Փորձագետը` ԵՄ և Հայաստանի համագործակցության մասին. Ծավալները կփոխվեն, բայց համագործակցությունը կշարունակվի

Ֆրանսիական միջազգային ու ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, դոկտոր Լաուրա Դելկորը մասնագիտացած է հետխորհրդային Եվրոպայի քաղաքականության, ԵՄ-ռուսաստան հարաբերությունների և Եվրոպական հարևանության քաղաքականության ոլորտներում: Նրա մասնագիտական թեմաների շուրջ էլ Panorama.am-ը զրուցեց դոկտորի հետ:

Panorama.am.- Դ. Դելկոր, Դուք բազմիցս անդրադարձել եք Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական Միության քաղաքականությանը: Կարո՞ղ եք մեկնաբանել ԵՄ ներկայիս քաղաքականությունը Ռուսաստանի հարևանների նկատմամբ և, մասնավորապես, վերջին զարգացումները` կապված Մոլդովայի, Ուկրաինայի ու Հայաստանի հետ:

Դելկոր.- Այդ երկրները ո՛չ միայն Ռուսաստանի հարևաններն են, այլ դրանք նաև 2004-2007թթ.-ից ի վեր ԵՄ հարևանության մաս են կազմում: Արևելյան գործընկերությամբ ԵՄ-ն նկատելիորեն բարձրացրեց գործընկեր երկրների կարգավիճակը: ԵՄ-ն առաջարկում է ասոցացման համաձայնագրեր, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի, մուտքի արտոնագրերի տրամադրման ազատականացման հեռանկար և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնում: Այդուհանդերձ ԵՄ քաղաքականությունը գործընկեր երկրներից պահանջում է էական ջանքեր ու ներդրում, մինդեռ նրանք արդյունքներ կարող են ստանալ միայն երկարաժամկետ հեռանկարում: Բացի այդ, ԵՄ-ն ընդամենը վերջերս է սկսել ուշադրություն դարձնել Ռուսաստանի կողմից վարվող տարածաշրջանային ինտեգրացիոն նախաձեռնություններին և գործընկեր երկրների հանդեպ ռուսական քաղաքականության արդյունքներին (այսինքն` կարճաժամկետ օգուտներին ու նաև ուժեղ ճնշումներին): Ռուսական ճնշումների հետևանքները, սակայն, կարող են հակառակ ազդեցությունն ունենալ ու մղել որոշ երկրների դեպի ԵՄ: Այսինքն` առանցքային է այն, որ սա դինամիկ գործընթաց է: Տարածաշրջանային ինտեգրացիոն սխեմաներին միացումը կամ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, որ Մոլդովայի ու Վրաստանի հետ նախատեսված է իրականացնել Վիլնյուսյան գագաթաժողովում, ընդամենը սկիզբն է:

Panorama.am.- Եթե դա ընդամենը սկիզբն է, որտե՞ղ կհայտնվեն այդ երկրները վերջնահաշվարկում:

Դելկոր.- Ասելով, որ դա դեռ սկիզբն է, ես նկատի ունեի, որ այդ երկրները ԱՀ/ԽՀԱԱՊ-ով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կատարելու համար դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու:

Panorama.am.- Հայաստանի Հանրապետությունը վերջերս հայտարարեց Մաքսային միությանը միանալու մասին, իսկ օրերս ԵՄ Ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց, որ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ այլևս հնարավոր չէ: Անհամատեղելիությունը կոնկրետ որտե՞ղ է: Կարծում եք, որ այդ գործընթացներն անհամատեղելի են բացառապես տնտեսակա՞ն, թե՞ նաև քաղաքական (աշխարհաքաղաքական) պատճառներով:

Դելկոր.- Անհամատեղելիությունն ակնհայտորեն տնտեսական բնույթ ունի: Դրա հիմքերը գտնվում են այն խորքային տնտեսական ինտեգրացման մեջ, որը երկու փաթեթներն էլ` ՄՄ-ն ու ԽՀԱԱՊ-ն, առաջարկում են: Օրինակ, երկու գործընթացների անդամ լինելու դեպքում ստիպված պետք է լինել արտաքին առևտրի բնագավառում հետևել ու կիրառել երկու տարբեր մաքսային դրույքաչափեր, ինչն, իհարկե, անհնար է:

Panorama.am.- Ինչպե՞ս կգնահատեիք ԵՄ և Հայաստանի միջև համագործակցությունը` վերջին իրադարձությունների լույսի ներքո:

Դելկոր.- Իրավիճակն աննախադեպ է և պարադոքսալ: Մի կողմից Հայաստանն արդեն նշանակալից առաջընթաց է գրանցել ԵՄ հետ չափորոշիչների կիրառման և տարբեր ոլորտներում իր օրենսդրությունը եվրոպականին մոտեցնելու հարցում: Սա ԽՀԱԱՊ-ի համար ԵՄ նախապայմաններից մեկն էր: Մյուս կողմից, հաշվի առնելով ԵՄՄ (Եվրասիական մաքսային միություն) ու ԽՀԱԱՊ-ի անհամատեղելիությունը, ԵՄ-ն Վիլնյուսի գագաթաժողովում չի նախաձեռնի Հայաստանի հետ ասոցացումը, որի անքակտելի մասն է ԽՀԱԱՊ-ը: Այդուհանդերձ, կասկած չկա, որ ԵՄ-ն կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունը, միայն թե, այդ համագործակցության պայմաններն ու ծավալները, հավանաբար, կփոխվեն:

Panorama.am.- Ինչպե՞ս կգնահատեիք Ռուսաստանի գլխավորած Մաքսային միության ու Եվրասիական միության ստեղծման հեռանակարները:

Դելկոր.- Ակնհայտ է, որ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությունը տարբերվում է հետխորհրդային տարածքում եղած ինտեգրացիոն նախագծերից: ԵՄՄ-ն ավելի հավակնոտ է: Այն ենթադրում է ամուր ինստիտուցիոնալ հենք, այդ թվում վերազգային մարմինների ստեղծում, ինչպես նաև տնտեսական խորը ինտեգրացիա` կարգավորիչ միջամտությամբ: Բայցևայնպես, այդ նախաձեռնության համախմբվածության առումով բազմաթիվ հարցականներ կան: Առաջինն այն է, թե որքանո՞վ են ներկայումս անդամ երկրների` Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի շահերը իսկապես համադրելի: Օրինակ, Ղազախստանը ԵՄՄ-ին անդամակցելու հետևանքով ստիպված չէ բարձրացնել մաքսատուրքերի չափը: Եվ երկրորդ` որո՞նք են նոր անդամներ ներգարվելու հարցում ԵՄՄ իրական հնարավորությունները: Հայաստանը որոշեց միանալ ԵՄՄ-ին, Ղրղզստանն էլ ցանկություն է հայտնել: Սակայն հարց է` այդ ցանկությունն արդյոք անկեղծ է, թե դա արտաքին ճնշման հետևանք է:

Panorama.am.- Դոկտոր Ռայներ Լինդներ վերջերս կարծիք էր հայտնել, որ այս երկընտրանքի լուծումը Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև երկխոսությունն է: Դուք ինչպե՞ս կգնահատեք այդ երկխոսության հեռանկարները:

Դելկոր.- ԵՄ-Ռուսաստան երկխոսությունն իսկապես հսկայական նշանակություն ունի տարածաշրջանում անվտանգության ու ժողովրդավարության համար: Առկա է արտաքին անվտանգության ճանապարհային քարտեզը, որ ճգնաժամային կառավարման ու տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցերում ԵՄ-Ռուսաստան երկխոսությունն ամրապնդելու նպատակով համաձայնեցվել էր Սանկտ Պետերբուրգում և ընդունվել Մոսկվայում 2005 թվականին` մասնավորապես այն տարածաշրջանում, որը սահմանակցում է ԵՄ-ին ու Ռուսաստանին: Սակայն, վերջին հաշվով ընդհանուր հարևանության հարցում ԵՄ-Ռուսաստան երկխոսությունը սահմանափակվեց: Այժմ, երբ Ռուսաստանը նախաձեռնել է Մաքսային միության ստեղծումը, ավելի քիչ հավանական է, որ այդ երկխոսությունը կզարգանա: Պատճառն այն է, որ Ռուսաստանը, Եվրասիական միության կայացումից հետո, հույս ունի ԵՄ հետ սկսել միջտարածաշրջանային, միջդաշինքային երկխոսություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}