17:30 26/02/2010 » Իրավունք

Կանխվել է թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձը

Այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Թեհրան-Երևան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից:

«Զվարթնոց»օդանավակայանում երկու ուղևորների ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերվել են 9 աէրոզոլի տարաների մեջ թաքցված 3 կգ քաշով «մետամֆետամին» տեսակի ծանր թմրանյութ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց