- 14:10 | Աշխարհում Ֆինլանդիայում կարգելվի մուրացկանությունը
Օրինագիծը կքննարկվի ս.թ. աշնանը:
Աղբյուր` Euromag.ru - 14:03 | Տարածաշրջան «Եթե Բաքվում խաղաղ ցույցեր լինեն՝ Ալիևը կհետևի Էրդողանի օրինակին»
«EuropeanVoice» պարբերականը տպագրել է Ադրբեջանի` ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի նախագահ Անար Մամմադլիի` «Ադրբեջանում լուռ, թե ՞ հրապարակային դիվանագիտություն» վերնագրով հոդվածը:
Մանրամասները` Panorama.am - 13:55 | Աշխարհում Ղրղզստանի խորհրդարանը հաստատել է Պենտագոնի բազայի դուրս բերումը երկրից
Գործընթացը տեղի կունենա 2014թ. հուլիսին:
Աղբյուր` Ria.ru - 13:40 | Աշխարհում Գերմանիայում FEMEN-ի ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել Օբամայի այցի հետ կապված
Տեսանյութը` Newsru.com
- 13:32 | Հայաստան Այսօր Նիքոլ Քիդմանի ծննդյան օրն է
Ամերիկացի հայտնի դերասանուհին կդառնա 46 տարեկան:
Աղբյուր` Imdb.com - 13:25 | Հայաստան Միջազգային գիտաժողովում Արա Պապյանը բարձրացրել է հայերի հողային իրավունքների հարցը
Մանրամասները` Ermenihaber.am
- 13:20 | Աշխարհում Անհնար էր նկարագրել աքսորված հայերի տառապանքն ու թշվառությունը
«Ekklesia» պարբերականը տպագրել է Լոնդոնում բնակվող հայ պատմաբան Արա Իսկանդարյանի «Հայոց ցեղասպանություն. հիշատակում, ներում, վերափոխում» վերանագրով հոդվածը:
Աղբյուր` Panorama.am - 13:15 | Աշխարհում ՅՈւՆԵՍԿՈ. Սիրիայում Համաշխարհային ժառանգության օբյեկտները սպառնալիքի տակ են
Հակամարտության հետևանքով հուշարձանները ոչնչանում են:
Աղբյուր` BBC Russian - 13:03 | Աշխարհում Աֆղանստան. Պայթյուն է տեղի ունեցել դատախազության շենքի մոտակայքում
Զոհվել է 2 մարդ, վիրավորվել` 1-ը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:50 | Աշխարհում Ուիլյամը և Քեյթը որոշել են նախապես չպարզել ապագա թագաժառանգի սեռը
Քեմբրիջի դքսուհին իր ապագա երեխային լույս աշխարհ կբերի այն հիվանդանոցում, որտեղ արքայադուստր Դայանան ծննդաբերել է իր երկու որդիներին:
Աղբյուր` The Daily Express - 12:42 | Հայաստան Երկխոսություն ավագ և կրտսեր սերունդների քաղաքական գործիչների միջև
Հունիսի 21-23-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամը Ծաղկաձորում համատեղ կիրականացնեն «Ապագային ընդառաջ. երիտասարդությունը քաղաքականության մեջ այսօր և վաղը» խորագրով ծրագիրը:
Աղբյուր` ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն - 12:35 | Տարածաշրջան Լ. Յունուս. «Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բռնաճնշումներն էլ ավելի կմեծանան»
Այս մասին հայտարարել է Ադրբեջանական խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրենը:
Աղբյուր` Panorama.am - 12:25 | Աշխարհում Սինգապուրը մեղադրել է Ինդոնեզիային իր քաղաքացիներին թունավորելու մեջ
Այս մասին հաղորդել է Channel NewsAsia կայքը:
Աղբյուր` Lenta.ru - 12:18 | Աշխարհում Իսրայելը հաջողությամբ է պայքարում թրաֆիքինգի դեմ
Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում:
Աղբյուր՝ Mignews.co.il - 12:10 | Աշխարհում Հնդկաստանում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 182-ի
Փախստականի կարգավիճակում է հայտնվել 75 հազար բնակիչ:
Աղբյուր` Interfax.ru - 11:57 | Աշխարհում Մոսկվայի քաղաքապետի թեկնածուների թիվը գնալով աճում է
Պաշտոնի համար պայքարելու են 12 թեկնածուներ:
Աղբյուր` Vesti.ru - 11:50 | Հայաստան Վարչապետը` նախարարներին. «Դուք պարտավոր եք պատասխանել ՎՊ-ի մեղադրանքներին. կամ հերքեք, կամ կրեք պատասխանատվություն»
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Տիգրան Սարգսյանը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ:
Մանրամասները` Panorama.am - 11:43 | Աշխարհում Facebook-ի օգտատերերը կարող են մեկնաբանություններում նկարներ տեղադրել
Խոսքը գնում է JPG կամ PNG նկարների մասին:
Աղբյուր` Pravda.ru - 11:36 | Տարածաշրջան Թուրք ոստիկանները ցուցարարների դեմ դարձյալ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել
Նախօրեին լարված իրավիճակ է տիրել երկրում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում:
Աղբյուր՝ Rosbalt.ru
- 11:30 | Հայաստան Հայաստանի յոգերը, էկո-ակտիվիստներն և համախոհները հրավիրում են յոգական ֆլեշ-մոբի
Ակցիան իրականացվելու է հունիսի 21-ին, ժ.19:00-20:00 Կասկադի տարածքում. նպատակն է` հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանի բնապահպանական խնդիրների վրա և միևնույն ժամանակ գովազդել առողջ ապրելակերպն ու առողջ մտածելակերպը՝ յոգան:
- 11:24 | Հայաստան Վերանորոգվել և վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները
Երևանի համաչափ զարգացման համատեսքտում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվեցին նաև բակային տարածքները:
Աղբյուր` Yerevan.am - 11:18 | Աշխարհում Չինական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել
Վիրավորների թիվը հասնում է 149-ի:
Աղբյուր` Lenta.ru - 11:12 | Հայաստան ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին
Մանրամասները` Panorama.am
- 11:07 | Աշխարհում Ֆրանսիան զենք չի մատակարարում Սիրիայի ապստամբներին
Այս մասին հայտարարել է երկրի ՊՆ ղեկավարը:
Աղբյուր` Ria.ru - 11:00 | Աշխարհում ԱՄՆ հետախուզությունը չի կարդացել Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքացիների հաղորդագրությունները
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Աղբյուր` Interfax.ru - 10:45 | Աշխարհում Այսօր գազանանոցներում գտնվող փղերի պաշտպանության համաշխարհային օրն է
Օրն առաջին անգամ նշվել է 2009թ-ին:
Աղբյուր` Calend.ru - 10:38 | Հայաստան Ուղևորափոխադրում իրականացնող ոչ մի ընկերություն սակագնի բարձրացման դիմում չի ներկայացրել
Այս մասին Panorama.am-ին հայտնել է ՏԿՆ տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:
Աղբյուր` Panorama.am - 10:32 | Աշխարհում Քաթչերը և Կունիսը կամուսնանան տիեզերքում
Հոլիվուդյան զույգը այդ նպատակով դիմել է Virgin Group ընկերությանը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 10:25 | Հայաստան Ճապոնիան սատարել է միջուկային զինանոցի կրճատման մասին ԱՄՆ առաջարկը
Այս մասին հայտարարել է երկրի կառավարության գլխավոր քարտուղարը:
Աղբյուր` Itar-tass.com - 10:16 | Աշխարհում ԱՄՆ Պետքարտուղարություն. Չինաստանն ու Ռուսաստանը վատ են պայքարում մարդկանց առևտրի դեմ
Այս մասին նշված է կառույցի ամենամյա զեկույցում:
Աղբյուր` BBC Russian - 10:10 | Աշխարհում ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել
Միջադեպը տեղի է ունեցել Կենտուկի նահանգում. կա ևս մեկ վիրավոր:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:05 | Հայաստան Փախստականների հայրենիք Հայաստանը. խոսուն թվեր
1996թ-ին «Փախստականների մասին» օրենքի ընդունումից հետո մինչ օրս 86 հազար փախստական արդեն ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն:
Մանրամասները` Panorama.am - 10:00 | Հայաստան Այսօր օրվա մեծ մասը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև ու ամպրոպ
Օդի ջերմաստիճանը հարավային շրջաններում կնվազի 2-4 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 22:05 | Աշխարհում Ամերիկացիները բեկոնի բույրով սուրճ կարտադրեն
Սուրճը կանվանվի Maple Bacon Morning:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 21:47 | Աշխարհում Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել միջուկային ծրագրի վերաբերյալ
Աղբյուր` Vzglyad.ru
- 21:13 | Հայաստան Վարդան Այվազյանը չի զղջում իր արածի համար
Տեսանյութը՝ Panorama.am
- 21:05 | Աշխարհում Հունգարիայի խորհրդարանը տարհանվել է
Կառավարության շենքում պայթուցիկ է հայտնաբերվել:
Աղբյուր՝ Gazeta.ru - 20:45 | Աշխարհում Ֆրանսիայում ջրհեղեղների հետևանքով 2 հազար մարդ է տահանվել
Խեղդվել է 2 մարդ:
Աղբյուր` Itar-tass.com - 20:38 | Աշխարհում Էրդողանի հախուռն վարվելաձևը թուրքերին խելագար է դարձնում
«The Guardian» պարբերականն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և Թուրքիայի վարչապետ Էրդողանի ցուցաբերած վերաբերմունքին:
Աղբյուր՝ Panorama.am - 20:30 | Աշխարհում Android ծրագիրը բուժում է անքնությունից
Մանրամասները՝ Vesti.ru
- 20:23 | Աշխարհում ԱՄՆ-ը և Ռուսաստանը կհամագործակցեն կիբերանվտանգության ոլորտում
Երկու երկրների նախագահները համաձայնագիր են ստորագրել:
Աղբյուր՝ Mignews.co.il - 20:15 | Աշխարհում Քարզայը չի մասնակցի թալիբների և ԱՄՆ-ի միջև բանակցություններին
Հայտարարել է ինքը՝ Աֆղանստանի նախագահը:
Աղբյուր՝ BBC Russian - 20:08 | Հայաստան Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանին վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը»
Ֆեյսբուք սոցիալական ցանցում նման հայտարարությամբ հանդես է եկել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը:
Աղբյուր՝ Panorama.am - 20:00 | Աշխարհում Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Զոհերի թիվը կարող է աճել:
Աղբյուր` Ria.ru - 19:48 | Աշխարհում Արտասովոր շների մրցույթ
Հաղթողը հազարավոր դոլարներ կշահի:
Լուսանկարները` ABC News - 19:40 | Աշխարհում Իրաքի հյուսիսում ահաբեկչության հետևանքով քաղաքական գործիչ է զոհվել
Կա ևս 4 զոհ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 19:33 | Աշխարհում Դոլչեն և Գաբանան դատապարտվել են մեկ տարի ութ ամսվա ազատազրկման
Դիզայներները ճաղերի հետևում կհայտնվեն ֆինանսական խարդախության և հարկերից խուսափելու համար:
Աղբյուր` Vesti.ru - 19:15 | Հայաստան Գյումրիում գետը վարարել, մարդկանց տներն է լցվել
Դեպքի վայր է մեկնել Շիրակի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Աղբյուր՝ Panorama.am - 19:07 | Աշխարհում Ժնևում քաղաքական աղբից հսկայական քանդակ են սարքել
Դա արվել է բնակիչների ուշադրությունը գրավելու շրջակա միջավայրի աղտոտվածության խնդիրներին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 18:53 | Աշխարհում Նիգերիայում արգելել են արբանայակային հեռախոսների օգտագործումը
Այդ միջոցները նախատեսված են կանխելու «Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման կողմից ծրագրվող հարձակումները:
Աղբյուր՝ BBC Russian - 18:45 | Աշխարհում Դաղստանի արդյունաբերության փոխնախարարը ավտովթարի է ենթարկվել
Քաղաքական գործիչը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Աղբյուր՝ Gazeta.ru - 18:22 | Աշխարհում Ֆաբիո Կապելլո. «Ես մնում եմ Ռուսաստանում»
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հերքել է լուրերը, որ պատրաստվում է տեղափոխվել ՊՍԺ:
Աղբյուր՝ Panorama.am - 18:08 | Աշխարհում Նեպալում զբոսաշրջիկներով ուղղաթիռ է վթարվել
Օդաչուի և անձնակազմի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվել:
Աղբյուր` Pravda.ru - 18:00 | Հայաստան Հովիկ Օհանյանը` ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ
Նշանակումը կատարվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով:
Աղբյուր` Panorama.am - 17:47 | Աշխարհում Եգիպտոսին չօգնեց ԵՄ-ի կողմից ստացած 1 մլրդ եվրոն
Այն նախատեսված էր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:
Աղբյուր՝ Mignews.co.il
15:45 31/07/2012 » Հարցազրույցներ
Ադրբեջանի և Թուրքմենստանի հարաբերությունների վատթարացումն անխուսափելի է
Վերջին շրջանում Ադրբեջանի և Թուրքմենստանի հարաբերությունները Կասպից ծովի ջրային տարածքների և դրանցում առկա էներգակիրների օգտագործման շուրջ բավականին սրվել է: Սրա առնչությամբ Panorama.am-ը զրուցեց ադրբեջանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սարգիս Ասատրյանի հետ:
-Պարոն Ասատրյան, վերջին ժամանակներում կրկին լարվել էին Ադրբեջանի և Թուրքմենստանի հարաբերությունները: Ինչո՞վ է դա բացատրվում:
-Հիմնական պատճառը Կասպից ծովի բաժանման խնդիրն է: Ինչպես հայտնի է, այստեղ կան նավթի և գազի հսկայական պաշարներ, և բնական է, որ կողմերից ոչ ոք չի ցանկանում դրանք զիջել հարևաններին: Խորհրդային միության տարիներին Կասպից ծովի կարգավիճակը հստակ որոշված էր. այն բաժանվել էր Իրանի և ԽՍՀՄ-ի միջև: Վերջինիս փլատակների վրա ձևավորված մերձկասպյան հանրապետություններն արդեն 20 տարուց ավել է չեն կարողանում ծովը բաժանել սեկտորների: Դա լրացուցիչ լարվածություն է առաջացնում նրանց միջև: Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև այն հասավ իր գագաթնակետին 1996 թ., երբ կողմերի միջև համարյա պատերազմական իրադրություն էր ստեղծվել: Այնուամենայնիվ, երկու երկրները կարողացան գալ որոշակի համաձայնության, և բանը չհասավ բախման: Չնայած դրան՝ Կասպից ծովի կարգավիճակն այսօր մերձկասպյան երկրների համար ամենացավոտ խնդիրներից մեկն է: Միայն ծովի հյուսիսային հատվածն է բաժանվել Ռուսաստանի և Ղազախստանի միջև, և այնտեղ արդեն ընթանում են ածխաջրածնային հանքերի շահագործման աշխատանքներ: Իսկ հարավային հատվածում դեռևս կան վիճելի տարածքներ, և դժվար թե մոտ ապագայում լուծվի դրանց պատկանելիության խնդիրը:
-Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը և Թուրքմենստանը փորձում են ուժեղացնել իրենց ռազմածովային ուժերը՝ ձեռք բերելով համապատասխան սպառազինություն:
