Տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ է բացահայտվել

11:17 04/03/2010 » Իրավունք

Տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ է բացահայտվել

Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Թեհրան-Երևան–Մոսկվա–Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ:

ԱԱԾ Մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորի անձնական զննության ընթացքում հայտնաբերվել է 1կգ 610գրամ քաշով «մետամֆետամին» ծանր տեսակի թմրանյութ, որն առանձին փաթեթների տեսքով թաքցված էր նրա հագին եղած սպորտային համազգեստի աստառում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:

 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց