է խտրական վերաբերմունքը աշխատանքի վայրում: Երբ գալիս է աշխատանքից որևէ մեկին ազատելու պահը, ընտրությունը կատարվում է ոչ հօգուտ այլազգիների: Քանի որ փաստացիորեն դա չի արձանագրվում, ապա և ապացուցելն էլ բարդ է:
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում պետություն-համայնք համագործակցությունը: Ինչպիսի՞ խնդրահարույց դրվագներ կան
- Օրինակ, ասորի ժողովրդի ցեղասպանության հուշարձանը, որի բացումն էր վերջերս, ասորական համայնքի զգալի մասի մոտ առաջացրեց դժգոհության ալիք, քանի որ դա այն հարցն է, որը պարտադիր պետք է քննարկվեր հրապարակայնորեն համայնքի շերտերի բոլոր ներկայացուցիչների հետ, ինչը արված չէր: Երբ այդ հարցը շտկելու նպատակով մենք դիմեցինք Երևանի քաղաքապետ պարոն Բեգլարյանին, նա ասաց` դա այնպիսի հարց է, որը վերաբերում է ամբողջ ասորի ժողովրդին և առաջարկեց հանձնաժողով կազմել, քննարկել և ներկայացնել իրեն: Մենք կազմեցինք հանձնաժողով, քննարկումներ տեղի ունեցան, բայց հետո Գագիկ Բեգլարյանը պաշտոնաթող արվեց, եկավ նոր քաղաքապետ, որն ընդհանրապես անտեսեց այս հարցը:
- Բայց, այնուամենայնիվ, հուշարձանը բացվեց և այդ արարողությանը մասնակցում էին ասորական համայնքների ներկայացուցիչներ:
- Այո, իհարկե ներկայացուցիչներ կային, քանի որ մեր համայնքի որոշ մասը կողմ էր այդ նախագծին: Բայց քանի որ այդ գործընթացը ի սկզբանե եղել է օրենքի կոպիտ խախտումներով, պարզ է, որ փաստաթղթերը տրվելու են միջազգային դատարան: Ավելին ասեմ, որ նույնիսկ կոպիտ տառասխալներ կան և' անգլերեն տեքստում, և' ասորերենում, ինչը պատիվ չի բերում մեզ բոլորիս (նկատի ունեմ և', հայերին և' ասորիներին), քանի որ այդ անգրագիտությունը տեսավ ամբողջ աշխարհը: Նշեմ, որ այդ նախագիծը ֆինանսավորվում էր ասորիների կողմից: Ցավոք, Հայաստանի իշխանությունների կողմից ցուցաբերված անտարբերությունը հնարավորություն չտվեց բոլոր ասորիներին մասնակցել այդ արարողությանը, քանի որ իրենց դժգոհությունը անտեսվել էր: Բացի այդ, ըստ քաղաքաշինության մասին օրենքի, հանրային շինությունները պետք է հրապարակվեն, քննարկվեն, հետո հաստատվեն: Այդ բոլոր կետերը կոպիտ խախտված են:
Ասեմ, որ այդ հուշարձանի տեղն է նաև անհարմար: Կողքին թենիսի կորտ է, ռեստորան, դա ցեղասպանության հուշարձանի տե՞ղ է:
- Բայց կազմակերպիչներից ասորի դերասան Ռազմիկ Խոսրոևը հուշարձանի վերաբերյալ դրական էր արտահայտվել:
- Ասեմ, որ կարևոր չէ, թե ով ինչպես է արտահայտվում, քանի որ օրենքը բոլորի համար մեկն է: Բացի այդ համայնքի արժանապատվությանը ոչ մեկ իրավունք չունի գցելու: Իսկ Ռազմիկ Խոսրոևը այդ անօրինականության ակունքներին էր կանգնած:
- Այդպիսի մի հուշարձան կառուցվելու է նաև Ծիծեռնակաբերդում: Ի՞նչ փուլում է դա:
- Տարբեր նամակներ ենք ուղղել, հարցն անընդհատ բարձրացնում ենք, բայց առայժմ ոչ մի պատասխան չունենք: Ծիծեռնակաբերդը նման հուշարձանի ճիշտ տեղն է, քանի որ բոլորը գիտեն, որ ասորիները և հայերը արյուն են թափել և կոտորվել են միասին: Գումարած դրան, եղել են ասորական ջոկատներ, որոնք հայկական ջոկատների թիկունքին են կանգնել: Ելնելով վերոհիշյալից՝ հետևում է, որ հիշատակի տուրքնել է անհրաժեշտ մատուցել երկու ժողովուրդներին միասին Ծիծեռնակաբերդում:
Նաև նշեմ, որ մենք հասունացրել ենք ասորական ցեղասպանության հարցը, որպեսզի այն ընդունի Հայաստանի Խորհրդարանը: Սակայն, այստեղ հետաքրքիրն այն է, որ հանկարծ «Ժառանգություն» կուսակցությունը օրինագիծ է ներկայացնում հույների, ասորիների և այլ ժողովուրդների ցեղասպանության հետ կապված: Ուզում եմ տրամաբանությունը հասկանալ. մարդիկ այդ դաշտում չկան ու հանկարծ` այդպիսի օրինագիծ: Օրինակ, ինչպե՞ս կարելի է օրինագիծ ներկայացնել, կանխավ չհանդիպելով ո'չ հունական, ո'չ ասորական համայնքների հետ և ի՞նչ է նշանակում «այլ ժողովուրդներ»: Քանի որ ասորական ցեղասպանության հարցը արդեն ՀՀ ԱԺ-ում հասունացել է, ես առաջարկեցի ասորիների ցեղասպանության հարցը տարանջատել:
Տվյալ հարցը քաղաքական հարց է, ինչը պահանջում է շատ զգույշ մոտեցում: Զարուհի Փոստանջյանի հեղինակային նախագիծը բավականին մեծ թերություններ ունի: Անլրջություն էր նման թերություններով նախագիծը պահանջել դնել քվեարկության, քանի որ դա այն քաղաքական խնդիրն է, որին «դեմ» չի կարելի քվեարկել: Այդ անմտածված քայլի հետևանքով նախընտրական շրջանում ամբողջ հայկական և ասորական սփյուռքը աղմուկ բարձրացրեց, թե ՀՀ ԱԺ-ն «դեմ» է քվեարկում ասորիների ցեղասպանության մասին օրինագծին: Ես կարծում եմ, դա նախընտրական շրջանում «Ժառանգություն» կուսակցության կողմից արված փիառ քայլ էր:
- Եկեք անդրադառնանք Ասորիների համաշխարհային ֆորումի` Հայաստանում կազմակերպվող կոնֆերանսին:
- ՀՀ վարչապետի առաջարկով այդ կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ էր ստեղծել հիմնադրամ, որն արդեն ստեղծվել է: Հիմա հարկավոր է, որ կառավարությունը իր խոստումը կատարի և այդ կենտրոնի համար տեղ հատկացնի:
- Իսկ ինչո՞վ եք պայմանավորում մինչև այժմ պատասխան չստանալը:
- Անտարբերությամբ և ասորական ժողովրդի պրոբլեմների ոչ լուրջ ընկալմամբ:
- Նախաձեռնություն կար` ստեղծել համաշխարհային գիտահետազոտական և մշակութային ասորական կենտրոն: Ո՞ւմ նախաձեռնությունն է դա:
- Դա իմ նախաձեռնությունն է: Կարծում եմ, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարելի է կենտրոնացնել ասորական ուժերը: Եվրոպայի, ԱՄՆ-ի ասորիներին միավորելու համար մեկ ուժ է պետք: Կարծում եմ, որ դա նաև Հայաստանին է պետք: Ես Հայաստանի քաղաքացի եմ, և երբ ասորական համայնքի մասին ինչ-որ բան եմ մտածում, մտածում եմ նաև, որ Հայաստանի համար լավ լինի:
- Այդ կենտրոնի հետ կապված ձեր տեսլականը ո՞րն է:
Մենք այն անվանել ենք գիտահետազոտական և մշակութային կենտրոն: Տեսեք, ցանկացած գիտական ուսումնասիրության ու մշակույթի մեջ քաղաքականության տարր կա: Մենք այն չենք անվանել քաղաքական կենտրոն, բայց, բնականաբար, դա ենթադրվում է:
Մեկնաբանելով «ԱրմնեՏել»-ի` Արտաշատի մասնաճյուղից ազգությամբ ասորի աշխատակցի` իր ազգային պատկանելության պատճառով աշխատանքից ազատվելու մասին` Ի. Գասպարյանի տեղեկությունը, Panorama.am-ի հետ զրույցում ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշեց. «Ի՞նչ կապ ունի մարդու ազգությունը: Դա բացարձակապես չի կարող իրականություն լինել: Մեր ընկերութունը որևէ խտրականություն չի դնում: Հնարավոր չէ, որ օրենքից դուրս պատճառներով որևէ մեկը հեռացվի աշխատանքից»:
Ազգության հողի վրա աշխատանքից ազատելու լուրը ստուգել իհարկե չհաջողվեց, քանի որ այն մեզ հաղորդողն էլ չէր նշել անուն-ազգանուն։
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
17:08 21/05/2013 » Սպորտ
«Յուվենթուսի» մարզիչը դատապարտվել է` 2 աղջկա սպանության համար
17:05 21/05/2013 » Իրավունք
Շատ մեծ աջակցություն է լինելու. Կառավարության պատասխանը արմավիրցիներին կլինի մայիսի 23-ին
17:04 21/05/2013 » Քաղաքական
17:00 21/05/2013 » Սպորտ
16:54 21/05/2013 » Հասարակություն









Հենրիխ Մխիթարյան. «Եթե առաջարկներ լինեն, ակումբը թող որոշի»
- Տարբեր տարիքում տարբեր թիմերի եմ երկրպագել: Նախկինում Մյունխենի «Բավարիային» չէի սիրում, իսկ հիմա այդ թիմն ինձ դուր է գալիս: Նույնը վերաբերում է «Բարսելոնին»:
Ե.Սիմոնյան. Գյուղերում դեռ գերիշխում է «գյուղապետն ինչպես թելադրի, այդպես էլ կանենք» սկզբունքը
-Շատ կարևոր է գիտակցության բարձրացումն ու գիտելիքի ավելացումը, որ ավագանիում ներկայացված անձն իմանա, որ ինքը սեփական խելքը պետք է ունենա և չենթարկվի:
Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է
Կառավարությունը ինչո՞ւ մեկ տարի յոթ ամիս լռում էր գազի գնի բարձրացման մասին, երբ դրա մասին գիտեին բոլորս...