Հարցազրույցներ 09:55 28/01/2015

«Շվեյցարիա-Հայաստան միության» նախագահ․ Ցեղասպանությունների միջև տարբերություն դնելը միայն քաղաքական խնդիր է

Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում շուտով կմերկնարկի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումը։ Մինչ լսումների մեկնարկը Panorama.am-ի թղթակիցը զրուցեց «Շվեյցարիա-Հայաստան միության» նախագահ Սարգիս Շահինյանի հետ։

Սարգիս Շահինյանը, որի ղեկավարած կազմակերպությունն է ի սկզբանե դատի տվել Փերինչեքին՝ հայոց ցեղասպանությունը ժխտելու և այն «միջազգային սուտ» անվանելու համար, վստահեցրեց, որ գործով ներկայացված փաստարկները շատ ամուր իրավական հիմքեր ունեն։ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատարան է ներկայացվել 13 կողմի դիմումներ (հայցվոր՝ Փերինչեք պատասխանող՝ Շվեյցարիա, երրորդ կողմեր՝ Թուրքիա, Հայաստան, և 8 կազմակերպություններ), որոնցից միայն 3-ն է ի նպաստ թուրքական կողմի, և 10-ը հանդես է գալիս Շվեյցարիայի տեսանկյունից։

«Թղթի վրա մեր հնարավորությունները զգալի են, սակայն հաշվի առնելով այն, թե որոնք են ՄԻԵԴ գլխավոր սկզբունքները մարդու իրավունքների և ազատ արտահայտման հետ կապված, հաշվի առնելով նաև Փարիզում հունվարի սկզբին տեղի ունեցածը, սպասումները ոչ այդքան դրական են, սակայն դատական և իրավական հիմքերով շատ պատրաստված ենք»,-ասաց Սարգիս Շահինյանը։

Այսօրվա լսումները շատ կարևոր ազդեցություն պետք է ունենան, հատկապես Եվրոպական դատարանի իրավաբանության հստակեցման հիմքի վրա, ինչն էլ, ըստ պարոն Շահինյանի, այս դատավարության կարևորագույն արժեքն է։

«Մարդկային իրավունքների մասին առավել խորը պետք է խոսել, կարելի՞ է արդյոք ցեղասպանությունների միջև խտրականություն դնել, կարելի՞ է արդյոք ցեղասպանությունների զոհերի միջև խտրականություն դնել, ո՞րն է պարզ մտքի արտահայտման և ատելության հրահրման միջև տարբերությունը։ Սրանք կարևորագույն խնդիրներ են, որոնք վաղը և հետո 17 դատավորները ստիպված պետք է լինեն որոշել»,-նշեց Սարգիս Շահինյանը։

Հարցին, թե ինչու չպետք է Հոլոքոստը համեմատել Հայոց ցեղասպանության հետ, Սարգիս Շահինյանն ասաց․ «Սա քաղաքական հարց է»։

«Սրեբրենիցայում տեղի ունեցածը, երբ սպանվեց 7-8 հազար մարդ, միջազգային դատարանի կողմից որակվեց որպես ցեղասպանություն։ Սակայն, 1,2 մլն կամ 1,5 մլն մարդու ոչնչացումը, որը հիմնադրական ոճիրը եղավ մարդկության դեմ հանցանքի՝ ցեղասպանության սահմանման համար՝ այսինքն հայոց ցեղասպանությունը, չի որակվում որպես ցեղասպանություն։ Սա միմիայն քաղաքական խնդիր է»,-եզրափակեց նա:

Ինչպես տեղեկացրեց Սարգիս Շահինյանը, գործի լսումների ավարտից հետո դատավորներն արդեն իսկ կունենան իրենց որոշումը գործի վերաբերյալ, որը, սակայն, կհրապարակվի 10-ից 14 ամիս անց՝ գործն ամբողջությամբ պատրաստ լինելու ժամանակ։

