- 13:15 | Աշխարհում Սիրիայի ընդդիմություն. Բանակցություններ` միայն Ասադի հեռանալուց հետո
Երկրի նախագահի հրաժարականի դեպքում սիրիացի ընդդիմադիրները բանակցություններ կվարեն Ժնևում:
Աղբյուր` BBC Russian - 13:08 | Աշխարհում Կիևում ձերբակալություններ են
Ոստիկանության կողմից գեյ-շքերթի անցկացման դեմ ակցիայի 10 ցուցարար է ձերբակալվել:
Աղբյուր` Gazeta.ru - 12:50 | Աշխարհում «Բաքվի իրարամերժ հայտարարությունների պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր չէ»
«Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ռազմավարական մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Աղբյուր` Panorama.am - 12:44 | Աշխարհում Մախաչկալայում մահապարտի կողմից պայթյուն է իրականացվել
Ահաբեկիչը զոհվել է. կա 5 վիրավոր:
Աղբյուր` Ria.ru - 12:38 | Աշխարհում Ռուսաստանը և ԱՄՆ-ն Սիրիայի հարցը կքննարկեն Փարիզում
Ամմանում լրագրողներին հայտնել է ամերիկացի պաշտոնյան:
Աղբյուր՝ Mignews.co.il - 12:25 | Աշխարհում Շվեդիայում անկարգությունները հերթական քաղաքն են գրավել
Ցուցարարները 3 ավտոմեքենա են այրել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:18 | Աշխարհում Կիևում մեկնարկել է գեյ-շքերթը
Ակցիային մոտ 50 համասեռամոլ է մասնակցում:
Աղբյուր` Interfax.ru - 12:10 | Հայաստան Dorians-ը շնորհակալություն կհայտնի երկրպագուներին` բացօթյա համերգի միջոցով
Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի անվճար համերգը:
Աղբյուր` Panorama.am - 12:00 | Աշխարհում Ֆիլիպիններում զինյալների հետ բախումների հետևանքով 11 մարդ է զոհվել
Հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Աղբյուր` Pravda.ru - 11:53 | Աշխարհում Մեծ Բրիտանիա. Կենդանաբանական այգու աշխատակցուհին մահացել է վագրի հարձակման հետևանքով
Այս մասին հայտնել են տեղական ոստիկանությունից:
Աղբյուր` Itar-tass.com - 11:45 | Հայաստան Ֆուտբոլ. «Սանթոսը» վաճառում է Նեյմարին
Բրազիլացի ֆուտբոլիստի հիմնական «գնորդները» «Բարսելոնն» ու «Ռեալն» են:
Աղբյուր` Vesti.ru - 11:38 | Աշխարհում Իրանցի հաքերների շարունակում են իրենց կիբերհարձակումները ԱՄՆ-ի վրա
Հաքերային հարձակման են ենթարկվել էլեկտրաէներգիական, գազային և նավթային ընկերություններ:
Աղբյուր` Mignews.co.il - 11:30 | Աշխարհում Պետդումայի շենքում այլևս ծխարաններ չեն լինի
Խորհրդարանականների ու աշխատակազմի աշխատակիցների համար ծխարան կկառուցվի շենքից դուրս` փողոցում:
Աղբյուր` Panorama.am - 11:23 | Աշխարհում Ուզբեկստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 11:15 | Աշխարհում 50 տարի առաջ այս օրը ազատագրվեց Աֆրիկան
Օրը նշելու որոշումը ընդունվել է ՄԱԿ-ի կողմից:
Աղբյուր` Calend.ru - 11:08 | Աշխարհում Պակիստանում երեխաներով ավտոբուսի զոհերի թիվը հասել է 17-ի
Կա ևս 7 վիրավոր:
Աղբյուր` Ria.ru - 11:00 | Աշխարհում Տաջիկստանում արգելափակվել է YouTube-ը
Նախորդ տարվա հուլիսից սա արդեն 3-րդ դեպքն է:
Աղբյուր` Gazeta.ru - 10:53 | Հայաստան Մինսկի խումբը քննարկում է մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարությամբ են հանդես եկել:
Մանրամասները` Panorama.am - 10:45 | Տարածաշրջան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամներ
Հանդիպմանը քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը հանրապետության ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Աղբյուր` Nkr.president.am
- 10:38 | Աշխարհում ԱՄՆ-ը ռազմական արբանյակով հրթիռ է բաց թողել
Այդ նպատակով ծախսվել է 342 մլն դոլար:
Աղբյուր` Interfax.ru - 10:30 | Աշխարհում Եգիպտոսում 3 կին է սպանվել հանուն պատվի
Հաշվեհարդարը տեսել են կանանց հարազատները:
Աղբյուր՝ Mignews.co.il - 10:22 | Աշխարհում Ֆրանսիան սկսել է Մալիից զորքերի դուրս բերման առաջին փուլը
Զինվորականները կլքեն մայրաքաղաք Բամակոյի ռազմական բազան:
Աղբյուր` BBC Russia - 10:15 | Աշխարհում Պակիստանում ավտոբուս է պայթել. կա 15 զոհ
Ուղևորները 8-12 տարեկան երեխաներ էին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:10 | Աշխարհում Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթում գրան պրիի է արժանացել
Ըստ մրցույթի պաշտոնական կայքի, Պետրոսյանն արժանացել է 10 հազար եվրո գրան պրի մրցանակի՝ որպես կոմպոզիտոր:
Աղբյուր` Panorama.am - 10:05 | Հայաստան Ամենուրեք կդիտվի ամպամած եղանակ, տեղումներ չեն սպասվում
Օդի ջերմաստիճանը հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 00:03 | Աշխարհում Պերուի օդանավակայանը փակ է
Պատճառը պայթուցիկի մասին ստացված հաղորդագրությունն է:
Աղբյուր` Ria.ru - 23:45 | Աշխարհում Շվեյցարիան ազատ առևտրի մեջ է կմտնի Չինաստանի հետ
Այս ոլորտում Շվեյցարիան դարձավ 2-րդը եվրոպական երկրների շարքում:
Աղբյուր` Vzglyad.ru - 23:33 | Աշխարհում Հաքերները կոտրել են ITV գործակալության կայքը Twitter-ում
Աղբյուր` Mignews.co.il
- 23:20 | Աշխարհում Գերմանիան ճանաչվել է ամենահայտնի երկիրը
Կանադան 2-րդն է աշխարհում:
Աղբյուր` Mignews.co.il - 23:02 | Աշխարհում Սիրիա զենք մատակարարելու հարցում ԵՄ-ը պետք է հասնի միասնական որոշման
Փարիզում այս մասին այսօր հայտարարել են Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները:
Աղբյուր` Itar-tass.com - 22:53 | Աշխարհում Գվատեմալայի նախկին նախագահին հանձնել են ԱՄՆ-ին
Նա մեղադրվում է Նահանգների բանտերից 70 մլն դոլար յուրացնելու մեջ:
Աղբյուր` Ria.ru - 22:45 | Աշխարհում Դաղստանում 18-ամյա գրոհային է սպանվել
Աղբյուր` Utro.ru
- 22:37 | Աշխարհում Քաբուլում պայթյուններից հետո հրաձգություն է սկսվել
Այն տեղի է ունեցել անվտանգության ուժերի և գրոհայինների միջև:
Աղբյուր` BBC Russian - 22:25 | Հայաստան Նոր Kinect-ը կաշխատի Windows-ի հետ
Համագործակցությունը կսկսվի 2014թ.-ից:
Աղբյուր` Vesti.ru - 22:18 | Հայաստան Facebook-ն արգելափակել է սիրիացի ապստամբների էջերը
Որոշումը կայացվել է առանց օգտատերերի համաձայնության:
Աղբյուր` MIgnews.co.il - 22:05 | Աշխարհում Սիրիան ԱՊԼ-ից պահանջել է ներողություն խնդրել ժողովրդից
Այս մասին հայտարարել է տեղեկատվության նախարարը:
Աղբյուր` Rosbalt.ru - 21:35 | Հայաստան Ստրամաչոնիին պաշտոնանկ են արել հեռախոսազանգով
Խիստ վիրավորված մասնագետը հայտարարել է, որ այդ լուրն ակումբի ղեկավարությունն իրեն հայտնել է հեռախոսազանգով:
Աղբյուր` Panorama.am - 21:20 | Աշխարհում Ռուսաստան. ՆԳՆ տրանսպորտային ոստիկանությունից ավելի քան 200 գաղտնի փաստաթղթեր են անհետացել
Աղբյուր` Ria.ru
- 21:05 | Աշխարհում Արշավինը կարող է տեղափոխվել թուրքական ակումբներից մեկը
Ռուս ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը կկայանա այս ամռանը:
Աղբյուր` BBC Russian - 20:53 | Աշխարհում ԱՄՆ. Ջորջիա նահանգում ՃՏ պատահարի հետևանքով 18 մարդ է վիրավորվել
Բոլոր ուղևորները հոսպիտալացվել են:
Աղբյուր` Ria.ru - 20:45 | Աշխարհում Ռուս գործարարը Դի Կապրիոյի հետ կթռչի տիեզերք
Այսօր Կաննի կինոփառատոնոմ կայացել է բարեգործական աճուրդ:
Մանրամասները` Panorama.am
- 20:35 | Աշխարհում Հոգատար կինը ընդունակ է փրկել ամուսնուն դեպրեսիայից
Տղամարդու հոգեկան վիճակից տուժում են երեխաները:
Աղբյուր` Meddaily.ru - 20:18 | Հայաստան Մոսկվայում արևադարձային տեղատարափ է սկսվել
Անձրևը կտևի մինչև երեկոյան ժամը 10-ը:
Տեսանյութը` Vesti.ru
- 20:10 | Աշխարհում Maserati Quattroporte-ն աճուրդի կհանվի
Յուրահատուկ մեքենան վաճառքի կհանվի RM Auctions հայտնի աճուրդում մայիսի 25-ին:
Աղբյուր` Luxplanet.ua - 19:58 | Աշխարհում Ջոն Քերրին Իսրայելին և պաղեստինցիներին բանակցությունների կոչ է անում
Աղբյուր՝ BBC Russian
- 19:37 | Աշխարհում ԱՄՆ-ում տոռնադոյի հասցրած վնասը գնահատվել է 5 մլրդ դոլար
Աղետի հոտևանքով զոհվել էր 24, վիրավորվել՝ 350 մարդ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:30 | Հայաստան Եվս մեկ «վերջինզանգյան» ավտոմեքենա տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք
Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 21 ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am - 19:23 | Աշխարհում Հաքերային հարձակումները Իսրայելի վրա շարունակվում են
Նոր հարձակումը ծրագրվում է գալիք շաբաթ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 19:15 | Աշխարհում Աֆղանստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Աղբյուր՝ Utro.ru - 19:07 | Աշխարհում Հայրությունը երկարացնում է տղամարդկանց կյանքը
Հետազոտությունները կատարվել են 10 տարվա ընթացքում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:00 | Հայաստան Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
Աղբյուր` Panorama.am - 18:52 | Աշխարհում Վիտասին 10 տարվա ազատազրկում է սպառնում
Այսօր ռուս երգչի դեմ երկրորդ դատական գործն է հարուցվել:
Աղբյուր՝ Gazeta.ru - 18:45 | Աշխարհում Քերրի. «Իրանում նախագահական ընտրությունները չեն համապատասխանի մարդկանց իրական ընտրությանը»
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Աղբյուր` Ria.ru - 18:38 | Աշխարհում Բժիշկները սահմանել են քորի պատճառը
Քորը թույլ ցավ է:
Մանրամասները՝ Vesti.ru - 18:30 | Հայաստան ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը թույլատրվել է առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
Ընկերության բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը ներառում է 5,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 85,100 հատ հասարակ անվանական բաժնետոմս, որոնք համալրել են ընկերության` առևտրին թույլատրված բաժնետոմսերի քանակը:
15:17 25/12/2012 » Իրավունք
Ինչո՞ւ էր բլոգերը պատգամավորին պատկերացրել կիսամերկ մանեկենուհու կերպարով. Ուրիխանյանը դատի է տվել «alkhimik»-ին
Կիսամերկ մանեկենուհու մարմնով և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմանկարով ծաղրանկարը ֆլեշմոբի արդյունքում երեկ և այսօր տարածված է սոցիալական ցանցերի հայկական տիրույթում: Ծաղրանկարի հեղինակը «Livejournal»-ում «alkhimik» անունով հայտնի հայ բլոգեր Էդգար Բարսեղյանն է և այժմ դրա համար նա հայտնվել է դատարանում: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չի ճանաչում բլոգերին, չի լսել նրա մասին և այդ ծաղրանկարն անելու համար դատարանի միջոցով նրանից պահանջում է հրապարակային ներողություն ու 1 մլն դրամ:
«Չեմ ճանաչում այդ բլոգերին, պարզապես կիսահայտնի կայքերից մեկում տեսել եմ շատ անդուր և վիրավորանք հասցնող պատկեր: Ես մեծ գոհունակությամբ, ուրախությամբ ու գնահատականով եմ վերաբերվում իմ հասցեին ցանկացած քննադատության, այդ թվում շարժային-ծաղրանկարային ժանրին և երբևէ որևէ խնդիր չեմ տեսել այդ առումով»,-մեզ հետ զրույցում ասում է Ուրիխանյանը:
Նա վիրավորվել է, որովհետև ինչպես ինքն է ասում` «Որևէ մեկը իրավունք չունի որևէ այլ քաղաքացու վիրավորել: Անկախ նրանից` պատգամավո՞ր է, թե՞ ինչ-որ այլ զբաղմունքի տեր, բլոգեր է, թե կոշկագործ կամ թե գիտնական. որևէ մեկը իրավունք չունի որևէ այլ քաղաքացու վիրավորել», -նշում է պատգամավորը:
Բլոգերային համայնքը վստահ է, որ պատգամավորի այս քայլը իրենց ուղղված հարված էր, քանի որ, ինչպես բլոգեր Սամվել Մարտիրոսյանն է նշում, բլոգներում մարդիկ գրում են շատ ավելի ազատ:
«Մեկ միլիոն դրամով դատել բլոգերին, նշանակում է բլոգային գրառումների 90 տոկոսը դնել վտանգի տակ, որովհետև մարդիկ բլոգներում գրում են շատ ավելի ազատ», -ասում է բլոգեր Մարտիրոսյանը` ընդգծելով, որ եթե մարդը քաղաքական գործիչ է, պետք է պատրաստ լինի նման իրավիճակի:
Պատգամավորի պատկերացումներով, ծաղրանկարն այլ բան է: «Բազմաթիվ կայքերում կան այդպիսի ծաղրանկարներ, որոնց ես նորմալ եմ վերաբերում ու հանդուրժում եմ: Ծաղրանկարն այլ բան է կիսամերկ մանեկենուհու վրա մոնտաժված դիմապատկերը` այլ բան», ասում է պատգամավորը: Իսկ բլոգեր Մարտիրոսյանի պնդմամբ, ծաղրանկարը մեր ժամանակներում կատարելագործվել է: «Երբ մարդկանց մոտ հայտնվեց ֆոտոշոփ, նրանք ստացան ծաղրանկարը ուրիշ ոճով անելու հնարավորություն, քան դա ընդունված էր 20-րդ դարի առաջին կեսին», -ասում է բլոգերը:
Այն, որ բլոգերի դեմ դատական հայց է ներկայացվել մեկ այլ բլոգեր Տիգրան Քոչարյանը վատ նախադեպ է համարում: «Իմ կարծիքով, ծաղրանկարի համար դատի տալը քաղաքական գործչի թուլությունն է ավելի շատ: Ամեն դեպքում այդպիսի առիթով կպնել բլոգերներին, իմ կարծիքով, մեծ սխալ է», -նշում է Տիգրան Քոչարյանը: Նա զգուշացնում է` բլոգերային համերաշխությունը շատ ուժեղ է: «Բոլորս իրար հարգում, սիրում ենք և պետք է պաշտպանենք Էդգարին», -ասում է Քոչարյանը և նկատում, որ պատգամավորը կարող էր այլ ելքեր փնտրել Էդգար Բարսեղյանին խնդրելու հանել լուսանկարը համացանցից, այլ ոչ թե դատի տալ: Հետևաբար, բլոգերը հակված է կարծել, որ Տիգրան Ուրիխանյանը դատական հայց ներկայացնելով Բարսեղյանի դեմ գումարի խնդիր է լուծում: «Չգիտեմ` գումարը շատ է, քիչ է, օրենքն այդպես է սահմանել, իսկ ես սահմանափակված եմ մեր օրենքներով», -բացատրում է պատգամավորը:
Ինչո՞ւ էր բլոգերը Ուրիխանյանին պատկերացրել կիսամերկ մանեկենուհու կերպարով
Այս հարցին բլոգերն անձամբ պատասխանել է իր անձնական բլոգում. Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ուրիխանյանը շոուբիզնեսի կյանքը լուսաբանող կայքէջերից մեկի կողմից ճանաչվել է «Տարվա ամենաոճային քաղաքական գործիչ»: «Կարդալով նյութը էլ ավելի զարմացա, որ լինելով քաղաքական գործիչ, պարոն Ուրիխանյանը ոչ միայն համաձայնվել է այդ կոչումը իրեն շնորհելու հետ, այլ նաև հպարտորեն կիսվել է այդ լուրով իր ֆեյսբուքյան էջում։ Ես ոչ մի դեպքում չեմ ցանկանում վիճարկել պարոն Ուրիխանյանի ոճայնությունը. կոչումը շնորհողների մասնագիտական հմտությունները այդ հարցում հաստատ ավելի խորն են, քան իմը։ Բայց այն, որ անմիջապես պատկերացրեցի պարոն Ուրիխանյանի պաշտոնական դեֆիլեն ԱԺ նիստերի դահլիճում, փաստ է։ Փաստ է նաև, որ ոճայնության իմ ունեցած պատկերացումները միանգամից կապում են այդ բառը իգական սեռի հետ։
Այո, ես կարծում եմ, որ լուրջ տղամարդու համար, որի մասնագիտական գործունեությունը կապված չէ իր մարմնական, ֆիզիկական տեսքի հետ (օրինակ՝ մոդելի, դերասանի) ընդհանրապես սազական չէ ի ցույց աշխարհի դնել սեփական «նվաճումները» այդ ոլորտում։ Չէ, իհարկե հասկանում եմ, երբ ուրիշ ոչինչ չունես արած (խոսքը մասնագիտական գործունեության մասին է)՝ դա է մնում։ Այո, ես կարծում եմ, որ ոճայնությամբ հպարտանալը մանեկենուհիների, դերասանուհիների և այլ գեղեցկուհիների մենաշնորհն է: Հիմա փորձեք կարդալ այս տեքստը և մի պահ հարցնել ինքներդ ձեզ՝ ունե՞ի ես ուրիշ միջոց, որպեսզի այս մտքերս գրաֆիկական տեսքով պատկերեի։ Եվ եթե տեքստն ու պատկերը նույն գաղափարն են արտահայտում, ապա՝ արդյո՞ք այս տեքստն էլ է վիրավորում պարոն Ուրիխանյանին։ Եվ եթե վիրավորում է, միգուցե ես է՞լ դիմեմ դատարան, քանի որ նրա պաշտոնական կայքում տեղադրած նկարներն էլ արատավորում են իմ՝ ՀՀ քաղաքացուս պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Չէ՞ որ ես էլ կարծում եմ, որ ՀՀ պատգամավորը փոքր ինչ այլ զբաղմունք ու հպարտություն պետք է ունենա, քան «կյաժի» ու «ջիպի» հետ նկարվելն է», -գրել է բլոգեր Էդգար Բարսեղյանը։
Իսկ պատգամավորն էլ համոզված է, որ իր դեմ այս արշավն սկսվել է այն բանից հետո, երբ ինքը հայտարարում էր երկրում գոյություն ունեցող խնդիրների մասին: «Երբ ես համարձակություն ունեցա հայտարարել, որ Հայաստանում կան խնդիրներ, մարդիկ լավ չեն ապրում և այլն, սկսեցին հայտնվել իմ հասցեին վիրավորանքներ: Ես վստահ եմ, որ մեր դատական իշխանությունը կպաշտպանի իմ իրավունքները», -ասում է Ուրիխանյանը:
Դատական նախնական նիստը կայացել է երեկ, դեկտեմբերի 24-ին: Հաջորդ դատական նիստը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է արդեն նոր տարում` հունվարի 14-ին: Դատավորը Ռուբեն Ափինյանն է:
Բլոգերները դատարանից արդարացի որոշում են ակնկալում: «Ակնկալում եմ, որ ծաղրանկարների համար մարդկանց դատի չտան», -ասում է Քոչարյանը: «Եթե սկսեն բլոգերներին դատել, հայտնվելու ենք մի հետաքրքիր երկրների ցանկում, որտեղ դա դարձել է ավանդույթ», -իր հերթին նշում է Սամվել Մարտիրոսյանը:
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
13:33 25/05/2013 » Քաղաքական
Շ. Քոչարյան. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ
13:27 25/05/2013 » Քաղաքական
Լավրով-Մամեդյարով «հերթապահ» հանդիպումն ու արած հայտարարությունները. մեկնաբանում է ռազմական հոգեբանը
13:20 25/05/2013 » Սպորտ
13:18 25/05/2013 » Սպորտ









Կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը.
Արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով
Հեծանի՞վ, ուղղաթի՞ռ, թե՞… Վարչապետը` իր փոխադրամիջոցն ընտրելու, գազի գնի և բռնված ձկների մասին
-Տարբեր երկրների կառավարությունների ղեկավարները, օրինակ, հեծանիվով են գնում աշխատանքի, չե՞ք պատրաստվում հետևել նրանց: -Համաշխարհային փորձը բազմազան է: Թույլ տվեք, իմ փոխադրման ձևերը ինքս որոշեմ:
Սլովակ լրագրող. Մեզ մոտ բյուրոկրատիա է, իսկ Արցախում` դեմոկրատիա (Տեսանյութ)
«Մեր երկրում չես կարող գնալ ու զրուցել նախարարի հետ: Այստեղ ես կարող եմ գնալ և նախարարի հետ զրուցել, ոչ մի խնդիր: Շատ քիչ մարդիկ մեզ մոտ գիտեն, թե որտեղ է Արցախը և ինձ համար դա ուղղակի աղետ է»