17:47 09/03/2010 » Տարածաշրջան

Ադրբեջանցին սպանել է Ուկրաինայի 18 ամյա քաղաքացու

Այսօր մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ, ովքեր մասսայական ծեծկռտուքի մասնակից են եղել և որի ժամանակ սպանվել է մի երիտասարդ: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ» էլեկտրոնային պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ, մարտի 9-ին ժամը 00:10 Մոսկվայի մարզի Սխոդնյա կոչվող միկրոշրջանում տեղի է ունեցել խմբակային ծեծկռտուք, որի ժամանակ կովկասյան ծագում ունեցող անձը դանակի հարվածով սպանել է Ուկրաինայի 18 ամյա քաղաքացու:

Աղբյուրի հաղորդմամբ, օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել և ձերբակալվել են միջադեպի մասնակիցներ, որոնք 1977 և 1979 թվականներին ծնված Ադրբեջանի քաղաքացիներ են:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել