17:20 29/01/2008 » Իրավունք

ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանը և Վ. Ղուկասյանի եղբորորդի Կոլյա Ղուկասյանն ազատության մեջ են: Մեր ունեցած այս տեղեկության վերաբերյալ պարզաբանումներ տվեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

Ըստ մամուլի քարտուղարի, պատժի 1/3 մասը կրելուց հետո, լավ վարքագիծ դրսևորելու համար նրանց անունները ներկայացվել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման, և համանուն հարցերով անկախ հանձնաժողովը բավարարել է հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացրած միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Սպարտակ և Կոլյա Ղուկասյանները դատապարտվել էին 1,5 տարվա ազատազրկման: Ս.Ղուկասյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով, իսկ Կ.Ղուկասյանը օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով, 271-րդ հոդվածով:

Ղուկասյանները մայիսի 20-ին Գյումրիի Տերյան և Ղուկասյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցներից են:

Վերջինները գտնվում էին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց