16:47 18/08/2009 » Իրավունք

ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԽՍՏԱՑՎԵԼ Է

ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը երկու օրվա ընթացքում փոխել է S.O.S Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ մեղադրանքի հոդվածը: Այս մասին հայտնեցին «Էկոլուր»-ից:

Սույն թվականի օգոստոսի 13-ին Մարիամ Սուխուդյանը ծանուցագիր ստացավ՝ որպես մեղադրյալ օգոստոսի 15-ին ցուցմունք տալու հրավերով: Ծանուցագրում նշված մեղադրանքի հոդվածը ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի մաս առաջինն էր՝ զրպարտություն: Սակայն օգոստոսի 15-ին նրան հայտնեցին, որ նա մեղադրվում մեկ այլ հոդվածով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի մաս 2-ի 3-րդ կետով՝ սուտ մատնություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Աղբյուրի հաղորդմամբ, նոր մեղադրանքը նշված է օգոստոսի 15-ի ծանուցագրում, ըստ որի Մարիամ Սուխուդյանը հարցաքննման է հրավիրվում օգոստոսի 19-ին:

Հիշեցնենք, որ գործը հարուցվել է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական հաղորդման 2008թ. նոյեմբերի 13-ի թողարկման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից սեռական ոտնձգությունների մասին:
Նախորդող հրապարակում`ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԻՎ 11 ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ՍԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել