Քաղաքական 19:46 25/05/2015

Կարեն Բեքարյան. «Ռիգայի գագաթաժողովում երևաց, որ Հայաստանի որդեգրած կուրսի նկատմամբ հստակ հարգանք կա»

Մայիսի 21-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցավ Եվրոպական հարևանության քաղաքականության Արևելյան գործընկերության ձևաչափի անդամ երկրների հերթական գագաթաժողովը: Գագաթաժողովից ԱլԳ երկրների, ինչպես նաև ԵՄ-ի ակնկալիքների, սպասումների, դրանց բավարարման և չբավարարման մասին Panorama. am-ը զրուցեց Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանի հետ:

-Սկզբում մի փոքր խոսենք այն մասին, թե մինչ Ռիգայի գագաթաժողովը ընթացիկ առումով ինչ վիճակում էր գտնվում ԵՄ Հարևանության քաղաքականության մաս կազմող ԱլԳ ձևաչափը և որոնք էին ԵՄ ակնկալիքները գագաթաժողովից առաջ:
-Կարծում եմ` այստեղ պետք է տարբերակենք, այսինքն` Ռիգայից առաջ ԵՄ-ի ակնալիքները և գործընկերներից յուրաքանչյուրի ակնկալիքները բավականին տարբերվում էին: Չպետք է մոռանալ, որ Ռիգայից առաջ տեղի ունեցած իրադարձությունները չէին կարող իրենց ընդհանուր դրոշմը չթողնել ընդհանուր տրամաբանության վրա: Խոսքս վերաբերվում է թե ուկրաինական ճգնաժամին, թե ընկալմանը Եվրոպական միության կողմից, որ չտարբերակված մոտարկումը ոչ մի լավ բանի չի բերում:

Չեմ բացառում, որ նաև դրանով էր պայմանավորված, որ ԵՄ-ը մինչև Ռիգա Հարևանության քաղաքականության կոնտեսքտով դրեց այդ ըստ տարբերակված սխեմայի քաղաքականության վերամշակման խնդիրը` երկրներից յուրաքանչյուրին տալով հնարավորություն իր չափով և իր հնարավորությունների շրջանակով ` անգամ նրանց առջև բացելով պատուհան` իրենց իսկ առաջարկները նրեառելու ընդհանրական քաղաքականության մեջ: Փաստորեն Ռիգան տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մյուս կողմից առաջարկների հավաքագրման գործընթաց էր ընթանում: Իհարկե, ԱլԳ-ն միշտ դիտվել է` որպես ավելի առաջամարտիկ ընդհանուր Հարևանության քաղաքականության հետ համեմատած, բայց իհարկե ունենալով երկրների կտրվածքով իր որոշակի տարբերություններն ու նրբությունները: ԵՄ ակնկալիքը Ռիգայից, կարծում եմ, կարելի է բանաձևել հետևյալ կերպ` չկորցնել գործընկեր երկրներից ոչ մեկին և փորձել յուրաքանչյուրի հետ շարունակել հարաբերությունների խորացման ճանապարհը, ուրիշ բան, արդեն լինելով ավելի իրատես և չխորշելով տարբվերակումից, իսկ մյուս կողմից էլ չանել քայլեր, որոնք ավելի կսրեն իրավիճակը այն մասերով, որտեղ կա ճգնաժամ և չանել քայլեր, որոնք կստիպեն ինչ-որ երկրների ընդհանրապես ԱլԳ-ին վերաբերվել ձևական կամ հրաժարվել դրանից:

-Կարծես, թե ԵՄ ակնակալիքների մասով պարզ է, իսկ ի՞նչ ակնկալիքներով էին Ռիգային մոտենում ԱլԳ անդամ երկրներից յուրաքանչյուրը և որքա՞ն հստակ էին այդ ակնկալիքները:
-Անդամ երկրների մասով ակնակալիքների զգալի տարբերություն ունենք` կախված նրանից, թե որ երկրի մասին ենք խոսում: Օրինակ, Մոլդովայի դեպքում ամենամեծ ու հիմնական ակնկալիքը կայանում էր նրանում, որպեսզի Ռիգայի գագաթաժողովը ամրագրի Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրների համար եվրոպական հեռանկար կոչվածը: Այսինքն` օրինակ եզրափակիչ փաստաթղթում նշված լինի դրույթ, որ կա եվրոպական հեռանկար` նույնն է, ինչ որ անդամակցության հնարավորություն ԵՄ-ին:

Եթե մենք ավելացնենք Ուկրաինային և Վրաստանին, ապա նրանց մոտ ևս կար նույն ակնկալիքը, իսկ ի տարբերություն Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի մոտ կար նաև վիզաների ռեժիմի լիարժեք ազատականացման ակնկալիք, քանի որ Մոլդովայի դեպքում այս խնդիրը արդեն իսկ լուծված է:

Ուկրաինայի դեպքում մյուս ակնակլիքը, որը այնքան էլ պարզորոշ կերպով չէր արտահայտված, բայց կար, դա այն է, որ պայմանականորեն եթե ձևակերպենք, Եվրամիությունը շարունակի մնալ Ուկրաինայի թիկունքում, չթողի Ուկրաինային մենակ Ռուսաստանի հետ և դրան գումարած էապես ավելացնի ֆինանսական օժանդակության չափերը: Այս երեք երկրների մասով կար նաև Ասոցացման համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտը, դրանց ուժի մեջ մտնելը և դրանց իմպլեմենտացիայի փուլում ԵՄ-ի կողմից հնարավոր առավելագույն օժանդակությունը:

Եթե անդրադառնանք Բելառուսին և Ադրբեջանին, տարբերությունը շատ մեծ չեմ համարի, բայց էլի որոշակիորեն կա տարբերություն: Բելառուսի պարագայում ակնկալիքը այն էր, որ ԱլԳ շարունակությունը չբերի նոր որոշակի բաժանարար գծերի, սրացման, ի դեպ Հայաստանն էլ ուներ այդ ակնկալիքը: Մյուս կողմից ակնկալիք, որ մարդու իրավունքների խնդիրը չդառնա այնքան բարձրաձայնված, որ նորից հարված հասցնի երկրի իմիջին և նորից ուշադրությունը ամբողջությամբ սևեռի դրա վրա:

Մյուս ակնկալիքն այն էր, որ ԵՄ-ը իր որոշակի հարգանքի տուրքը ամրագրի Բելառուսի նկատմամբ` որպես նաև երկիր, որը դարձավ շատ լավ հարթակ ուկրաինական ճգնաժամի առումով բանակցային էլեմենտը ապահովելու մասով և իր վրա վերցրեց որոշակի և պատասխանատվություն և թեկուզ հարթակ ապահովելու մասով որոշակի միջնորդական դեր: Ադրբեջանի պարագայում նույն խնդիրն էր շատ ավելի սրված` մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղբանտարկյալների ձևով, քանի որ Ադրբեջանը մոտենում էր Ռիգայի գագաթաժողովին բավականին ծանր վիճակում, երբ քաղակտիվիստներ, ՀԿ-ների ղեկավարներ, բլոգերներ, իրավապաշտպաններ ուղղակի բանտերում են, հետևաբար Ադրբեջանը այստեղ ակնկալիք է ունենում, որ այն ամենը, ինչը, որ իր մոտ քաղքական կապիտալի տպավորություն է ստեղծել` Արևմուտք-Ռուսաստան հակասությունների ներքո իր դերի կարևորման, էներգակիրներով և այլով, այս ամենը մնա, շարունակվի, խորանա և ամրագրում ստանա, իսկ մյուս կողմից էլ որևէ կերպ խնդիրը շուռ չգա նորից դեպի մարդու իրավունքներ և դա չդառնա Ռիգայում մեծագույն հարց, քանի որ դա Ադրբեջանի համար կդիտվեր որպես շատ մեծ հարված: Ադրբեջանի պարագայում երկրորդ ակնկալիքը այն էր, որ ստորագրվի, ապա նաև վավերացվի Ադրբեջանի ռազամավարական գործընկերության առաջարկ նախագիծը, բայց որտեղ հիմքում նորից էներգակիրների շուրջ համագործակցությունն է:

-Իսկ Հայաստանի ակնկալիքների մասով:
-Հայաստանի պարագայում ակնկալիքը առաջին հերթին այն է, որ արդեն լիովին ընկալելի և մարսված լինի եվրոպական գործընկերների կողմից, որ ԵԱՏՄ մեր լիիրավ անդամակցությունը չի նշանակում հրաժարում եվրոպական գծից և դա արդեն դառնա նրանց համար լիարժեք հասկանալի, պատկերացնելի և չբերի խնդիրների փոխադարձ վստահության հետ կապված:

Սա կարող եմ ավելի բարոյահոգեբանական ակնկալիք անվանել, որովհետև սրանում իրավական էլեմենտ տեսնելը ածանցված է որպես այդպիսին: Երկրորդ ակնկալիքը, որ հնարավորինս շուտ Հայաստանի համար տրամադրվի բանակցության մանդատը և բանակցվի նոր իրավապայմանագրային հիմքը: Բոլորը հասկանում են, որ այստեղ խնդիր կա, քանի որ առկա իրավապայմանագրային դաշտը չի արտացոլում հարաբերությունների ներկա վիճակը: Եվ իհարկե, Հայաստանի համար կար նաև ակնկալիք այդ տարբերակված մոտեցումը ավելի խորացնելու և շարունակական դարձնելու և այդ տարբերակված մոտեցման ներքո իրերն իրենց անուններով կոչելու` այսինքն, Հայաստանի տեղը, դերը և նշանակությունը այդ տարբերակվածի մեջ, քանի որ հասկանալի է, որ որևէ կերպ Հայաստանը չի կարելի դնել նույն հարթության մեջ այն երկրների հետ , որոնք ստորագրել են Ասոցացման համաձայնագիր, բայց նույն հաջողությամբ չի կարելի դնել նաև նույն հարթության մեջ Ադրբեջանի և Բելառուսի հետ, պարզ տրամաբանական պատճառով, որովհետև Հայաստանը մնում է այն երկիրը, որը երկու տարի առաջ արդեն Եվրոմիության որոշմամբ ուներ հնարավորություն նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը և հետևաբար իր բոլոր պարամետրերով բավարարում էր այդ ամենին և ուներ այդ նախաստորագրման հրավեր ասվածը: Եվ սա այն պարագայում, երբ
Բելառուսն ու Ադրբեջանը դրանից շատ հեռու են, հետևաբար մեզ համար կարևոր էր, որ տարբերակման մոտեցումը սա ևս հաշվի առնի և ունենա իր հիմքում:

-Գալով արդեն գագաթաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրին, որտեղ ըստ էության պետք է արտացոլված լիներ, թե արդյոք բավարարվել են ԱլԳ երկրների ակնկալիքները, փորձագիտական տարբեր գնահատականների համաձայն նկատում ենք, որ այդուհանդերձ արդյունքները այդքան էլ ավատեսական չէին, տպավորություն է, որ Եվրոպան թեև դռները բաց է պահում, սակայն դրանք դեռ շարունակում եմ մնալ հեռվում: Մերկելը և Ժան Կլոդ Յունկերն էլ հանդես եկան ԵՄ-ին ադմակացության հեռանկարներ չլինելու մասին հայտարարություններով: Արդյունքում` ԱլԳ երկները Ռիգայում ստացա՞ն այն, ինչ նրանց Եվրոպան խոստացել էր:
-Այս առումով շատ էական է, որպեսզի մենք իրար չխառնենք խոստումը և ակնկալիքը: Այսինքն, ես չեմ կարծում, որ Եվրոպական Միությունը երբևէ ուղղակիորեն խոստացել է նույն Ուկրաինային, Մոլդովային կամ Վրաստանին, հեշտացված կամ արագ անդամակցություն, և ընդհանրապես ԱլԳ մտնելուց ի վեր գործել է այն բանաձևը, որ ԱլԳ-ն որևէ կերպ չի բացառում եվրոպական հեռանկարը կամ անդամակցությունը ԵՄ-ին, բայց նույն ձևով էլ, որևէ կերպ չի երաշխավորում նման հնարավորությունը: Այսինքն` այս բանաձևում ԵՄ-ը էլի մնաց հավատարիմ: Ինչո՞վ է սա պայմանավորված և օբյեկտիվ է արդյո՞ք: Կարծում եմ սա բավական օբյեկտիվ տարր ունի իր մեջ, որովհետև Եվրոմիությունը իր բոլոր ընդլայնումների ժամանակ անցել է բավական հետաքրքիր ճանապարհ և այն պահերին, երբ ինքը շարժվել է ոչ թե չափորոշիչներով համապատասխանելու սկզբունքով, այլ քաղաքական որոշմամբ, հետո էլի այդ նույն որոշման հետ կապված խնդիրների առաջ է կանգնել շատ դեպքերում: Բավական է այսօր ԵՄ ընդհանուր համայնապատկերում համեմատել երկրների վիճակը` միանգամից արդեն ակնառու է լինում, որ մենք այդ ճգնաժամային իրավիճակը տեսնում ենք այն երկրներում, որոնք ժամանակին արագ տեմպ են ունեցել քաղաքական որոշմամբ և ոչ թե ԵՄ չափորոշիչներին համապատասխան լինելու առումով: Այսինքն սա հետագայում դառնում է գլխացավանք: Հետևաբար ԵՄ-ում այս ամենը չէին կարող մի կողմ դնել: Հիմա այլ հարց է, որ գործընկերներից յուրաքանչյուրը աջակցության ցուցաբերման գործինքերի ներքո պատկերացրել և իրեն հույս է տվել ավելիի առումով, քան հնարավոր է այսօրվա իրավիճակով: Սա արդեն գործընկերներից յուրաքանչյուրի սուբյեկտիվ ընկալման խնդիրն է: Այսինքն այն, որ Ուկրաինան, Մոլդովան կամ Վրաստանը սկսել են իրենց հույս տալ, որ վաղը կարող են դառնալ ԵՄ անդամ, սա առաջին հերթին կամ գոնե միայն ԵՄ-ի խնդիրը չէ: Այդ երկրների ընկալումների և իրատեսության խնդիրն է այդ թվում:

-Իսկ այս ամբողջ ընթացքում այդ երկրների հետ շփումների ընթացքում արդյոք ԵՄ-ի կողմից բարձրաձայնվել է, որ ԱլԳ-ն և Ասոցացման համաձայնագրերը չեն ենթադրում ԵՄ-ին անդամակցություն:
-Իհարկե բարձրաձայնվել է և եղել են ազդակներ, որ Ձեզ համար մենք այդ հեռանկարը չենք բացառում, բայց դա դեռ բավականին հեռու է: Այստեղ ստելու կամ սուտ խոստման խնդիր չի եղել, քանի որ ԵՄ-ը այս կարգի հարցերում շատ զգուշավոր է: Սա մի քիչ այլ խնդիր է: Նորից եմ ասում, գործընկերների ակնկալիքների չափի հետ կապված խնդիր է: Եվ այն, որ այդ ակնկալիքի սուբյեկտիվիզմը շատ դեպքերում հասնում է գագաթակետին, մենք դրա ականատեսը եղել ենք: Պարզագույն օրինակը բերեմ` եկեք նայենք այսպես. ՆԱՏՕ-ի հեռանկար, անդամակցություն, վերցնենք նույն Ուկրաինայի և Վրաստանի պարագաները: Բայց ընդամենը կողքից հայացքը ցույց է տալիս, որ դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ-ն այսօր այո կասի անդամակցությանը` առնվազն պարզ պատճառով, եթե ՆԱՏՕ-ն այո ասի անդամակցությանը և ճանաչի այդ երկրների տարածքային ամբողջականությունը այնպես ինչպես, որ ճանաչում է, և եթե նրանք դառնում են անդամ, օրինակ նույն Վրաստանը` Աբխազիայով և Օսեթիայով, իսկ Ուկրաինան էլ այս պահին Ղրիմով, էլ չասած, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մասին, կստացվի, որ ՆԱՏՕ-ն միանգամից ռազմական հակամարտության մեջ է մտնում երրորդ ուժի հետ: Այսինքն պարզ է չէ` ակնկալիքդ անընդհատ հայտարարի, բայց իրատեսությունն էլ կա որպես այդպիսին: Չմոռանանք նաև, որ նման կառույցներում որոշումները ընդունվում են կոնսենսուսով:

Վերադառնալով հարցին, թե որքանով բավարարվեց երկրների ակնկալիքները, ապա օրինակ վիզաների ազատականացման հետ կապված բավարարվեց մասամբ, քանի որ ասվեց, որ 2015թ-ին հնարավոր չէ դա անել` մասնավորապես հենց Ուկրաինայի և Վրաստանի պարագաներում, իսկ 2016թ-ին չի բացառվում, եթե որոշակի քայլեր ու գործողություններ իրականացված լինեն: Հիմա ասել բավարարվեց, թե չբավարարվեց, ճաշակի խնդիր է: Այսինքն` բավարարվեց այնքանով, որ գոնե ժամկետ է երևում, չբավարարվեց այնքանով, որ ուզում էին շատ շտապ, բայց չստացվեց: Եվրոպական հեռանկարի հետ կապված չկա ամրագրված, բայց կրկին բազմիցս հայտարարվեց, որ դա չի բացառվում և բխում է բարեփոխումների ընթացքից: Ուկրաինայի պարագայում լրացուցիչ ֆինանսական աջակցություն ստանալու մասով կարծես ԵՄ-ում կոնսենսուս կա, որը կարող է էլի Ուկրաինայի ակնկալած չափով չէ, բայց երևում է, որ օժանդակելու պատրաստակամություն կա:

Հայաստանի մասով` մեզ համար իհարկե շատ լավ կլիներ, եթե եզրափակիչ փաստաթուղթը մի քիչ ավելի հստակություններ ունենար և այդ տարբերակումները չլղոզվեին, բառիս բուն իմաստով, և չառաջացնեին շատ նմանություններ` Հայաստան-Ադրբեջան-Բելառուս մասով: Ասել, որ չկան այդ տաբերակումները, ճիշտ չի լինի, քանի որ դրանք այնուամենայնիվ կան, կարող էին լինել ավելի հստակ` կարող էին, այսինքն կրկին հանգում ենք, նրան, որ մասամբ ակնկալիքը արդարացված է: Մանդատի մասով էլ` ըստ բոլոր խոսակցությունների, մենք հիմա շատ մոտ ապագայում հույս ունենք այդ մանդատը ստանալու: Այստեղ արդեն ի հայտ է գալիս մյուս խնդիրը: Մանդատ ունենալը և բանակցությունների մեկնարկը մի բան է, բանակցությունների տևողությունը մի բան է: Այստեղ մեզ համար առաջնահերթ կդառնա այն, որ այդ բանակցություններն իրականում լինեն նորմալ, ընկալելի ժամկետների մեջ, և մենք այդ իրավապայմանագրային հիմքին շուտ հասնենք:
Մեր երրորդ ակնկալիքը` այդ ընկալումը մեր եվրոպական ուղղության հետ կապված դրսևորվող կամքի, ցանկության և այլն, ես կարծում եմ, որ այդտեղ մենք պետք է բավարարված լինենք ամբողջապես, որովհետև տեսանելի, հասկանալի է, որ հստակ արտահայտվում է հարգանք` Հայաստանի որդեգրած կուրսի նկատմամբ:

-Այսինքն` ինչ-որ առումով կարելի է դիտարկել, որ ԱլԳ երկրների շարքում կոնկրետ չափելի արդյունքների տեսանկյունից մենք մի փոքր ավելի նպաստավոր դիրքում ենք այս պահին` գոնե այն իմաստով, որ ակնկալիքների սանդղակն ի սկզբանե հստակ ենք պատկերացրել:
-Այո, դա մեկ: Եվ երկրորդը` մեզ համար շատ կարևոր էր, որ իրենց համար լիարժեք ընկալելի դառնա ԵՏՄ մտնելու մեր որոշումը, և այդ որոշումը ոչ միայն խոսքերով, այլ նաև իրականում իր խորությամբ հարգանք ունենա իր նկատմամբ: Այսօր մենք այդ բոլոր ազդակները ստանում ենք: Այդ մասով մենք կարող նեք ասել, որ մեր ակնկալիքները բավարարված են:
Անդարդառնանք Ադրբեջանին և Բելառուսին: Բելառուսի պարագայում կարելի է ասել, որ ակնկալիքները բավարարվեցին, մեծ աղմուկ չկար Բելառուսի մարդու իրավունքների բլոկի հետ կապված: Ադրբեջանի դեպքում էլ առանձնապես մեծ աղմուկ չկար դրա հետ կապված: Ադրբեջանի ակնկալիքը չարդարացվեց այն մասով, որ ցանկանում էին արագորեն իրենց փաստաթուղթը որպես նախագիծ ընդունվեր, ստորագրվեր և այլն: Բացատրեցին, որ Եվրամիության ներքո գործընթացներն այդպես չեն գնում` անգամ երբ դու ողջ քո տարածքով նավթ կամ գազ լինես: Ադրբեջանի դեպքում երկրորդ էլեմենտը վերջին սկանդալն էր` կապված Արցախին առնչվող ձևակերպումների հետ:

-Կարո՞ղ ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ գագաթաժողովի հռչակագրում տրված ձևակերպումը ադեկվատ էր:
-Ձևակերպումն ինքնին չեզոք էր, ադեկվատ էր: Ես չեմ գտնում, որ այդ ձևակերպումն ուներ որևէ պրոհայկական բնույթ, ոչ, այն ամբողջությամբ չեզոք էր: Դրա հետ կապված մենք էլ շատ հարցեր ունենք, դրա հետ կապված Ադրբեջանն էլ շատ հարցեր ուներ: Բայց այստեղ կա մեկ այլ կարևոր հանգամանք. այդ ձևակերպումն առաջին անգամ չէր օգտագործվում: Գրեթե այդ նույն ձևակերպումն էր տեղ գտել նաև Վիլնյուսում ընդունված հռչակագրում: Սակայն Ադրբեջանն այդ ժամանակ այս կարգի սկանդալային վիճակում չէր: Այստեղից հետևում են մի քանի հետևություններ: Առաջին` Եվրոպական միության 28 երկիր + 5 գործընկեր` 33 երկիր, ավելի հակված է և մնաց հակված մինչև վերջ, որովհետև Ադրբեջանն իր շանտաժով, սկանդալով փոփոխության չհասավ փաստաթղթում: Այսինքն հակված է այդ ադեկվատ ձևակերպմանը, որի հիմքում ընկած են կարգավորման երեք սկզբունքները:

Երկրորդ եզրակացությունը, որը կարելի է անել այն է, որ Ադրբեջանը նոր ճանապարհ է մտնում` դիրքորոշման կոշտացման: Եվ հետևաբար այն չեզոք և ադեկվատ ձևակերպումները, որոնք ժամանակին իր մոտ չէին առաջացնում այսպիսի աղմկահարույց վիճակ, հիմա սկսում են առաջացնել: Սա մտածելու տեղիք է տալիս և քաղաքական պլանավորման իմաստով մենք սա պետք է աչքի առաջ ունենանք:Երրորդ եզրակացությունը, որը կարելի է անել` Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հիմնախնդիրն օգտագործել իր մոտ մարդու իրավունքների բլոկի իրական խնդիրներից շեղում ապահովելու համար: Այսինքն` Ադրբեջանը Ռիգայի գագաթաժողովում ապահովեց մի վիճակ, որ ինքը հիշվի ոչ թե որպես երկիր, որն ամենակատաստրոֆիկ վիճակում է արժեքային համակարգի և մարդու իրավունքների բլոկի մասով, այլ որպես երկիր, որը վերջին պահին վերջնական փաստաթղթի հետ կապված փորձում էր վետո դնել, ձևակերպում փոխել: Այսինքն` էլի շեղում իր մոտ առկա խնդիրներից` օգտվելով ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելուց:Սա է այդ պահվածքի եզրակացությունը, որի կետերից յուրաքանչյուրի հետ կապված ունենք մտածելիք, ունենք խնդիր` մեր հետագա գործողություններում դա հաշվի առնելու համար:

-Այս գագաթաժողովի ամբողջ ընթացքում և դրանից առաջ տեսնում ենք, որ եվրոպական կողմից մեսիջներ են գալիս` հստակ շեշտադրված, որ այս բոլոր միջոցառումները հակառուսական բնույթ չեն կրում, Ռուսաստանի շահերի դեմ ուղղված չեն: Արդյո՞ք սա նշանակում է, որ Եվրոպան փոխել է իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ կապված: Թ՞ե ավելի զգուշավոր է դարձել և հիմա ԱլԳ երկրներից յուրաքանչյուրին հասկացնում է, որ Ռուսաստանի հետ երկխոսելը այդուհանդերձ կարևոր է և անհրաժեշտ:
-Առաջին հերթին ես չեմ կարծում, որ ԵՄ-ն ի սկզբանե ունեցել է սրման գնալու որոշում: Այլ հարց է, որ դու որոշես, իրականացնես գործողություններդ` թիրախում դա ունենալով,այլ հարց է` ինչ-որ բան լիարժեք հաշվարկած չլինելու, իրատեսության որոշակի շեղումների պատճառով հայտնվես այդ վիճակում: Ես ավելի հակված եմ երկրորդին, որովհետև ես չեմ կարծում, որ Եվրոպական Միությունը ցանկացել է ունենալ այն իրավիճակը, ինչը որ կա հիմա Ռուսասատանի հետ հարաբերություններում:

Մենք արդեն ականատես ենք լինում այն բանին, որ ԵՄ-ի կողմից այդ ազդաները կամ ընկալումները կան: Եվ հետևաբար կա նաև ճանապարհների փնտրտուքը` դեմքը չկորցնելով, սկզբունքներին չդավաճանելով, բայց գտնել այն կամուրջները, որոնք կարող են ինչ-որ կարգավորումների բերել: Դրանով է պայմանավորված, որ եզրափակիչ փաստաթղթի մեջ մի կողմից նոր ասվող որևէ սրություն ի հակադրումն Ռուսաստանի չենք տեսնում, բայց մյուս կողմից պահած է Ղրիմի խնդիրը, ի դեպ` պահած է հետաքրքիր ձևակերպումով: Եզրափակիչ փաստաթղթի մեջ անընդհատ հանդիպում ենք «ԵՄ-ն և գործընկերները» ձևակերպումը, այսինքն` ներառյալ ԱլԳ-ն: Ղրիմի պարագայում նշվում է «Եվրոպական միության երկրները» ձևակերպումը: Այստեղ իհարկե հիշում ենք, որ այդ փաստաթղթի բանակցային փուլերում կար Հայաստանի և Բելառուսի սկզբունքային դիրքորոշումը, և բացառված չէ, որ այդ կետն այդպես է ձևակերպված նաև մեր դիրքորոշման արդյունքում: Բայց ավելի սրող էլեմենտներ մենք չտեսանք: Հակադրությունն ավելի բևեռացնող ձևակերպումների մենք ականատես չեղանք: Եվ ես կարծում եմ, որ սա ավելի պրագմատիկ դաշտում է, սա ավելի օբյեկտիվ-իրատեսական դաշտում է, որ պետք է կամուրջներ որոնել և ոչ թե անընդհատ լայնացնել բաժանարար գծերը: Ի դեպ, դրա մասին շատ լավ հատված կար ԵԺԿ գագաթաժողովում ՀՀ նախագահի ելույթում: Արևելյան գործընկերության գագաթաժողովում ունեցած ելույթը նույնպես այդ աղերսների մասին էր և նույն տրամաբանության ներքո էր կառուցած:

-Ինչպես նշեցիք` ստացվում է, որ ԱլԳ-ից ակնկալիքների մասով ընկալումների, մոտեցումների տարբերություն է եղել, երկրներից ոմանք ավելի շատ են ակնկալել, բայց փոխարենը ստացել են այն, ինչ ԵՄ-ն ի սկզբանե նախատեսել էր իրենց համար: Ինչ եք կարծում, եթե ԱլԳ-ի կորդինացումը տրվեր ենթադրնք ոչ թե Լեհաստանին ու Շվեդիային, այլ Գերմանիային, այս ձևաչափում արդյունքների մասով ինչ-որ փոփոխություն կլինե՞ր:
-Շատ հետաքրքիր հանգամանք կա` կապված ծայրահեղականացված մոտեցումների հետ, որին կարելի է հանդիպել նաև միջազգային լրահոսում «ԵՄ-ն իր արևելյան գործընկերներին օգնություն էր խոստացել, և փաստորեն նրանք այդ օգնությունը չեն ստանա»: Եկեք հարցը փորձենք տարբերակել: Եթե օգնությունն իրենց ուզած չափով չէ, արդյո՞ք դա նշանակում է, թե օգնություն չկա: Հիմա այլ խնդիր է, որ Ուկրաինային որքան էլ օգնում են, միևնույնն է, օգնության կարիք կա, թեկուզ` ֆինանսական օգնության մասով: Բայց, եթե այդ օգնությունը չի կարողանում նրա խնդիրները լիարժեք լուծել, ուրեմնք մենք պետք է ուրանանք և ասենք, որ այդ օգնությունը բացակայու՞մ է: Իհարկե` ոչ: Այստեղ է այդ ջրբաժանը: Նրանք օգնում են ըստ իրենց հանրավորությունների, և մենք չպետք է մոռանանք, որ Եվրամիության վիճակը 7-8 տարի առաջվա վիճակը չէ` տնտեսական ճգնաժամի, ընդլայնման` «մարսողականության» հետ կապված խնդիրներից հետո, որոշ երկրներում սոցիալ-տնտեսական խնդիրների հետ կապված: Նա չի հրաժարվում օգնելուց, բայց եթե այդ օգնությունը մյուս կողմի ակնկալածի չափով չէ, դա դեռ չի նշանակում, որ չի օգնում: Չեմ կարծում, որ կորդինացիան իրականացնողների փոփոխությունը էական տարբերություններ բերեր, որովհետև Լեհաստանի և Շվեդիայի կողմից այդ համակարգումը ես մշտապես դիտել եմ ավելի շատ պայմանական, քան իրական: Ուրիշ հարց է` իրական համակարգումը որտեղ է, և ուրիշ հարց է, թե ով է ներկայանում որպես համակարգող: Այո, որպես նախաձեռնության հեղինակ լեհերը և շվեդները մշտապես եղել են առաջամարտիկ, բայց ես չեմ կարծում, որ դա եղել է Եվրամիության մյուս երկրների, այդ թվում` ԵՄ լոկոմոտիվ երկրների հետ չպայմանավորված, չբանակցված: Ներկայանալը և իրականությունը մի քիչ տարբեր ասպեկտներ են, և ես չեմ կարծում որ որևէ բան կփոխվեր, եթե նրանք չներկայանային այդ դերով:

Եթե փորձենք ամփոփել, ըստ էության, հիմա եվրոպական երկրների կողմից շեշտադրումն արված է նրա վրա, որ ովքեր արդեն իսկ ասոցացված անդամի կարգավիճակով են հանդես գալիս առաջիկայում անելինքների մասով պետք է բացառապես կենտրոնանան բարեփոխումների գործընթացի վրա:

Այո, պայմանագիրը կա, դա մի բան է, բայց դա պետք է կյանքի կոչել: Գնացեք և ամբողջ թափով կյանքի կոչեք Ասոցացման համաձայնագիրը: Ժամանակը ցույց կտա, կաշխատի «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը, բարեփոխումները արվում են ֆորմալ կերպով, թե խորքային: Սա վերաբերում է Ասոցացման համաձայնագիրն ունեցող այդ երեք երկրներին: Դրա իմպլեմենտացիան երկար ճանապարհ է:

-Մասնագիտական շրջանակների համար հասկանալի է, որ իմպլեմենտացիան երկար ընթացք է ենթադրում: Ի՞նչ եք կարծում, ուկրաինական կամ վրացական հասարակության պարագայում, որոնք տարիներ շարունակ ենթագիտակցորեն սկսել են ԵՄ-ին անդամության զգացում ունենալ, արդյո՞ք հեշտ է իշխանությունների համար իրենց հասարակություններին բացատրել անդամության հեռավոր նպատակ լինելը:
-Ոչ, հեշտ չէ: Առավել ևս հեշտ չէ Ուկրաինայի պարագայում: Մի բան է միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարը և մեկ այլ բան է այն ողջ խնդիրների առկայությունը, որն այսօր ունեն, այդ թվում` սոցիալ-տնտեսական առօրյա իրավիճակին վերաբերող մեծ խնդիրների շարքը: Պետք է փորձել երկխոսության մեջ լինել սեփական հասարակության հետ, որպեսզի նրանք հանդուրժողականություն ցուցաբերեն այդ ժամանակային հանգրվաններին: Թե որքանով դա կստացվի` կապրենք-կտեսնենք: Համեմատության մեջ Վրաստանի և Մոլդովայի համար ավելի հեշտ է: Բայց երբեք պետք չէ բացառել այն, որ միջնաժամկետին կամ երկարաժամկետին հասնելու փուլում հանրությունը կամ հանրության առնվազն որոշակի շերտեր կարող են անհամբերություն ցուցաբերել: Մենք դա միշտ պետք է աչքի առաջ ունենանք: Հիմա արդեն սկսվել է: Փորձում են իրենց հանրությանը բացատրել, որ օրինակ վիզաների ազտականացման հետ կապված ճիշտ է` դա մեզ մոտ չի ստացվում 2015-ին, բայց մենք այնքան երկարաժամկետ էական նպատակների մեջ ենք և այնպիսի խնդիրներ ենք լուծում, որ այս մի տարին պետք է համբերենք, որովհետև կարծես թե 2016-ին մենք դա կունենանք: Այսինքն` հենց սա է դարձել ներքին դիսկուրսը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}