Հիշեցնենք, որ Դողու Փերինչեքը, լինելով իրավագիտության դոկտոր և Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ, 2005թ․-ին տարբեր քաղաքնեում և Լոզանում քննարկումների, կոնֆերանսների ժամանակ հանդես է եկել հայտարարություններով, խստորեն հերքելով հայոց ցեղասպանության փաստը՝ միաժամանակ հայոց ցեղասպանությունն անվանելով «միջազգային սուտ»։ Այս փաստի կապակցությամբ Շվեյցարիա-Հայաստան միությունը դիմել է Լոզանի դատարան՝ վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ ռասսայական խտրականության դրսևորման և քարոզման համար։ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտելու համար` ենթարկելով նրան ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը և չէին բեկանել կայացված դատավճիռը: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանի իրավասու պալատը դատավճիռ էր կայացրել, ըստ որի շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Ամիսներ անց շվեյցարական կողմը դիմեց ՄԻԵԴ՝ Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով, ինչը բավարարվեց։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Մեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն Մանվելյան
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, էներգետիկ անվտանգույան փորձագետ Արմեն Մանվելյանը գրում է. «Այս պահի դրությամբ ունենք...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
«Ժողովուրդը քնած է, տեղներից իրար չեն գալիս։ Պետք է ոտքի կանգնել։ Տավուշից վերջացնեն, գալու են Գեղարքունիք։ Հերթով գալիս են։ Բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. Կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 12:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:40
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական...
Աղբյուր` Panorama.am
14:30
Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. Գեղամյանը՝ Էրդոանի հայտարարության մասին
«Էրդողանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ վերահաստատում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու իր նախապայմանը։...
Աղբյուր` Panorama.am
14:00
Էրդողան. Այսօր այն հասկացել է նաև Փաշինյանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Նրա կարծիքով՝ Հայաստանի վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Եկեղեցի, գերեզման, ամեն ինչ բաժանում են. քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը
Իրավիճակը Երևան-Սևան մայրուղու վրա այս պահին լարված է, ճանապարհը երկկողմանի փակ է։ Քաղաքացիները կոչ են անում բոլորին դուրս գալ ու պաշտպանել...
Աղբյուր` Panorama.am
13:23
Զառա Արամյան. Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել... ձեր աղոթքները ինձ պահեցին
Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը, որն առավել հայտնի է Համով Զառա անունով, հաղթահարել է առողջական բարդ խնդիրն ու դուրս գրվել «Բեսթ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Երեկ հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և այն առաջարկները,  գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
13:00
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
ԵԿՄ տարբերանշանով մեքենան Նոյեմբերյանում մարդկանց վրա քշելու հետևանքով քաղաքում լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանությունից Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
12:50
Սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ Փորձագետ
«Այս պրոցեսը սկսվել է 2018 թվականին, գործնական փուլ է մտել 2020 թվականին, երբ որ սկսել են հայկական տարածքները հանձնել Ադրբեջանին»,-...
Աղբյուր` Panorama.am
12:50
Մենք տեսնում ենք ցեղասպանության տարբեր դրսևորումներ, որոնք հաճախ տեղի են ունենում Ադրբեջանում- Հրանտ Միքայելյան
«Մենք տեսնում ենք ցեղասպանության տարբեր դրսևորումներ՝ սկսած մարդկանց ֆիզիկական ոչնչացումից, մինչև  վերջացրած մշակութային...
Աղբյուր` Panorama.am
12:41
«Էտ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանում ե՞ք ձեր արածով»
«Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման...
Աղբյուր` Panorama.am
12:35
Այսօր ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․00-ից,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան
«Կարող ենք արձանագրել մի հետաքրքիր երևույթ, որը նորույթ է. այն, ինչ Թուրքիան անում էր ուղղակի, այսինքն Հայաստանի, հայության դեմ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
12:28
Նոյեմբերյանի համայնքապետեր. Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը
«Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են...
Աղբյուր` Panorama.am
12:23
Նոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, որոնցից մեկի գլուխն արյան մեջ է
Գերլարված իրավիճակ է ստեղծվել Նոյեմբերյանում։ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում վարել են մարդկանց վրա, ովքեր փակել էին ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Բագրատ Սրբազան. Գյուղապետերը պետք է դետալային ներկայացնեն՝ ինչ է եղել երեկվա հանդիպմանը
«Սպասում ենք, որ Բաղանիսի ու Ոսկեպարի ժողովուրդը հասնեն այստեղ, որ միասին լինենք։ Մեր գյուղապետերը պետք է գան, որ իրենցից լսենք երեկվա...
Աղբյուր` Panorama.am
11:58
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Կառավարությունւ տարածել է հայտարարություն, ըստ որի. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման...
Աղբյուր` Panorama.am
11:56
Ակնհայտ էր դարձել, որ մնալ տարածաշրջանում արցախցիների համար հավասարազոր էր մահվան. Լևոն Գևորգյան
«Պետք է հասկանանք, որ էթնիկ զտում հասկացութունն իրավաբանական կոնցեպտ չէ, այն քաղաքական կոնցեպտ է, երևույթ է, որի նպատակն է նկարագրելու...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է . «Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով...
Աղբյուր` Panorama.am
11:33
Բաղանիսի համայնքապետ. Շատ արագ ինձ այդ աշխատանքային խմբից հանեք, ես արյունով պահած գիծն եմ ճանաչում
Ես Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել, մենք դեմ ենք այդ ամեն ինչին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Բաղանիսի համայնքապետ Գևորգ...
Աղբյուր` Panorama.am
11:18
ՆԳՆ. ​Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում
ՆԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների...
Աղբյուր` Panorama.am
11:07
Սարսափելի դեպք Սյունիքում. Տարեց տղամարդուն սպանել է, ապա այրել
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել...
Աղբյուր` Panorama.am
10:58
Հայկ Դեմոյան. Մենք ականատես ենք լինում մի սարսափելի իրողության
«Մենք ականատես ենք լինում սարսափելի իրողության. Երբ ցեղասպանության զոհ դարձած հանրույթները, պետությունը, որն իր ցեղասխանված բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:40
Վթարային ջրանջատում Արագածոտնում ապրիլի 23-ին և 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ես իմ ճանապարհն ընտրել եմ՝ ազատություն, մահ կամ բերդ.Միհրան Մախսուդյան
«Համայնքապետերն ինձ ասացին, որ ոչ մի ընդհանուր հայտարարի էլ չեն եկել, ինչպես որոշվել է, այդպես էլ գնում է»,-ՀՀ քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
ArmeniaSputnik-ի տվյալներով` վարչական ղեկավար Կամո Շահինյանն այդ մասին ասել է առավոտյան գյուղապետարանի մոտ հավաքված գյուղացիներին։ Պատճառն է...
Աղբյուր` Panorama.am
10:00
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես...
Աղբյուր` Panorama.am
09:56
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
«Երկիր»-ին հասած տեղեկություններով` ոստիկանությունը փակել է Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը, առնվազն 600 կարմիր բերետավորներ ու ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան
12:59 23/04/2024

Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}