- 18:44 | Աշխարհում Հյուպ Հայնկես. «Բավարիայի» ֆուտբոլիստները պետք է խաղան`չնայած սառնամանիքին
Մարզիչն իր սաներին հորդորել է արհամարհել եղանակային պայմանները և մասնակցել փետրվարի 4-ին «Համբուրգ»-ի հետ նախատեսված մրցավեճին:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 18:32 | Աշխարհում Այաթոլլա Ալ Խամենեի. Արևմուտքի ճնշումներն ավելի հզոր են դարձնում Իրանին
«Իրանը վրեժխնդիր կլինի արևմտյան երկրներից նավթի վերաբերյալ պատժամիջոցներ կիրառելու և սպառնալիքներ ներկայացնելու համար», - ասաց նա:
Աղբյուր` «Իզվեստիա» (Известия) - 18:19 | Աշխարհում Եգիպտոսում առևանգել են երկու ամերիկացի զբոսաշրջուհիների
ԱՄՆ քաղաքացիներին ու նրանց եգիպտացի ուղեկցողին գերեվարել են զինված խմբավորման անդամները, ովքեր հարձակում են գործել զբոսաշրջիկների ավտոբուսի վրա:
Աղյուր` «ԲիԲիՍի» (BBC) - 18:13 | Աշխարհում Իրանը սպառնացել է արգելել «Սամսունգի» արտադրանքը
Իրանի իշխանությունները վիրավորական են անվանել «Սամսունգ» պլանշետները գովազդող նոր հոլովակը, որը պատրատվել է իսրայելական «Hot» կաբելային օպերատորի կողմից:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 18:01 | Աշխարհում Պլյուշչենկոն կվիրահատվի Մյունխենում
Գեղասահորդը մարզումները կանցկացնի տարբեր քաղաքներում` նախապատրաստելով իր նոր ծրագիրը 2014 թ. մրցումների համար:
Աղբյուր` eurosport.ru - 17:58 | Աշխարհում Ադրբեջանի զինծառայողներին կարող են քաղծառայողի կարգավիճակ տալ
Միլի Մեջլիսում նման օրինագծի քննարկումը նախատեսված է այս տարվա գարնանային նստաշրջանի սկզբում:
Աղբյուր`«Ազե.ազ» - 17:45 | Աշխարհում Օբաման պատրաստ է հրաժարվել որոշ շռայլություններից` ի շահ կարիքավորների
Ազգային աղոթքի նախաճաշի առիթով տրված ուղերձի ժամանակ ԱՄՆ նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը քրիստոնեական կրոնին և սկզբունքներին:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:42 | Աշխարհում Գերմանիան պարտավորված չէ վճարել նացիստների հանցագործությունների համար
ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Բեռլինից ֆինանսական փոխհատուցում ստանալու վերաբերյալ Իտալիայի պահանջը, որը քննվում էր 2008 թ. ի վեր:
Աղբյուր` Լենտա.ռու (Lenta.ru) - 17:33 | Հայաստան «Եվրանեսթ»-ի առաջին արտագնա նիստը կկայանա Երևանում
«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, մշակութային և կրթական հանձնաժողովների նիստը տեղի կունենա 3 շաբաթ հետո», -հայտնեց Վ. Հովհաննիսյանը:
Աղբյուր`Panorama.am - 17:29 | Աշխարհում Ուկրիանան ահազանգում է. 100-ից ավելի զոհ
Սառնամանիքի հետևանքով զոհվածների մեծ մասը տնանկներ են, որոնցից շուրջ 65 հոգու դին հայտնաբերվել է փողոցներում:
Աղբյուր`ԲիԲիՍի (BBC) - 17:13 | Հայաստան Գ.Մակարյան.Ադրբեջանը չի կարող երկար ժամանակ ռազմատենչ հայտարարություններ անել
«Ադրբեջանի նավթի պաշարները նվազել են: Դա նշանակում է, որ նա չի կարող երկարատև պատերազմի մեջ մտնել, քանի որ կքայքայվի երկրի տնտեսությունը», - ասաց նա:
Աղբյուր`Panorama.am - 17:03 | Աշխարհում Խորտակված «Կոստա Կոնկորդիա»-ում մնացել է արվեստի 6000 գործ
Առավել մեծ արժեք է ներկայացրել 18-19-րդ դարերի ճապոնական գրավյուրային հավաքածուն:
Աղբյուր`«Ասոշեյթիդ Պրես» (Associated Press) - 16:58 | Աշխարհում Հունգարական խոշոր պետական ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները
Malev-ի ղեկավարությունը ստիպված է կասեցնել շուրջ 64 տարվա անընդմեջ գործունեությունը` ֆինանսական խնդիրների պատճառով:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА “Новости”) - 16:41 | Աշխարհում Բրիտանացի նախարարը պաշտոնից հեռացել է մեքենան արագ վարելու համար
Երկրի իրավապահները բացահատել են Քրիս Հյուհնի 9-ամյա վաղեմության սուտը, ով նշել էր, թե մեքենայի ղեկին եղել է իր նախկին կինը:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 16:30 | Հայաստան Երևանի ծառերը կգույքագրվեն
Դա հնարավորություն կընձեռի վերահսկել մայրաքաղաքի կանաչ գոտիները, ծառերի և թփերի նկատմամբ խնամքն ու դրանց պահպանումը:
Աղբյուր`Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչություն - 16:22 | Հայաստան Երևանի քաղաքապետն ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ
Աղբյուր` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
- 16:04 | Հայաստան Մութալիբով. ԼՂ հակամարտության բանալիները Ռուսաստանի ձեռքում են
«Ֆրանսիայի Սենատի հայանպաստ որոշման պատճառով Բաքուն չպետք է հակադրվի Փարիզին»,- գտնում է Ադրբեջանի նախկին նախագահը:
Աղբյուր` Ազե.ազ - 16:01 | Հայաստան Տարոն Մարգարյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին
«Երևանն ու Թբիլիսին լայն հնարավորություն ունեն զարգացնելու գործընկերային հարաբերությունները մի շարք ոլորտներում»,- նշել է քաղաքապետը:
Աղբյուր` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն - 15:54 | Աշխարհում ՌԴ պաշտոնյաներին կգնահատեն անձնական արդյունավետության համակարգով
Վ.Պուտինը վստահ է, որ այդ միջոցի կիրառումը նպաստելու է նախարարությունների և այլ գերատեսչությունների աշխատակիցների գործունեության թափանցիկությանը:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 15:45 | Հայաստան Ր. Հովհաննիսյան. «Ժառանագությունը» կեղծողների հետ չի կարող համագործակցել
«Համագործակցությունը չի կարող լինել ոչ Երևանում, ոչ Եվրոպայում»,- ընդգծեց նա:
Աղբյուր`Panorama.am - 15:37 | Աշխարհում Զիդանը դատի կտա իրեն մարմնավաճառ անվանող հումորիստին
Կենդանի լեգենդը նշում է, որ Քրիստոֆն ազատ խոսքի իրավունք ունի, բայց այս պարագայում իրեն կփոխհատուցի 75 000 եվրո:
Աղբյուր` eurosport.ru - 15:29 | Աշխարհում Ավստրալիայի արևելյան շրջաններում ջրհեղեղ է
Բազմաթիվ բնակավայրեր հայտվել են ջրի տակ, տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 15:23 | Աշխարհում Կիպրոսը Թուրքիայի հարցով ՄԱԿ-ին բողոքի նոտա կհղի
Պատճառը Թուրքիայի նավթա-գազային պետական ընկերության՝ Կիպրոսի հսկողության ներքո գտնվող ջրային տարածքներում փորձնական հորոտման աշխատանքներ սկսելու մտադրությունն է:
Աղբյուր`«Իտար-Տասս» (ITAR-TASS) - 15:11 | Աշխարհում Իրանի իշխանություններն արգելել են իրենց քաղաքացիներին ցամաքով գնալ Սիրիա
Թեհրանի նախազգուշացումները հիմնականում ուղղված են իրանցի ուխտավորներին, որոնք հազարավոր խմբերով ամեն տարի ուխտագնացության են մեկնում Սիրիա:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 15:07 | Հայաստան Գ.Մելիքյան. ՀՀԿ նախընտրական ցուցակը պետք է գլխավորի նախագահ Սերժ Սարգսյանը
«ՀՀԿ-ի համար խորհրդարանական ընտրություններն ինքնանպատակ չեն: Թե խորհրդարանական, թե նախագահական ընտրությունները ՀՀԿ-ի համար մեկ գործընթաց են»,- նշեց նա:
Աղբյուր`Panorama.am - 15:02 | Աշխարհում Թուրքիան կարող է ապաստան տալ Ասադի ընտանիքին
«Եթե Սիրիայի առաջնորդի ընտանիքի կողմից նման խնդրանք լինի, ապա, անշուշտ, մենք դա կընդունենք»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Աղբյուր`ԲիԲիՍի (BBC) - 14:51 | Աշխարհում «Յուվենթուսը» ցանկանում է երկարաձգել Բուֆոնի պայմանագրի ժամկետը
Գործող պայմանագրի ժամկետը մինչև 2013 թ. հուլիսն է, սակայն ղեկավարությունը նախատեսել է դարպասապահին պահել ևս 4 մրցաշրջան:
Աղբյուր`«Football Italia» - 14:37 | Հայաստան Տարասով. Հայաստանը կարողացավ տարածաշրջանում պահպանել ստատուս քվոն և ընդարձակել «հարձակման ճակատը»
«Միևնույն ժամանակ նա կտրուկ սահմանափակեց Թուրքիայի հնարավորությունները՝ մանևրելու կովկասյան ուղղությամբ»,- գրում է քաղաքագետը:
Աղբյուր`«Ռեգնում» (Regnum) - 14:30 | Աշխարհում BBC-ն ցուցադրել է «Պուտինը, Ռուսաստանն ու Արևմուտքը» ֆիլմի 3-րդ մասը
Այն ամբողջությամբ նվիրված է ռուս-վրացական հարաբերություններին, որի հիմնական առանցքը 2008 թ. օգոստոսյան հակամարտության ժամանակաշրջանն է:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 14:24 | Հայաստան «Հայկական ժամանակ»-ի լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Հայկ Գևորգյանի նկատմամբ գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:
Աղբյուր` Ոստիկանության լրատվական ծառայություն - 14:09 | Հայաստան ՀՀ վարչապետն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպաններին
«Կարևոր է, որպեսզի Մեծ Բրիտանիայի դիվանագիտոթյունը տարածաշրջանում ապահովի բալանսավորված մոտեցում»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Աղբյուր` ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն - 13:53 | Աշխարհում Ադրբեջանի նախագահի նստավայրը հոսանքազրկվել է
Դա տեղի է ունեցել հոսանքի գծերի բարձր լարման պատճառով:
Աղբյուր`«Թուրան» - 13:44 | Աշխարհում Հիլարի Քլինթոնը մասնակցելու է Մյունխենյան վեհաժողովին
Պետքարտուղարի մասնակցությունը նախատեսված է փետրվարի 3-5-ը եվրոպական այցի շրջանակներում:
Աղբյուրը`«Ռիա Նովոստի» (РИА Новости) - 13:43 | Հայաստան ԱԺ-ում Գոհար Պողոսյանին փոխարինողը հայտնի է
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ է նշանակվել «Արմենպրես»-ի նախկին ղեկավար Հրայր Զորյանը:
Աղբյուր`Panorama.am - 13:35 | Աշխարհում Թուրքիան ֆրանսիական ռազմական օդանավերին թույլ չի տվել մտնել իր օդային տարածք
Օդանավերը ստիպված են եղել այլ երկրների օդային տարածքով վերադառնալ Ֆրանսիա:
Աղբյուր`«Turkiyegazetesi.com» - 13:31 | Աշխարհում Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեղմացրել է Սիրիայի նկատմամբ պատիժը
Բանաձևի տեքստից հանվել է դեպի Սիրիա զենքի առաքման վրա արգելանքը:
Աղբյուրը`Կոմերսանտ.ռու (Коммерсанть.ru) - 13:20 | Հայաստան ՀՅԴ-ն մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ կառաջադրի
«Եթե լինեն մեծամասնական տեղեր, ապա մենք «շատ կարևոր» մեծամասնական ընտրատարածքներում պայքարելու ենք սեփական թեկնածուներով», - ասաց Վ.Հովհաննիսյանը:
Աղբյուր`Panorama.am - 13:14 | Աշխարհում Ջիոեվան համոզված է, որ ինքը Հարավային Օսիայի նախագահն է
Մարտին կայանալիք ընտրություններից առաջ նա մնացյալ թեկնածուներին հորդորել է սատարել իրեն` որպես միակ օրինական նախագահի:
Աղբյուրը` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 13:07 | Աշխարհում ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել Եգիպտոսի հավաքականին
Երկրի վարչապետը արդեն պաշտոնանկ է արել ֆուտբոլային ֆեդերացիայի ողջ անձնակազմին:
Աղբյուր`«Times» - 12:51 | Հայաստան Հայտնի է «Ժառանգության» համագումարի օրը
Մարտի 2-ին կայանալիք համագումարին կքննարկվի գալիք ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցեր:
Աղբյուր`Panorama.am - 12:46 | Աշխարհում ԱՄՆ պաշտպանության նախարարը գիտի, թե երբ Իսրայելը կհարվածի Իրանին
Որպես հնարավոր ժամկետներ Լեոն Պանետտան նշել է ապրիլ, մայիս կամ հունիս ամիսները:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 12:39 | Աշխարհում Պուտինը վստահ է, որ ամերիկյան ՀՀՊ-ն ուղղված է Ռուսաստանի դեմ
«Այն, անկասկած, միտված է չեզոքացնելու Ռուսաստանի հրթիռային և միջուկային ներուժը», - ասել է նա:
Աղբյուր`1tv.ru - 12:35 | Աշխարհում Նոր գազային կոնֆլիկտ Մոսկվա-Կիև հարաբերություններում
Պատճառն, ըստ «Գազպրոմի» մասնագետների, Կիևի կողմից գազի ծավալների թույլատրելիից ավելի կուտակումն է:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 11:57 | Աշխարհում Ադրբեջանին կոչ են անում արդարացի փոխհատուցում տալ քաղաքացիներին
ԵԽԽՎ զեկուցողները հույս են հայտնել, որ երկրի իշխանությունները շուտով ազատ կարձակեն «խղճի բանտարկյալներին»:
Աղբյուր`«Թուրան» - 11:47 | Աշխարհում Իրանը հայտարարել է հետազոտական արբանյակի գործարկման մասին
Այն կշռում է 50կգ և նախատեսված է երկրի մակերևույթը ուսումնասիրելու համար:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 11:26 | Հայաստան ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դրանք են` Գյումրի-Ախուրյան-Աշոցք, Գյումրի-Սպիտակ հատվածները և Սելիմի լեռնանցքը:
Աղբյուր` Տրանսպորտի և կապի նախարարություն - 11:21 | Հայաստան Չինական հատուկ համերգ` Հայաստանում
Այն նվիրված կլինի հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Աղբյուր` ԵրՊԼՀ լրատվության բաժին - 11:07 | Հայաստան Հրդեհ`«Շիրակ» հյուրանոցում
Այրվել է հյուրանոցի կառավարչի սենյակը:
Աղբյուր`ԱԻՆ լրատվական կենտրոն - 11:02 | Աշխարհում Նոր բախումներ Կահիրեում. կան 600-ից ավելի տուժած
Ցուցարարները կոչ են արել երկրի բարձրագույն Զինվորական ղեկավարությանը վայր դնել լիազորությունները:
Աղբյուր`«Ասոշիեյթիդ Պրես» (Associated Press) - 10:50 | Աշխարհում Սիրիայի վերաբերյալ բանաձևի տեքստը համաձայնեցվել է
Փաստաթղթից հանվել է Բաշար ալ-Ասադին ուղղված կոչը` փոխանցել իշխանությունը փոխնախագահին:
Աղբյուր`«Ֆրանս Պրես» (Agense France-Presse)
12:00 15/05/2008 » Իրավունք
ձերբազատվեք հետախուզվող մեղադրյալի կարգավիճակից
Հանրապետության Նախագահը 2008 թվականի մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել 2008թ. ապրիլ-հունիս ամիսներին 2008 թվականի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: ՀՀ զինված ուժեր են զորակոչվելու արական սեռի այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
ՀՀ ոստիկանության համակարգի քննիչների վարույթներում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և քննվող բազմաթիվ քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Գլխավոր դատախազի կողմից ցուցում է տրվել մարզերի և համայնքների դատախազներին` անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանավորումը, դադարեցնել հետախուզումը և քրեական հետապնդումը այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան ոստիկանություն կամ զինկոմիսարիատ և ցանկություն կհայտնեն ծառայելու ՀՀ զինված ուժերում: 2007թ. փետրվարի 26-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:
ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող զորակոչիկներին` օգտվել ընձեռված հնարավորությունից, կատարել հայրենիքի և ժողովրդի հանդեպ սահմանադրական պարտքը, ձերբազատվել հետախուզվող մեղադրյալի կարգավիճակից, հպարտորեն կրել մեր անկախ և ազատ հայրենիքի քաղաքացին և զինվորը լինելու բարձր կոչումը:
Դիմում են նաև զորակոչիկների ծնողներին` աջակցել օտար ափերից իրենց որդիների վերադարձին, նրանցից թոթափել թաքնվելու նվաստացուցիչ զգացումը, նպաստել նրանց հետագա առողջ ֆիզիկական ու հոգեկան դաստիարակությանը, որպեսզի նրանց որդիները հնարավորություն ունենան, ծառայությունը պատվով ավարտելուց հետո, արժանապատիվ ապրել և արարել հայրենի հողի վրա:
Քրեական հետապնդում չի իրականացվի նաև այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր` հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը նույնպես նախատեսում է հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը և քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ:
Օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թ. աշնանային զորակոչից մինչև 2007թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա: Հիշյալ անձանց, օրենքով սահմանված վճարները մուծելուց հետո, մեկամսյա ժամկետում տրվում է իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող քննչական մարմնի որոշումը, ինչպես նաև նրանք ստանում են զինվորական գրքույկ և հաշվառվում պահեստազորում:
Անհրաժեշտ տեղեկությունների և աջակցություն ստանալու համար առաջարկում են զանգահարել 511-533 հեռախոսահամարով:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
23:03 03/02/2012 » Իրավունք
Եռօրյա ժամկետում Հայկ Գևորգյանը կներկայացվի դատարան. ՔԳՎ պետ
20:35 03/02/2012 » Քաղաքական
ԼՂՀ ՊԲ զինծառայողը մահացել է հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին
20:30 03/02/2012 » Իրավունք
«Գնացել, նստել է բորդյուրին, գլուխը խփել է պատին». Փաշինյանը և Հայկի փաստաբանը էական փաստեր ունեն
20:29 03/02/2012 » Քաղաքական
Քննարկվել են փետրվարի 17-ին նախատեսված ՀԱԿ հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները
20:26 03/02/2012 » Հասարակություն
ԱԻՆ. Ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Սելիմի լեռնանցքը








Ռոբերտ Հարությունյան. Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանում սպասվում են լուրջ քաղաքական խնդիրներ և չեմ կարծում, որ ընտրությունները լուրջ ազդեցություն են ունենալու ներդրողների համար:
Մարդու իրավունքների պաշտպանի երկու տեղակալների նշանակումը որոշ տարակուսանքի տեղիք է տվել: ՄԻՊ-ն այժմ ունի մեկ գլխավոր խորհրդական և չորս այլ խորհրդականներ, իսկ այսօրվանից ահա ունենալու է երկու տեղակալ
«Հուզվում էի: Վստահ չէի` խաղալ հաղթանակի՞ համար, թե ապահովել ոչ-ոքի… Ամեն ինչի մասին մտածում էի: Ի վերջո, հաղթեց իրատեսությունը, և ես որոշեցի հանգիստ ու հուսալի խաղալ»