«Ըտենց բան չկա». Բյուրեղավանի քաղաքապետը թյուրիմացություն է համարում զինվորականի տունը վաճառելու մասին լուրը

18:43 27/07/2012 » Իրավունք

«Ըտենց բան չկա». Բյուրեղավանի քաղաքապետը թյուրիմացություն է համարում զինվորականի տունը վաճառելու մասին լուրը

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 1-ին հանրակացարանի բնակիչ Հերմինե Պետունցը, որը իր զինծառայող ամուսնու հետ այժմ ժամանակավոր բնակվում է Լեռնային Ղարաբաղում, «Առավոտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե հանրակացարանի իր բնակարանը Բյուրեղավանի քաղաքապետը վաճառել է և այժմ իրենք կանգնած են փաստի առաջ:

«Ես զարմացա, անմիջապես վերադարձա Բյուրեղավան, տեսա՝ իրականում մեր դռան փականը կոտրել են, բացել են, իսկ բնակարանն էլ վաճառվել է Դերո անունով մեկին՝ 650 000 դրամով: Ինչպե՞ս կարելի է վաճառել բնակարանը, եթե ես իմ չորս երեխաների հետ հաշվառված եմ այդ բնակարանում, եւ բնակարանը պատկանում է ինձ»,- թերթին ասել է Հերմինե Պետունցը:

Օգնության հույսով տիկինը դիմել է Կոտայքի մարզի դատախազություն, նախագահի աշխատակազմ, սակայն այստեղից նրա նամակն ուղարկել էին Կոտայքի մարզպետարան:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, որը նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, այդ տեղեկությունը թյուրիմացություն համարեց և ասաց, որ նման բան չկա:

«Ըտենց բան չկա, թյուրիմացություն է», -ասաց քաղաքապետը:

-Ի՞նչն է թյուրիմացություն, կներկայացնե՞ք
Կըլնի՞, բան անենք, գրավոր կգրեմ կտամ, հիմա փողոցում եմ, կողքս մարդ չկա

-Պարոն Բալասյան, ձեզ մեղադրում են զինվորականի բնակարանը վաճառելու համար
-Իրանց ասելով հո չի՞

-Այսինքն, սխա՞լ են ասում
-Դե կնայեն էլի, դատախազություն ու նախագահական են բողոքել: Ես բոլոր հիմքերը ներկայացրել եմ: Ըտեղ թյուրիմացություն կա:

Նա խոստացավ ավելի ուշ պարզաբանել, թե որն է թյուրիմացությունը:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց