Հարցազրույցներ 18:36 06/03/2015

Վենետիկի հանձնաժողովի նախագահ․ Կառավարման խորհրդարանական համակարգը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում

 Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ։

-Պարո՛ն Բուքիքիո, որոնք են Վենետիկի հանձնաժողովի հիմնական ձեռքբերումները, անդամ երկրների հետ աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջիկա մարտահրավերները։
-Ընդհանրապես, կարելի է ասել, որ Վենետիկի հանձնաժողովը դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների անփոխարինելի գործընկերը, որոնք ցանկանում են իրականացնել իրավական և սահմանադրական բարեփոխումներ։ Երբ մենք կարծիք, փորձագիտական եզրակացություն  ենք տալիս իրավական տեքստի նախագծի վերաբերյալ, այն ընդունվում է շատ լուրջ և հիմնականում զգալի չափով իրականացվում է։

Եթե ամեն ինչ անհապաղ չի արվում, մեր առաջարկությունները ձևավորում են ապագայի օրակարգը։ Որպես օրինակ ներկայացնեմ Հայաստանից։ Վենետիկի հանձնաժողովը նշանակալի ազդեցություն է ունեցել 2005թ․-ի սահմանադրական բարեփոխումների վրա։ Հանձնաժողովի այն առաջարկությունները, որոնք կամ չեն իրականացվել, կամ ամբողջապես չեն իրականացվել 2005թ․-ին, այժմ նախատեսվող նոր բարեփոխումների մեկնակետն են։

Վերջերս, Վենետիկի հանձնաժողովը կարևոր դերակատար է դարձել Եվրոպայի խորհրդի Հարևանության քաղաքականության շրջանակներում։ Մենք սերտորեն ներգրավված ենք Թունիսի նոր սահմանադրության նախագծի մշակման գործընթացում և կարողացանք ապահովել, որ այն համապատասխանի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։

Հաջորդ տարվա մեր հիմնական մարտահրավերներից է մնում Հարավային Միջերկրածովյան երկրների՝ Թունիսի, Մարոկկոյի և Հորդանանի հետ արդյունավետ համագործակցությունը։

Ներկայումս մեր հիմնական առաջնահերթությունն է աջակցել Ուկրաինային՝ անհրաժեշտ բարեփոխումներ կատարել սահմանադրության, դատաիրավական համակարգի և ընտրական օրենսդրության հետ կապված։

Ընդհանրապես, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասում դատաիրավական համակարգի գործունեությունը մնում է անբավարար, և մենք ներառված ենք շատ երկրներում դատաիրավական բարեփոխումներում։

-Ո՞րն է Վենետիկի հանձնաժողովի դերակատարությունը եվրոպական իրավունքի ստեղծման գործում։
-Վենետիկի հանձնաժողովի հիմնական դերակատարումը ոչ թե եվրոպական իրավունքի կանոնների մշակումն է, այլ աջակցել անդամ երկրներին՝ բարելավելու իրենց օրենսդրությունը՝ հիմնվելով եվրոպական չափանիշների և փորձի վրա։

Մեր խորհրդատվությունը հիմնվում է նրա վրա, ինչը մենք կոչում ենք «Եվրոպական սահմանադրական ժառանգություն», և մենք օգնում ենք պետություններին ինտեգրվելու եվրոպական իրավական և սահմանադրական տարածքին։

Երկրների փորձը, որոնց մենք խորհրդատվություն ենք տրամադրում, հետո դառնում է եվրոպական սահմանադրական ժառանգության տարր, և այդպիսով մենք մեր նպաստն ենք բերում դրա հետագա զարգացմանը։

Մենք սերտորեն աշխատում ենք նաև սահմանադրական դատարանների հետ (ՀՀ սահմանադրական դատարանը մեր հիմնական գործըկերն է), և այսկերպ աջակցում ենք այս դատարաններին՝ որդեգրել եվրոպական չափանիշների և փորձի վրա հիմնված մոտեցում։

Վենետիկի հանձնաժողովը չունի ժողովրդավարական լեգիտիմություն և մենք չենք կարող ընդունել եվրոպական իրավական չափանիշներ։

Այդուհանդերձ, որոշ դեպքերում, Վենետիկի հանձնաժողովի կողմից պատրաստված տեքստերը հավանության են արժանացել ԵԽ Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի կողմից ու դարձել են եվրոպական չափանիշներ։

-Պարո՛ն Բուքիքիո, ընթացիկ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունից ինչը կառանձնացնեք։
-Նախ և առաջ, կցանկանայի հարգանքի խոսքեր ասել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի շատ արհեստավարժ բնույթի մասին ։ Հանձնաժողովը որդեգրել է շատ հետևողական մոտեցում, որը լավ մտածված է և հիմնված է եվրոպական այլ երկրների փորձի վրա։ Այն նաև իրականացրել է հանրային խորհրդակցություններ։ Մենք մի քանի հանդիպումներ ենք ունեցել հանձնաժողովի հետ և այս հանդիպումների արդյունքում տեքստը բարելավվել և հղկվել է։

Մեր կարծիքով, հայեցակարգը բարեփոխումների հնարավորություն է ապահովում, որը չպետք է բաց թողնել։

Հայեցակարգի ամենակարևոր տարրն է՝ քայլը դեպի կառավարման ավելի խորհրդարանական համակարգ։ Սա յուրաքանչյուր երկրի ընտրությունն է, բայց մեր կարծիքով, ողջունելի ընտրություն է և կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում։

Հայեցակարգի մյուս կարևոր տարրերն են սահմանադրության մեջ իրավունքի գերակայության սկզբունքների առավել հետևողական ամրագրումը և հիմնարար իրավունքների իրացման սահմանադրական երաշխիքների ամրապնդումը։

-Իսկ որո՞նք են Եվրոպայում սահմանադրական բարեփոխումների հիմնական միտումները։
-Եվրոպայում զարգացումները միատեսակ չեն, քանի որ ազգային պայմանները լայնորեն տարբերվում են։ Մեկ ընդհանրական միտումն այն է, որ սահմանադրությունները ավելի բաց են դառնում ներպետական իրավունքում միջազգային և Եվրոպական իրավունքի ինտեգրման և միջազգային ու եվրոպական ինստիտուտների հետ համագործակցության առումով՝ ընդունելով ազգային ինքնիշխանության նկատմամբ սահմանափակումները։

Արևելյան Եվրոպայի շատ երկրներում միտում կա դեպի կառավարման ավելի խորհրդարանական համակարգ, ինչը ձեր երկրում սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների հիմնական թեմաներից մեկն է։

Այս միտումը չի սահմանափակվում Արևելյան Եվրոպայով։ Ֆինլանդիայի նոր սահմանադրությունը ևս մեկ օրինակ է, որտեղ նվազեցվել են նախագահի լիազորությունները։

Կա ևս մեկ միտում․ ամրապնդելու սահմանադրական արդարադատությունը և բազմաթիվ սահմանադրություններում ավելի մեծ ուշադրություն դարձնելու դատական մարմինների անկախության երաշխավորմանը։

-Շնորհակալություն հարցազրույցի համար։

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}