Հարցազրույցներ 10:37 19/07/2014

Արարատի մարզում պայքարում են ջրի համար

 

Արարատի մարզում ջրի պակասը սկսել է անհանգստություն պատճառել գյուղացիական տնտեսություններին: Այս իրավիճակը հատկապես ի հայտ է եկել վերջին տարիներին, ձկնաբուծական ընկերությունների ջրօգտագործման ծավալների չարաշահման և ապօրինի հորերի շահագործման արդյունքում:

Ջուրը խնդիր է դարձել մարզի Հայանիստ, Գոռավան և այլ համայնքների համար: Գյուղացիները բողոքում են, որ ոռոգման ջրի բացակայությունից տուժում է այգեգործությունը և իրենց այգիները ամայացման վտանգի առաջ են կանգնել: Օրական երկու ժամով տրվող ջուրը գյուղացիներին հնարավորություն չեն տալիս մշակելու նույնիսկ տնամերձ հողատարածքը:

Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամասում, որտեղ հիմնականում բնակվում են փախստականները, չեն հասցնում ոչ միայն հողը ջրել, այլև՝ ջրի հետ կապված կենցաղային խնդիրները լուծել: Թամարա Խաթայանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ջուր ունենում են երկուական ժամ` առավոտյան և երեկոյան:

«Նույն ջուրը համ խմում ենք, համ էլ հողը մշակում: Մի հատ մեր վերցրած ջրին մտիկ արեք: Մեջը ինչ ասես չկա, բայց դե ստիպված խմում ենք: Փաստորեն մեր ռոոգման ու խմելու ջուրը նույնն ա: Էս հավաքած ջուրը երկու օր ամանի մեջ մնալով կանաչում ա, մեջը որդեր էլ կան: Ու քանի տարի էս ջուրն ենք օգտագործում»,- ասում է Թամար տատն ու հավելում. «Մինչև ձկնաբուծարանների բացվելը ոոգման ջրի խնդիր չենք ունեցել: Հիմա դրանք էնքան շատ են, որ հաշիվ չկա: Եթե դրանք չլինեն, գոնե արտեզյան ջուր կունենայինք»:

Թամարա Խաթայանի ամուսինը` Ռաշիդ պապն էլ ավելացնում է, որ արդեն մի քանի տարի է խմելու ջրի համար են պայքարում: Նրա խոսքերով` գյուղապետը փորձում է ինչ-որ բան անել, բայց ապարդյուն:

 

«Երկու տարի առաջ ջրի խողովակներ քաշեցին, բայց մեկ ա ջուր չկա: Ստիպված խմում ենք ոռոգման համար նախատեսված ջուրը:

Ասեցին` էս տարի ջուր կլինի, բայց ուր ա: Գյուղապետն ասում ա, որ դիմում գրենք, հիմա դրանով ենք զբաղվում»,- նշում է նա:

Հայանիստ համայնքի ղեկավար Բալաբեկ Սարգսյանը կիսում է գյուղացիների մտահոգությունը ու հույս հայտնում, որ կկարողանա խնդրին լուծում տալ: Խնդիրը, ըստ նրա, առկա է ոչ միայն իրենց, այլև մարզի շատ համայքներում:

«Մի քանի տարի առաջ խորքային հորեր ունեինք, ինչի արդյունքում հողերը կարողանում էինք մշակել: Բայց գնալով այդ ջրերը ցամաքեցին, քանի որ համայնքի տարածքում ձկնաբուծարաններ են կառուցվել»,- հայտնում է նա ու հավելում, որ բազմիցս դիմել է պատկան մարմիններին, բայց առայժմ ոչ մի լուծում չկա:
Բ.Սարգսյանը նշում է, որ գյուղում խմելու ջրի ներքին ցանց պետք է կառուցվի, սակայն դրա համար մեծ գումարներ են անհրաժեշտ` մոտ 150 հազար դոլար, սակայն իրենց հաշվարկներով ավելի քիչ գումարով հնարավոր է ցանց կառուցել:

«Բայց ես այս հարցը այսպես չեմ թողնի: Կառավարության որոշմամբ` գյուղի հողերը մի քանի տարի առաջ համարվել են անջրդի, որոշումը կայացվել է նախկին գյուղապետի օրոք, բայց հիմա ես պատրաստվում եմ հարցին լուծում տալ և նախկինում արած սխալները ուղղել: Խոստանում եմ, որ այս հարցը ներկայացնելու եմ կառավարություն, ու մեր հողերը կդառնան ջրովի»,- ասում է համայնքապետը:

Նա միաժամանակ նշում է, որ Հայանիստում շուրջ 300 հեկտար հողատարածքից ոռոգվում է 25-30-ը, մինչդեռ խոհրդային տարիներին անմշակ հող չի եղել:

Ի դեպ, գյուղապետը նկատում է, որ չի ուզում մեղքը բարդել միայն ձկնաբուծարանների վրա, քանի որ միայն խոսելով հարցը լուծում չի ստանա, պետք է աշխատել:

«Թող էն ժամանակ թույլտվություն չտային, հիմա որ անընդհատ ասեմ, ի՞նչ է փոխվելու: Եթե ձկնաբուծարանները փակվեն, միևնույն է Հայանիստում ջրի հարցը չի լուծվելու: Ռեալ պետք է գործել»,- ասում է նա` հավելելով, որ ինքը շատ լավ գիտե, թե որտեղից կարելի է ջուր ստանալ:
Համայնքի ղեկավարը նշում է նաև, որ բացի ջրից, գյուղում աշխատատեղերի խնդիր կա:

«Եթե ես ստանում եմ 150 հազար դրամ աշխատավարձ ու դժվարությամբ եմ ապրում, բա իմ շրջապատի մարդիկ ո՞նց կարող են ապրել: Մարդկանց վիճակը շատ ծանր է: Մի բան պիտի անենք, ձեռներս ծալած չպիտի նստենք: Գոնե ջրի հարցը լուծենք, որ մարդիկ իրենց հողերը կարողանան մշակել»,- նշում է Բ.Սարգսյանը:

Արարատի մարզի Գոռավան համայնքը նույնպես ջրի խնդիր ունի: Այստեղ ևս գյուղացիները զրկված են խմելու և ոռոգման ջրից: Ցամաքած առուներն ու ժամով տրվող ջուրը գյուղացիներին հնարավորություն չեն տալիս մշակելու նույնիսկ տնամերձ հողատարածքը:

Ջրատարները հիմնականում ցամաքած են, գյուղացիների հողատարածքներն ու տնամերձ հողակտորներն էլ՝ չորացած:

Գոռավան համայնքի ղեկավար Արսեն Բազիկյանը նշում է, որ ջրի սակավության պատճառով գյուղում հիմնականում ցորեն են ցանում: 550 հա հողերի կեսը չի մշակվում: Այս տարի գյուղում վիճակն ավելի ծանր է. բացի ոռոգման ջրից, գյուղացիներին բերքից զրկել է ցրտահարությունը: Ընդհանուր առմամբ` ցրտահարվել է 55 հա ծիրանի այգի:

«Գյուղացու վիճակն այսօր շատ ծանր է: Բերք ունենալու հույսով փորձում է մի բան ցանի, բայց կարկուտը, ցրտահարությունը ամեն ինչ հողին են հավասարացնում: Ջրի հարցն էլ է շատ լուրջ: Եթե ջուր չկա, գյուղացին ո՞նց կարող է իր հողը մշակել»,- ասում է գյուղապետն ու հավելում, որ խոստացել են գյուղի ջրի հարցը լուծել: Ըստ նրա` եթե Ուրցաձոր համայքնում ջրամաբար կառուցվի, ապա դրանով ջրի հարցն արդեն կարող են լուծված համարել:

Անդրադառնալով աշխատատեղերի խնդրին, Ա.Բազիկյանն տեղեկացրեց, որ ի տարբերություն այլ համայնքերի, իրենց գյուղում խնդիրը որոշ չափով կարելի է լուծված համարել: Գյուղի հարևանությամբ գործում են հանքեր, որտեղ հիմնականում աշխատում են Գոռավանի և հարակից գյուղերի բնակիչները:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}