-Վերջին ժամանակներում ադրբեջանական լրատվամիջոցները լրջորեն մեղադրում էին Թուրքմենստանին ռազմածովային տեխնիկա ձեռք բերելու և Կասպից ծովում ուժերի հավասարակշռությունը խախտելու փորձերի մեջ: Թուրքմենական կողմին իր հերթին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից վերջերս մեծաքանակ տեխնիկայի ձեռքբերման փաստը: Իրադարձությունների նման ընթացքը լրջորեն անհանգստացնում է նաև Իրանին, որը նույնպես իր շահերն ունի Կասպից ծովում: Բացի դրանից Իրանում լուրջ մտավախություն ունեն, որ Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմածովային տեխնիկան կարող է օգտագործվել հենց այդ երկրի դեմ: Իրականում Կասպից ծովն արդեն գերհագեցած է ռազմական տեխնիկայով: Մերձկասպյան երկրները չեն ցանկանում որևէ զիջումների գնալ, և այս համատեքստում Թուրքմենստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կմնան լարված մինչև Կասպիցի վերջնական կարգավիճակի որոշումը, ինչը մոտ ժամանակներս նույնպես ոչ իրատեսական է թվում:
Տպավորություն է ստեղծվում, որ Բաքվից և Անկարայից հաճախ հնչող այսպես կոչված «թյուրքական եղբայրության» մասին թեզը երկրորդ պլան է մղվում, երբ ի հայտ է գալիս իրական տնտեսական և քաղաքական շահերի բախում:
Իրականում «թյուրքական եղբայրությունը» կամ պանթյուրքիզմի այլ նմանօրինակ լատենտ դրսևորումները վաղուց արդեն ապացուցել են իրենց ոչ կենսունակությունը: Դժվար է որևէ նմանություն գտնել, ասենք, Թուրքիայի բնակչի և չուվաշի միջև, բացի նրանից, որ նրանք խոսում են թյուրքական լեզուների տարբեր բարբառներով: Այս փաստը բնավ չի կարող կապող օղակ հանդիսանալ ծագումնաբանորեն, մշակութապես և աշխարհընկալմամբ բոլորովին տարբեր, թյուրքախոս ժողովուրդների միջև: Ադրբեջանն իր անկախացումից ի վեր նաև այս սին թեզի հիման վրա փորձում է թյուրքական պետություններին համախմբել Հայաստանի դեմ, սակայն այդ բոլոր փորձերը մատնվում են անհաջողության, իսկ մեր երկիրը հիանալի հարաբերություններ ունի միջինասիական թյուրքալեզու հանրապետությունների հետ: Միևնույն ժամանակ մեզանում էլ պետք է հստակ գիտակցվի, որ Հայաստանը խնդիրներ ունի ոչ թե թյուրքալեզու աշխարհի, այլ իր հանդեպ ագրեսիվ տրամադրված կոնկրետ հարևանների՝ Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի հետ: Այսպես կոչված «թյուրքական եղբայրության» գաղափարը վաղուց արդեն կորցրել է իր հրատապությունը՝ հատկապես Կենտրոնական Ասիայում, իսկ Ադրբեջանում և Թուրքիայում այն մերթընդմերթ արծարծվում է զուտ քարոզչական նպատակներով և որևէ կենսունակ հիմք ուղղակի չի կաորղ ունենալ, ինչպես ամեն մի կեղծ բան:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
14:10 20/06/2013 » Հասարակություն
14:07 20/06/2013 » Հասարակություն
Սինգապուրը «խեղդվում է» Ինդոնեզիայի անտառային հրդեհների ծխից
14:00 20/06/2013 » Հասարակություն
«Վերելակի անվտանգության համար պատասխանատու են խցիկ մտնողից մինչև փորձագետը»
13:55 20/06/2013 » Հասարակություն
Փոփոխություն առանց փոփոխության. Ոստիկանությունը պարզաբանել է
13:45 20/06/2013 » Հասարակություն
Մամմադլի. Եթե Բաքվում խաղաղ ցույցեր լինեն՝ Ալիևը կհետևի Էրդողանի օրինակին









ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին
-Արվեստագետներն իջնում են դեպի անդունդ: Թե այս իրավիճակում ինչ կարելի է ակնկալել, չեմ կարող ասել:
Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը
-Ես այլևս չեմ մեղադրում ինչ-որ մեկին, որ գնում է: Մարդ նախ իր անձնական խնդիրները պետք է կարողանա լուծել, հետո նոր հայրենասիրությունը, մյուս բաները:
Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ
-Մարդիկ փոխվել են, դարձել են ավելի ինքնանփոփ, ֆիքսվել են իրենց վրա: Դա գալիս է կյանքի ոչ նորմալ պայմաններից: