11:26 25/09/2009 » Իրավունք

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ. ՀԱՅՑՎՈՐՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԿԴԻՄԵՆ

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ չի ընդունել «Կովկասի Ինստիտուտ» հիմնադրամի դեմ ներկայացված հայցադիմումը, որը ներկայացրել էր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը:

Հայցադիմումը վերադարձվել է զուտ տեխնիկական պատճառներով, մասնավորապես, ըստ Ենգոյանի, չեն պահպանվել Քաղաքացիական դատավարության մասին օրենսգիրքպահանջները: Նրա խոսքով, հայցադիմումով ներկայացվել է երկու պահանջ, որից մեկի համար պետական տուրքը վճարվել է, իսկ մյուսով չի վճարվել:

Մյուս տեխնիկական սխալը, որ արել են հայցը ներկայացնողները, այն է եղել, որ այլալեզու փաստաթղթեր են ներկայացրել:

«Հայաստանում դատավարությունն անցկացվում է հայերենով, դրա համար դրանց թարգմանություններն էլ պետք է կցված լինեին, ինչը չի արվել», -հավելեց Ենգոյանը:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը Panorama.am-ին ասաց, որ դատարանի պաշտոնական մերժումը դեռ չեն ստացել, և նրա համոզմամբ, իրենք «հնարավոր չէ, որ սխալներ արած լինեն»:

«Մենք պետական տուրքը շատ լավ էլ վճարել ենք, օտար լեզվով միայն ներկայացրել ենք գրքի կազմը, որը թարգամնված է հայցադիմումի մեջ», -հավելեց Այվազյանն` ասելով, որ երբ մերժումն ստանան, նոր կորոշեն` ինչ անել:

«Մենք հետ չենք կանգնելու մեր մտադրությունից, եթե ինչ-որ սխալներ լինեն, կուղղենք նորը կներկայացնենք», -ասաց Այվազյանը:

Հիշեցնենք, որ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Կովկասի ինստիտուտին» պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը¸ արգելել «Ցեղասպանություն» բառի չակերտավոր կիրառումը և վնասի փոխհատուցում պահանջել:

Նախորդող նորություն` ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԱՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց